Քերոլ Բայեր Սեյջեր (անգլ.՝ Carole Bayer Sager, մարտի 8, 1947(1947-03-08)[1][2][2] կամ մարտի 8, 1944(1944-03-08)[3][4], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծուհի, երգչուհի, երգերի հեղինակ, նկարչուհի[6]։ «Օսկար», «Գրեմմի» և հեղինակավոր այլ մրցանակների դափնեկիր։

Քերոլ Բայեր Սեյջեր
Ի ծնե անունանգլ.՝ Carole Bayer
Ծնվել էմարտի 8, 1947(1947-03-08)[1][2][2] (77 տարեկան) կամ մարտի 8, 1944(1944-03-08)[3][4] (80 տարեկան)
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մասնագիտություներգերի հեղինակ, երգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և հեղինակ-կատարող
Գործիքներվոկալ
ԼեյբլElektra Records
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց
ԱմուսինԲերտ Բակարակ և Robert A. Daly?
Պարգևներ
Կայքcarolebayersager.com
 Carole Bayer Sager Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նյու Յորքի Մանհեթեն շրջանում, Անիտա Նաթան Բայերի և Էլի Բայերի ընտանիքում[7], որոնք հրեական ծագում ունեին[8]:: Ավարտել է Նյու Յորքի համալսարանը, որտեղ ոըսումնասիրել է անգլերեն, դրամատիկական արվեստներ, ճարտասանություն։ Դեռևս Նյու Յորքի երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոցում սովորելու ժամանակ ստեղծել է իր առաջին հիթային երգը՝ "A Groovy Kind of Love-ը (Թոնի Ուայնի հեղինակակցությամբ)[9]։ Այդ երգը ձայնագրվել է բրիտանական The Mindbenders երաժշտախմբի կատարմամբ, տարածվել աշխարհով մեկ, ամերիկյան Billboard Hot 100 չարթերում գրավել 2-րդ տեղը։ Հետագայում ձայնագրվել են նաև Սոննի և Շերի, Պետուլա Քլարկի, Ֆիլ Քոլինզի կատարումները, ընդ որում՝ վերջինիս կատարումը 1988 թվականին առաջին տեղն է զբաղեցրել չարթերում[6]։

Քերոլ Բայեր Սեյջերը «Լավագույն ինքնատիպ երգ» անվանակարգում արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս», Satellite մրցանակների, «Տարվա երդգ» անվանակարգում՝ «Գրեմմի»-ի։

Անձնական կյանք խմբագրել

1970 թվականին Քերոլն ամուսնացել է ձայնագրման պրոդյուսեր Էնդրյու Սեյջերի հետ, 1978 թվականին ամուսնալուծվել[10]։ 1970-ական թվականների վերջերին ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել կոմպոզիտոր Մարվին Համլիշի հետ[10]։ 1982 թվականի ապրիլի 3-ին, շուրջ մեկ տարի տևած կենակցումից հետո, ամուսնացել է կոմպոզիտոր և դաշնակահար Բըրթ Բուչարաչի հետ։ 1985 թվականի դեկտեմբերին նրանք մի տղայի են որդեգրել, ում անվանել են Քրիստոֆեր Էլտոն Բուչարաչ[11]։ Բուչարաչն ու Սեյջերը 1991 թվականին ամուսնալուծվել են[12]։

1996 թվականի հունիսից Քերոլն ամուսնացած է Ռոբերտ Դելիի հետ[13], ով նախկինում եղել է Warner Brothers կինոընկերության, ապա բեյսբոլի «Լոս Անջելես Դոջերս» (Los Angeles Dodgers) թիմի նախագահը, իսկ ներկայումս ղեկավարում է Ամերիկյան կինոինստիտուտը (American Film Institute -AFI): Ամուսնական զույգն ապրում է Լոս Անջելեսում[11]։

2016 թվականի հոկտեմբերին Քերոլ Բայեր Սեյջերը հրատարակել է իր հուշերի գիրքը՝ They're Playing Our Song: A Memoir խորագրով[14], հետագայում այն թողարկել է նաև աուդիոգրքի տարբերակով, ընդ որում՝ ձայնագրել է հենց իր ասմունքով։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Ալբոմներ՝ ավստրալական չարթերում գրաված դիրքերով
Վերնագիրը Թողարկման մանրամասներ Բարձրագույն դիրքը
չարթերում
Հավաստագրում
Kent Music Report|AUS
[15]
Carole Bayer Sager
  • Թողարկվել է 1977 թ.
  • Ֆորմատը՝ LP
  • Լեյբլը՝ Elektra
4
...Too
  • Թողարկվել է 1978 թ.
  • Ֆորմատը՝ LP
  • Լեյբլը՝ Elektra
68
Sometimes Late at Night
  • Թողարկվել է 1981 թ.
  • Ֆորմատը՝ LP
  • Լեյբլը՝ Boardwalk
-

Վարկանշված սինգլներ խմբագրել

Սինգլներ՝ ավստրալական չարթերում գրաված դիրքերով
Տարին Վերնագիրը Բարձրագույն դիրքը
չարթերում
Kent Music Report|AUS
[15]
1977 "You're Moving Out Today" 1
"Don't Wish Too Hard" 82
1978 "I'd Rather Leave While I'm in Love" 98

Երգերի ընտրանի՝ դրանք կատարած երգիչների անուններով հանդերձ խմբագրել

Բեմական աշխատանքներ խմբագրել

  • Ջորջի (1970) – մյուզիքլ – երգերի տեքստերի հեղինակ
  • Dancin' (1978) – ռևյուIf It Feels Good, Let It Ride և Easy երգերի տեքստերի հեղինակ
  • They're Playing Our Song (1979) – մյուզիքլ – երգերի տեքստերի հեղինակ
  • Up in One (1979) – ռևյու – երգերի հեղինակ
  • The Madwoman of Central Park West (1979) – մյուզիքլ – երգերի հեղինակ
  • Barbara Cook: A Concert for the Theatre (1987) – մյուզիքլ – երգերի հեղինակ
  • The Boy from Oz (2003) – մյուզիքլ – երգերի հեղինակ՝ երաժիշտ Փիթր Ալենի մասնակցությամբ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 https://www.musicianguide.com/biographies/1608000274/Carole-Bayer-Sager.html
  4. 4,0 4,1 Celebrity birthdays for the week of March 6-12AP, 2022.
  5. Academy Awards Database
  6. 6,0 6,1 Colin Larkin, ed. (1997). The Virgin Encyclopedia of Popular Music (Concise ed.). Virgin Books. էջ 1052. ISBN 1-85227-745-9.
  7. «Deaths: Bayer, Anita Nathan». The New York Times. 2008 թ․ մարտի 5.
  8. Sager, Carole Bayer (2016). They're Playing Our Song: A Memoir. New York: Simon & Schuster. էջ 2. ISBN 9781501153266.
  9. Rosenfeld, Megan (1985 թ․ հոկտեմբերի 29). «Carole Bayer Sager's Novel Technique». Daytona Beach Morning Journal. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  10. 10,0 10,1 Terry, Clifford (1985 թ․ հոկտեմբերի 20). «Singer-songwriter Carole Bayer Sager makes career change». Chicago Tribune.
  11. 11,0 11,1 «About Carole Bayer Sager». CaroleBayerSager.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  12. Heller Anderson, Susan (1991 թ․ հուլիսի 13). «Chronicle: Discord in the pop-music world». The New York Times.
  13. «Weddings of the Year: Carole Bayer Sager & Robert Daly (June 8, 1996)». People. 1997 թ․ փետրվարի 10.
  14. «Carole Bayer Sager on her new memoir: They're Playing Our Song, a New York Times Best Seller». CBS News. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  15. 15,0 15,1 Kent, David (1993). Australian Chart Book 1970–1992 (illustrated ed.). St Ives, N.S.W.: Australian Chart Book. էջ 28. ISBN 0-646-11917-6.
  16. «Cashbox Magazine» (PDF). Billboard. 1977 թ․ հոկտեմբերի 8. էջ 65. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին – via World Radio History.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերոլ Բայեր Սեյջեր» հոդվածին։