Բերտ Բակարակ (անգլ.՝ Burt Bacharach [bækəræk], մայիսի 12, 1928(1928-05-12)[1][2][3][…], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4][5][2][…] - փետրվարի 8, 2023(2023-02-08)[6][7], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դաշնակահար և կոմպոզիտոր, ով գրել է հարյուրավոր շլյագերներ անգլալեզու էստրադայի համար։ Նա եղել է առաջին կոմպոզիտորներից մեկը, որն ինքնուրույն է արտադրել իր բազմաթիվ ձայնագրությունները[8]։

Բերտ Բակարակ
Բնօրինակ անունանգլ.՝ Burt Bacharach
Ի ծնե անունանգլ.՝ Burt Freeman Bacharach
Ծնվել էմայիսի 12, 1928(1928-05-12)[1][2][3][…]
Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4][5][2][…]
Երկիր ԱՄՆ
Մահացել էփետրվարի 8, 2023(2023-02-08)[6][7] (94 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHillside Memorial Park
Ժանրերփոփ, lounge music?, orchestral pop?, վոկալ և թեթև երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, ստուդիական երաժիշտ, երաժիշտ, երաժշտական գործիքավորող, դիրիժոր, երգիչ և երգերի հեղինակ
Գործիքներդաշնամուր, ստեղնաշարային գործիքներ և վոկալ
ԼեյբլA&M Records, Columbia Records, Kapp Records?, DJM Records և Ricordi International?
ԿրթությունՄաննես քոլեջ, ՄաքԳիլի համալսարան, Արևմուտքի երաժշտական ակադեմիա և Forest Hills High School?
ԱմուսինԷդջի Դիքինսոն և Քերոլ Բայեր Սեյջեր
Պարգևներ
Կայքbacharachonline.com
 Burt Bacharach Վիքիպահեստում

«Լավագույն երգ», «Դրամատիկական ֆիլմի լավագույն սաունդթրեքը» անվանակարգերում «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր է։ ԻՆչպես նաև երկու «Ոսկե գլոբուսի» և մեկ BAFTA-ի դափնեկիր է։

Կենսագրություն խմբագրել

Բակարակը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1950-ականներին՝ նվագակցելով և շրջագայելով Մառլեն Դիտրիխի հետ[9]։ 1957 թվականին հանդիպել է բանաստեղծ-երգահան Հել Դեյվիդին, ում հետ հիմնականում համագործակցել է հաջորդ երկու տասնամյակների ընթացքում։ Նրանց առաջին ստեղծագործություններից էր «Magic Moments» երգը, որը գրվել է Փերի Կոմոյի համար։

1960-ական թվականների ընթացքում Բակարակը ևԴեյվիդը նպաստել են երգիչ Դայոն Ուորվիկի աստղի սոուլին, որի համար գրել են երեսունութ հիթեր, ներառյալ դասական «Walk on By»֊ը (1964, 6-րդ տեղն ԱՄՆ-ում)։ Այս երգերից շատերն այժմ ավելի հայտնի են այլ երգչուհիների կատարմամբ՝ «Wishin' and Hopin'»֊ը հաջողությամբ վերագրվել է անգլիուհի Դասթի Սպինգֆիլդի կողմից, իսկ «I Say a Little Prayer»-ը հայտնի է դարձել Արետա Ֆրանկլինի մեկնաբանությամբ։

1967 թվականին Բակարակը երաժշտություն է գրել «Կազինո Ռոյալ» լրտեսական ֆիլմի համար, իսկ հաջորդ տարի Բրոդվեյում նշել է նրա «Միայն խոստումներ» մյուզիքլի նորամուտը։ 1968 թվականի ամենահայտնի մեղեդիներից մեկը նրա կողմից գրված «This guy' s in Love with You» կոմպոզիցիան էր՝ նրա A&M Records լեյբլի սեփականատեր Գերբ Ալփերտի կատարմամբ։ 1969 թվականին նրան շնորհվել է «Օսկար» մրցանակը՝ ներկայումս հանրահայտ դարձած «Raindrops Keep Fallin' On My Head» երգի համար՝ «Բուտչ Քեսիդի և Սանդենս Քիդ» տոմսարկղ վեստերներից։ 1970 թվականին Billboard Hot 100-ի գագաթին կրկին իշխում էր Բակարակի խոշոր հիթը՝ «(They Long to Be) Close to You»֊ն The Carpenters դուետի կատարմամբ։ Իր հեռուստաշոուի ժամանակ կոմպոզիտորը կատարել է այն Բարբրա Ստրեյզանդի հետ դուետում։ Այս տարին Բակարակի կարիերայի գագաթնակետն էր, որը յոթանասունական թվականներին աստիճանաբար սկսել է անկում ապրել։ Դա պայմանավորված էր Էլթոն Ջոնի և Փոլ ՄաքՔարթնիի կողմից սրված մրցակցությամբ, որոնք ամեն տարի փոփ-չարթերին նոր մեղեդիներ էին մատակարարում, որոնց հիթային ներուժը հաճախ չէր զիջում էստրադայի վետերանի լավագույն աշխատանքներին։ 1971 թվականին այն ներկայացվել է կոմպոզիտորների Ազգային փառքի սրահ։

1980 թվականին Բակարակը բաժանվել է հայտնի դերասանուհի Էնջի Դիկինսոնից։ Նրա նոր մուսան (իսկ 1982-ից՝ կինը) դարձել է բանաստեղծուհի Քերոլ Բայեր Սեյջերը։ Միասին նրանք գրել են բազմաթիվ նոր հիթեր, ներառյալ «Արթուր» կատակերգության երգը, որը Քրիստոֆեր Քրոսի կատարմամբ հասել է հիթ-շքերթների առաջին հորիզոնականին և արժանացել է «Օսկարի», որպես կինոֆիլմի լավագույն երգ, և «That' s What Friends Are For» բարեգործական սինգլը, որը կատարել է Սթիվի Ուանդերի, Էլթոն Ջոնի, Դայոն Ուորվիկի և Գլեդիս Նայթի մասնակցությամբ աստղային քառյակը և ստացել է «Գրեմմի»՝ «Տարվա լավագույն երգ» անվանակարգում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • The Beatles«Please Please Me» առաջին ալբոմում կարելի է գտնել Բակարակի «Baby It ' s You» երգի քավեր-տարբերակը։
  • Բակարակի դիմանկարը պատկերված է բրիտանական «Oasis» ռոք խմբի դեբյուտային ալբոմի «Definitely Maybe» շապիկին։
  • Բակարակը հիշատակվում է (և ունի Կամեոյի դերեր) Օսթին Փաուերսի մասին պատմող բոլոր ֆիլմերում՝ որպես այս կերպարի սիրված երաժիշտ և որպես վաթսունականների ամերիկյան մշակույթի խորհրդանիշներից մեկը։
  • Հարուկի Մուրակամին գրել է «Սիրո՞ւմ եք Բերտ Բակարակին» պատմվածքը։

Առավել հայտնի երգեր խմբագրել

 
Բակարակը 2009 թվականի ապրիլին կատարում է իր ամենահայտնի երգերից մեկը․
Raindrops Keep Fallin 'on My Head֊ը
  • «Alfie»
  • «Any Day Now»
  • «Anyone Who Had a Heart»
  • «Arthur’s Theme (Best That You Can Do)»
  • «Baby It’s You»
  • «Blue on Blue»
  • «I Just Don’t Know What to Do with Myself»
  • «I Say a Little Prayer»
  • «I’ll Never Fall in Love Again»
  • «Magic Moments»
  • «Make It Easy on Yourself»
  • «On My Own»
  • «One Less Bell to Answer»
  • «Only Love Can Break a Heart»
  • «Raindrops Keep Fallin’ on My Head»
  • «That’s What Friends Are For»
  • «The Look of Love»
  • «The Man Who Shot Liberty Valance» (գրված է համանուն ֆիլմի համար, չի ընդգրկվել ֆիլմում, բայց հայտնի է դարձել)
  • «The Story of My Life»
  • «(There’s) Always Something There to Remind Me»
  • «(They Long to Be) Close to You»
  • «This Guy’s in Love With You»
  • «Tower of Strength»
  • «Walk On By»
  • «What’s New Pussycat?»
  • «Wishin' and Hopin'»
  • «Wives and Lovers»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. 5,0 5,1 5,2 Geni(բազմ․) — 2006.
  6. 6,0 6,1 6,2 Burt Bacharach, prolific composer of pop hits, dies at 94 / S. BuzbeeWashington: Fred Ryan, 2023. — ISSN 0190-8286; 2641-9599
  7. 7,0 7,1 7,2 Burt Bacharach, Composer Who Added a High Gloss to the ’60s, Dies at 94 / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2023. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  8. «Burt Bacharach». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. {{cite web}}: Text "Biography & History" ignored (օգնություն)
  9. Ефимова, Марина (29 июля 2018). «Бессмертные "Капли дождя". История композитора Берта Бакарака». Радио Свобода.

Արտաքին հղումներ խմբագրել