Պետուլա[4] Քլարկ (անգլ.՝ Petula Clark, ծնվ. նոյեմբերի 15, 1932(1932-11-15)[1][2][3][…], Ewell, Epsom and Ewell, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի, դերասանուհի և երգահան, ում կարիերան արդեն 7 տասնամյակ է, ինչ շարունակվում է։ Նա համաշխարհային ճանաչման է հասել 1960-ական թվականներին «Downtown», «I Know a Place», «My Love», «Colour My World», «A Sign of the Times» и «Don’t Sleep in the Subway» հիթերի շնորհիվ։ Նրա՝ տարիների ակտիվ գործունեության շնորհիվ աշխարհում իր ալբոմների ավելի քան 68 միլիոն օրինակ է թողարկվել[5]։

Պետուլա Քլարկ
անգլ.՝ Petula Clark
Ծնվել էնոյեմբերի 15, 1932(1932-11-15)[1][2][3][…] (91 տարեկան)
ԾննդավայրEwell, Epsom and Ewell, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմանկական դերասան, երգչուհի, կոմպոզիտոր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ
Ժանրերփոփ
ԸնտրանիDowntown?
Ծնողներհայր՝ Լեսլի Կլարկ
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր
petulaclark.net

Կենսագրություն խմբագրել

Պետուլա Սելլի Օլվին Կլարկը (անգլ.՝ Petula Sally Olwen Clark)՝ որպես երգչուհի, դեռ մանուկ հասակում իր առաջնելույթը կատարել է եկեղեցական երգչախմբում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սկսել է ելույթ ունենալ BBC-ի ռադիոյում։ 1944 թվականին նա առաջին անգամ հայտնվել է մեծ էկրանին՝ հետագայում կատարելով մի շարք աննշան դերեր բրիտանական Բ կարգի ֆիլմերում։ 1950-ական թվականներին Կլարկը երկար աշխատել է հեռուստատեսությունում, իսկ տասնամյակի կեսերին ակտիվ զբաղվել է երաժշտական կարիերայով՝ 1955 թվականին պայմանագիր կնքելով «Pye Records» ձայնագրման ստուդիայի հետ, որի հետ էլ համագործակցել է հետագա մի քանի տասնամյակների ընթացքում։

Փարիզի «Օլիմպիայում» հաջող ելույթներից հետո 1958 թվականին նա մի քանի հիթեր է ձայնագրել ֆրանսերեն, ինչպես նաև շրջագայել է Ֆրանսիայում և Բելգիայում։ Հետագա տարիներին Պետուլա Կլարկն ամենաշատ պահանջված երգչուհին էր Ֆրանսիայում, թեև մի քանի հաջող հիթեր է ձայնագրել նաև Մեծ Բրիտանիայում։ Նա համաշխարհային ճանաչման է հասել «Downtown» հիթի շնորհիվ, որը միանգամից մի քանի լեզուներով ձայնագրվել է 1964 թվականին և երգչուհուն բերել հեղինակավոր «Գրեմմի» մրցանակ։ 1965 թվականի հունվար ամսին երգը զբաղեցրել է ամերիկյան չարթերի առաջին հորիզոնականը և վաճառվել 3 միլիոն օրինակով։

1970-ական թվականների կեսերին Պետուլա Կլարկը զգալիորեն կրճատել էր իր ելույթները՝ իրեն նվիրելով ամուսնուն՝ պրոդյուսեր Կլոդ Վոլֆին, և երեք երեխաներին;

1960-ական թվականների վերջերին Կլարկը վերսկսել է իր արտիստական կարիերան՝ նկարահանվելով երկու երաժշտական ֆիլմերում։ «Ֆինիանայի ծիածանը» ֆիլմում նրա խաղընկերը հանրահայտ Ֆրեդ Ասթերն էր. Շենոն Մաքլոներգանի դերի համար նա արժանացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին։ Մեկ տարի անց Պիտեր Օ՚Թուլի հետ նա նկարահանվել է Ջեյմս Հիլթոնի «Մնաս բարով,պարոն Չիպս» դասական նովելի երաժշտական էկրանավորման մեջ։

Հետագայում նա շարունակել է իր երաժշտական ելույթները։ 1990-ական թվականի սկզբներին Բրոդվեյում է հանդես եկել, ինչպես նաև հյուրախաղերվ շրջագայել՝ անելով իր սեփական թատերական բեմադրությունները, որոնցում պատմել է իր կյանքի և կարիերայի մասին։ 1998 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը նրան շնորհել է Բրիտանական կայսրության հրամանատարի կոչում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. Согласно «Словарю английских личных имен» А. И. Рыбакина имя Petula правильнее передавать как Петьюла
  5. «Petula Clark Official Website (biography)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
  6. «New Year Honours: Success of song for Diana propels Elton John to a popular knighthood — News — The Independent». The Independent. 1997 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2009 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել