Անիտա Բեյքեր (անգլ.՝ Anita Baker, հունվարի 26, 1958(1958-01-26)[1], Թոլեդո, Օհայո, ԱՄՆ[2]), ամերիկացի սոուլ-ջազ երգչուհի, հեղինակ կատարող, Գրեմմիի ութակի դափնեկիր, ունի 4 պլատինե ալբոմ։ Նրա ալբոմներից մեկը գլխավորել էր ԱՄՆ-ի Billboard 200 համազգային հիթ-շքերթը և 4 սկավառակ եղել են Top R&B/Hip-Hop Albums սոուլ-չարտի № 1 հորիզոնականում[5][6]։
Ծնվել է 1958 թվականի հունվարի 26-ին ԱՄՆՕհայո նահանգի Թոլեդո քաղաքում, բայց մեծացել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքի շրջակայքում, ուր առաջին անգամ սկսել է լսել այնպիսի ջազ երգիչների, ինչպիսիք են՝ Սառա Վոանը, Նենսի Ուիլսոնը և Էլլա Ֆիցջերալդը։ 12 տարեկանում Բեյքերը սկսել է երգել ավետարանչական երգչախմբում, իսկ 16 տարեկանում հանդես եկել տեղական մի քանի անսամբլներում[7]։