Սոննի և Շեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Սոննի և Շեր» (անգլ.՝ Sonny & Cher), ամերիկյան փոփ և փոփ ռոք դուետ՝ կազմված ամուսիններ Սոննի և Շեր Բոնոներից։ Դուետն իր գործունեությունը ծավալել է 1964–1975 թվականներին։ Սկզբում ամուսինները հանդես են եկել որպես առ ընդ բի կատարող Ֆիլ Սպեկտորի բեք-վոկալ։
Սոննի և Շեր | |
---|---|
![]() «Սոննի և Շեր շոու», 1976 | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Փոփ, Փոփ ռոք |
Գործունեություն | 1964–1975 |
Լեյբլ | Vault (1964) Reprise (1964-65) Atco/Atlantic(1965–1967) MCA/Kapp (1971–1974) |
Պարգևներ | |
Նախկին անդամներ | |
Սոննի Բոնո (մահացած) Շեր | |
![]() |
Առաջին համերկրային ճանաչման դուետն հասել է 1965 թվականին՝ դառնալով միանգամից երկու հիթային կատարումների հեղինակ՝ «Baby Don't Go» և «I Got You Babe»: «Atco/Atlantic Records»-ի ապրանքանիշի ներքո Սոննին և Շերը երեք ստուդիական ալբոմ։ Չորս տարի լռելուց հետո՝ 1972 թվականին, դուետը «MCA/Kapp Records»-ի հետ համատեղ թողարկում է ևս երկու ալբոմ։
Զույգը նաև հաջողություններ է արձանագրում ամերիկյան հեռուստատեսությունում՝ 1970-ականներին՝ վարելով «Սոննիի և Շերի շոու» և «Սոննիի և Շերի հումորի ժամը» հաղորդաշարերեը։ Դուետը լուծարվում է 1975 թվականին, երբ ամուսիններն ամուսնալուծվում են։ Շերը լուծարումից հետո շարունակում է չափազանց հաջող սոլո կարիերա, իսկ Սոննին ընտրվում է ԱՄՆ կոնգրես՝ որպես Հանրապետականների ներկայացուցիչ։
1998-ին Սոննին լեռներում դահուկներ վարելիս ենթարկվում է դժբախտ պատահարի և կնքում մահկանացուն։ Դեպքից անմիջպես հետո «Սոննի և Շեր» դուետն իր աստղն է ձեռք բերում Հոլիվուդյան փառքի ծառուղում։