Պիոնթեք (կոր.՝ 평택시, 平澤市, Пхёнтхэк-си), քաղաք Հարավային Կորեայի Գյոնգի նահանգում։ Այնտեղ է տեղակայված ամերիկյան նավատորմը։

Քաղաք
Պիոնթեք
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Հիմնադրված է1986 թ.
Մակերես452,31 կմ²
Բնակչություն590 185 մարդ (2023)[1]
Պաշտոնական կայքpyeongtaek.go.kr/en/main.do(անգլ.)
Պիոնթեք (Հարավային Կորեա)##
Պիոնթեք (Հարավային Կորեա)

Պատմություն խմբագրել

Մոտ Ք. ա. 100 տարի առաջ, Սամխան ցեղերի ժամանակաշրջանում, ժամանակակից Պիոնտեքի փոխարեն տեղակայված էր Իոնդալ Պուգոկ բնակավայրը, այն 475 թվականին անվանվեց Պուսան։ 757 թվականին անվանվեց Չինվի։ Ժամանակակից անունը ստացել է 940 թվականին, երբ Չինվին միավորվեց Սուջիմնեին։ 1938 թվականին Պիոնթեք դարձավ վարչաշրջան։ 1986 թվականին դարձավ վարչական կենտրոն[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Պիոնթեքը գտնվում է Կյոնգիդո նահանգի հարավային մասում, արևմուտքում սահմանակցում է Խվասոնին և ողողվում է Դեղին ծովի ջրերով։ Հյուսիսում սահմանակցում է Խվասոնին և ոչ այնքան մեծ քաղաք Օսանին։ Արևելքում սահմանակցում է Անսոնոմին. իսկ հարավում՝ Չխունչխոն-Նամդո նահանգին[3]։

Կլիման մուսսոնային է։ Գտնվում է Դեղին ծովի ազդեցության տակ։ Հունվարը ամենացուրտ ամիսն է (միջին ջերմաստիճանը՝ 4 °C 2003 թվականին)։ Օգոստոսը տարվա ամենատաք ամիսն է (միջին ջերմաստիճանը +24,2 °C 2003 թվականին)։ Տարվա միջին ջերմաստիճանը +12,3 °C, տեղումների քանակը մեկ տարվա ընթացքում 1514,8 մմ է, նրանց մեծ մասը տեղի է ունենում անձրևների սեզոնին՝ հունիսից մինչև սեպտեմբեր[4]։

Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր խմբագրել

  • Գյուղատնտեսության թանգարանը մեծ բացահայտում է, կորեական ավանդական և ժամանակակից գյուղատնտեսության վերաբերյալ։ Թանգարանը գտնվում է երեք հարկանի կառույցում[5]։
  • Բուսաբանական այգի՝ գտնվում է 880 մ քառակուսու վրա, պարունակում է 5 հազար բույս 161 տեսակի, ինչպես տեղի այնպես էլ օտար երկրներից բերված[5]։
  • Սիմբոկսի Բուդդայականության տաճարը Միացյալ թագավորության ժամանակաշրջանից։ Տաճարում գտնվում է Բուդդայի նստած արձանը, որը մտնում է Կորեայի Հարստությունների ցանկի մեջ[6]։
  • Կեկսարիի պալատը եղել է Լի տոհմի հյուրապալատը։ Պալատի տարածքի հնագույն շինությունները 17-րդ դարի կառույցներ են։ Չոսոն տոհմի ժամանակծրջանի հյուրապալատը, հիմա դարձել է թանգարան[7]։

Խորհրդանշաններ խմբագրել

Ինչպես Հարավային Կորեայի շատ քաղաքների մուտքերը, այնպես էլ Պիոնտեքի մուտքը ունի իր խորհրդանշանները[8]։

  • Սոճու ծառ՝ խորհրդանշում է նախնիների երկրպագությունը, ինչպես նաև ուժը և էներգիան։
  • Ծաղիկ՝ տանձի գույն՝ տանձը համարվում է ագրոարդյունաբերական համալիրի գլխավոր մթերքը։
  • Կենդանիներ՝ սպիտակ տառեղ խորհրդանշում է մարդկությանը և մաքուր մտքերը։

Երկվորյակ քաղաքներ խմբագրել

Պիոնտեքը ընկերական կապ է հաստատել ավելի քան 20 քաղաքների հետ[9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիոնթեք» հոդվածին։