Աթլետ (նաև մարզիկ կամ մարզուհի), մարդ, որը մրցում է մեկ կամ մի քանի մարզաձևերում, որոնք ներառում են ֆիզիկական ուժ, արագություն կամ տոկունություն[1]։ Աթլետները կարող են լինել պրոֆեսիոնալներ կամ սիրողականներ։ Պրոֆեսիոնալ մարզիկների մեծամասնությունը ունի առանձնապես լավ զարգացած կազմվածք, որը ձեռք է բերվել լայնածավալ ֆիզիկական մարզումների և դիետիկ ռեժիմով ուղեկցված խիստ վարժությունների արդյունքում։

Ջիմ Թորփը 1912 թվականի ամառային օլիմպիական խաղերում

Սահմանում խմբագրել

 
Վազորդներ
 
ԱՄՆ-ի ձնառատ այգում մրցարշավի մասնակից մարզիկները.

«Մարզիկ» բառը հունարենից ռոմանիզացիա է (հռոմեացում). άθλητὴς, athlētēs, նա, ով մասնակցում է մրցույթի,առաջացել է ἄθλος, áthlos-ից կամ ἄθλον, áthlon՝ մրցույթ կամ սխրանք։ Ըստ Webster's Third Unabridged Dictionary (1960) «մարզիկ» բառի առաջնային սահմանումն է «մարդ, որը ակտիվ է սպորտում. նա, ով զբաղվում  է «դաշտային սպորտով», հատկապես որսորդությամբ կամ ձկնորսությամբ։

Ֆիզիոլոգիա խմբագրել

Իզոտոնիկ վարժություններում ներգրավված մարզիկներն ունեն ձախ փորոքի վերջնական դիաստոլիկ ծավալի միջին աճ և ընկճվելը կամ թուլանալը ավելի քիչ հավանական է[2][3] : Իրենց ծանր,լարված ֆիզիկական գործունեության շնորհիվ մարզիկները ավելի շատ են այցելում մերսման սրահներ և վճարում մերսոթերապևտներին և մերսողներին իրենց ծառայությունների համար,քան դա հավանական է ընդհանուր բնակչության դեպքում[4] : Այն մարզիկները, որոնց սպորտաձևը պահանջում է ավելի շատ տոկունություն, քան ուժ, սովորաբար ավելի քիչ կալորիաներ են ընդունում, քան մյուսները[5]։

«Մարզիկի գեներ» խմբագրել

Թեև աթլետիզմի վրա  մեծապես ազդում են շրջակա միջավայրի գործոնները, տեսություն է ստեղծվել, որ գենետիկական արտահայտությունը կարող է չափավոր դեր խաղալ նաև մարզիկի կարողությունների վրա, կա տեսություն,որ գենետիկական ևս կարող է չափավոր դեր խաղալ մարզիկի կարողությունների վրա[6]։ Ուսումնասիրելով այս պնդումը՝ երկու հատուկ գեների՝ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ACE)  և ACTN3-ի վերաբերյալ ուսումնասիրությունների մետա-վերլուծությունները հանգեցնում են այն եզրակացության, որ գենետիկական արտահայտման որոշակի տատանումները կարող են չափավոր ազդեցություն ունենալ մարզական վիճակի վրա. առաջինը ավելի տարածված է տոկունության վրա հիմնված դեպքերում, իսկ երկրորդը՝ ուժի վրա հիմնված[7][8]։ Առաջարկվել են վիճակի հետ կապված այս և այլ գենետիկական պոլիմորֆիզմների վերաբերյալ հետագա ուսումնասիրություններ։

Տիտղոսներ         խմբագրել

«Բազմակողմանի մարզիկ» խմբագրել

«Բազմակողմանի մարզիկը» այն մարդն է, որը բարձր մակարդակով հանդես է գալիս բազմաթիվ մարզաձեւերում։ Օրինակները այն մարդկանց, որոնք պրոֆեսիոնալ կերպով խաղացել են մեկից ավելի սպորտաձևերով, ներառում են Ջիմ Թորփը, Լիոնել Քոնաչերը, Դեյոն Սանդերսը, Դենի Էյնջը, Բեյբ Զահարիասը և Էրին Ֆիլիպսը։ Մյուսների թվում են Ռիկի Ուիլյամսը, Բո Ջեքսոնը և Դեյմոն Ալենը, որոնցից յուրաքանչյուրը կոչումավորվել է ինչպես բեյսբոլի գլխավոր լիգայի, այնպես էլ պրոֆեսիոնալ գրադիրոն ֆուտբոլային լիգաների կողմից, ինչպիսիք են NFL-ը և CFL-ը։ Մեկ այլ կնոջ օրինակ է Հիզեր Մոյսը՝ ձմեռային օլիմպիական խաղերի բազմակի ոսկե մեդալակիր բոբսլենդում և ռեգբիի համաշխարհային փառքի սրահի անդամ, ով նաև միջազգային մակարդակով ներկայացրել է Կանադան հեծանվավազքում և համալսարանական մակարդակով մրցել է բասկետբոլում և թեթեւ աթլետիկայի ոլորտներում։ Ճապոնացի մարզիկներ, ինչպիսիք են Կազուշի Սակուրաբան, Կազույուկի Ֆուջիտան, Մասակաթսու Ֆունակին և Նաոյա Օգավան, հաջողությամբ հանդես են եկել պրոֆեսիոնալ ըմբշամարտում և մասնակցել խառը մարտարվեստներում։

«Աշխարհի մեծագույն մարզիկ» խմբագրել

«Աշխարհի մեծագույն մարզիկ» տիտղոսը ավանդաբար պատկանում է թեթև աթլետիկայի մեջ տասնամարտում (տղամարդկանց) և ութամարտում (կանայք) լավագույն մրցակցին։ Տասնամարտը բաղկացած է 10 մրցումներից․ 100 մետր, հեռացատկ, հրում, բարձրացատկ, 400 մետր, 110 մ արգելավազք, ձողացատկ, նիզակակիր և 1500 մ։ Յոթնամարտը բաղկացած է յոթ մրցաձևից՝ 100 մ արգելավազք, բարձրացատկ, հրաձգություն, 200 մետր, հեռացատկ, նիզակակիր և 800 մետր։ Այս մրցումները հաջողակ լինեու համար մարզիկից պահանջում են  մարզական կարողությունների ողջ սպեկտրի տիրապետում՝ ներառյալ արագությունը, ուժը, համակարգումը, ցատկելու կարողությունը և տոկունությունը։ Թեև «Աշխարհի մեծագույն մարզիկ» տիտղոսը բնական է թվում այս երկու իրադարձությունների համար, դրա ավանդական ասոցիացիան տասնամարտի/յոթամարտի հետ պաշտոնապես սկսվեց Ջիմ Թորփից։ 1912 թվականին Շվեդիայի Ստոկհոլմում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ Թորպը նվաճեց ոսկե մեդալ տասնամարտում (ի թիվս այլոց)։ Թորփը պրոֆեսիոնալ կերպով մրցում էր բեյսբոլում, ամերիկյան ֆուտբոլում և բասկետբոլում նաև թիմային կերպով մրցում էր աթլետիկայում, բեյսբոլում, լակրոսսում և պարահանդեսային պարերում։ Շվեդիայի թագավոր Գուստավ V-ը, երբ Թորպին շնորհում էր տասնամարտի ոսկին, ասաց. «Պարոն, դուք աշխարհի մեծագույն մարզիկն եք»[9]։ Այդ իրադարձությունից ի վեր այս տիտղոսը ասոցացվում է տասնամարտի հետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

  1. Collins English Dictionary, Millennium Ed. - 'athlete'
  2. MORGANROTH, JOEL, et al. "Comparative left ventricular dimensions in trained athletes." Annals of Internal Medicine 82.4 (1975): 521–524.
  3. Oler, Michael J., et al. "Depression, suicidal ideation, and substance use among adolescents. Are athletes at less risk?." Archives of Family Medicine 3.9 (1994): 781–785.
  4. Jönhagen, Sven, et al. "Sports massage after eccentric exercise Արխիվացված 2020-09-28 Wayback Machine." The American Journal of Sports Medicine 32.6 (2004): 1499–1503.
  5. Thompson, Paul D.; Cullinane, Eileen M.; Eshleman, Ruth; Sady, Stanley P.; Herbert, Peter N. (1984). «The effects of caloric restriction or exercise cessation on the serum lipid and lipoprotein concentrations of endurance athletes». Metabolism. 33 (10): 943–950. doi:10.1016/0026-0495(84)90249-X. PMID 6482736.
  6. «Sportsbay alternatives».
  7. Puthucheary, Zudin; Skipworth, James R. A.; Rawal, Jai; Loosemore, Mike; Van Someren, Ken; Montgomery, Hugh E. (2011 թ․ հունիսի 1). «The ACE Gene and Human Performance». Sports Medicine (անգլերեն). 41 (6): 433–448. doi:10.2165/11588720-000000000-00000. ISSN 1179-2035. PMID 21615186. S2CID 42531424.
  8. Ma, Fang; Yang, Yu; Li, Xiangwei; Zhou, Feng; Gao, Cong; Li, Mufei; Gao, Lei (2013 թ․ հունվարի 24). «The Association of Sport Performance with ACE and ACTN3 Genetic Polymorphisms: A Systematic Review and Meta-Analysis». PLOS ONE (անգլերեն). 8 (1): e54685. Bibcode:2013PLoSO...854685M. doi:10.1371/journal.pone.0054685. ISSN 1932-6203. PMC 3554644. PMID 23358679.
  9. Flatter, Ron. «Thorpe preceded Deion, Bo». espn.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթլետ» հոդվածին։