Ալան Ուոլբրիջ Լեդ (անգլ.՝ Alan Walbridge Ladd, սեպտեմբերի 3, 1913(1913-09-03)[1][2][3][…], Hot Springs, Արկանզաս, ԱՄՆ - հունվարի 29, 1964(1964-01-29)[2][3][4], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Ալան Լեդ
անգլ.՝ Alan Walbridge Ladd
Alan Ladd 1950s.JPG
Ծնվել էսեպտեմբերի 3, 1913(1913-09-03)[1][2][3][…]
ԾննդավայրHot Springs, Արկանզաս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 29, 1964(1964-01-29)[2][3][4] (50 տարեկան)
Մահվան վայրՓալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունNorth Hollywood High School? և Հոլիվուդի ավագ դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և հեռուստատեսային պրոդյուսեր
Ժանրերվեսթեռն
Ծնողներհայր՝ Alan Ladd?[2], մայր՝ Ina Raleigh?[2]
Ամուսին(ներ)Sue Carol? և Midge Harrold?
Երեխա(ներ)Ալան Լեդ կրտսեր, David Ladd? և Alana Ladd?[2]
Պարգևներ և մրցանակներՀոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
cmgww.com/stars/ladd/

ԿենսագրությունԽմբագրել

Ալան Լեդը ծնվել է Արկանզաս նահանգի Հոթ Սփրինգս քաղաքում՝ Ալան Լեդ ավագի և Ինի Ռեյլի Լեդի ընտանիքում։ Հայրը մահացել է, երբ տղան չորս տարեկան էր, և մայրը տեղափոխվել է Օկլահոմա Սիթի քաղաք, որտեղ ամուսնացել է Ջիմ Բիվերսի հետ։ Այնուհետև ընտանիքը կրկին տեղափոխվել է Կալիֆոռնիա։ 162 սմ հասակի համար դպրոցում ստացել է Թինի (այսինքն՝ «փոքրիկ») մականունը։ Դպրոցն ավարտելուց հետո բացել է խորտկարան։ Warner Bros. ստուդիայում աշխատել է որպես ատաղձագործ։ Կարճ ժամանակ սովորել է «Universal Pictures» ստուդիայում։ Հեռանալով ստուդիայից՝ աշխատանք է գտել ռադիոյում։ 1936 թվականին ամուսնացել է Մարջորի Ջեյն Հարոլդի հետ, որի հետ ծանոթացել էր դեռևս դպրոցում։

Լեդը կինոկարիերան սկսել է էպիզոդիկ դերերով, այդ թվում հայտնվել է նաև «Քաղաքացի Քեյնը» ֆիլմում։ Այդ ժամանակ հանկարծակի մահացել է նրա խորթ հայրը, այնուհետև մայրը ինքնասպանություն է գործել։

1942 թվականին ամուսնացել է Սյու Քերոլի հետ, որը նրա գործակալն էր։ Հենց Քերոլն էր «Զենք վարձույթի համար» նուար ֆիլմում նրա համար դեր գտել, որից հետո Լեդը ճանաչում է ստացել։

Այն յոթ ֆիլմերից առաջինն էր, որտեղ Լեդը խաղացել էր Վերոնիկա Լեյկի հետ միասին։ Զինված ուժերում կարճ ծառայությունը չի նվազեցրել նրա հանրաճանաչությունը, չնայած նրան, որ 1940-ական թվականներին նրա մասնակցությամբ ոչ մի ֆիլմ այնքան հաջող չէր, որքան «Զենք վարձույթի համար» ֆիլմը։ 1948 թվականին Լեդը կազմակերպել է սեփական պրոդյուսերական «Տուփ 13» ընկերությունը։ Նրա դերերից առավել հայտնի է 1953 թվականի «Շեյն» արևմտյան ֆիլմում խաղացած հրաձիգի դերը։

Հարբեցողությունը և դեպրեսիան, որից տառապել է նրա մայրը, ազդել են դերասանի կարիերայի և անձնական կյանքի վատթարանալու վրա։ 1964 թվականին նա մահացած է հայտնաբերվել Փալմ Սփրինգս քաղաքում։ Մահվան պատճառը ալկոհոլի և ցավազրկող դեղերի գերբարձր դոզան է եղել։ Նա թաղվել է Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի Ֆորեստ Լաուն գերեզմանատանը։

Առաջին ամուսնությունից Լեդի որդին՝ Ալան Լեդ կրտսերը, դարձել է կինոպրոդյուսեր։ Երկրորդ ամուսնությունից նա ունեցել է երկու երեխա՝ դուստրը՝ Ալանին և որդին՝ Դեյվիդը։

Լեդի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղ է տեղադրվել։ 1995 թվականին Փալմ Սփրինգսի աստղերի ծառուղում նրան նվիրել են Ոսկե արմավենու աստղ[5]։

Ընտրված ֆիլմագրությունԽմբագրել

ԴերասանԽմբագրել

  • 1937՝ Ծովում խորտակվածները/ Souls at Sea՝ նավաստի (տիտրերում չկա)
  • 1941՝ Քաղաքացի Քեյնը / Citizen Kane՝ լրագրող, ծխող խողովակ
  • 1941՝ Նրանք հանդիպել են Բոմբեյում / They Met in Bombay՝ բրիտանացի զինվոր
  • 1942՝ Ժաննա Փարիզեցի / Joan of Paris՝ Երեխա
  • 1942՝ Զենք վարձույթի համար / This Gun for Hire՝ Ֆիլիպ Ռեյվեն
  • 1942՝ Ապակե բանալի / The Glass Key՝ Էդ Բոմոն
  • 1946]]՝ Սպիտակ գեորգենի / The Blue Dahlia՝ Ջոնի Մորիսոն / «Ջիմի Մուր»
  • 1947՝ Կալկուտա / Calcutta՝ Նիլ Գորդոն
  • 1947՝ Իմ սիրած թխահեր կինը / My Favorite Brunette՝ Սեմ Մաքլաուդ
  • 1949՝ Մեծն Գեթսբի / The Great Gatsby՝ Ջեյ Գեթսբի
  • 1949՝ Չիկագոյի սահմանը / Chicago Deadline՝ Էդ Ադամս
  • 1951՝ Վտանգավոր ժամադրություն / Appointment with Danger՝ Էլ Գոդարդ
  • 1953՝ Շեյն / Shane՝ Շեյն
  • 1959՝ Մարդը ցանցում / The Man in the Net՝ Ջոն Հեմիլթոն
  • 1982՝ Մահացածները վերմակ չեն կրում / Dead Men Don’t Wear Plaid[6]

ՊրոդյուսերԽմբագրել

  • 1954՝ Թմբուկի կռիվը / Drum Beat
  • 1955՝ Դժոխքը Ֆրիսկո ծոցում / Hell on Frisco Bay
  • 1956՝ Սանտյագո / Santiago
  • 1956՝ Գիշերվա ճիչը / A Cry in the Night
  • 1957՝ Մեծ երկիր / The Big Land
  • 1959՝ Մարդը ցանցում / The Man in the Net
  • 1959՝ Կորած կանանց կղզին / Island of Lost Women
  • 1960` Անտառային երկրի թնդանոթները / Guns of the Timberland
  • 1960` Բոլոր երիտասարդները / All the Young Men
  • 1962` 13 Արևմտյան փողոց / 13 West Street

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Roglo — 1997. — ed. size: 8549233
  5. «Wayback Machine»։ web.archive.org։ 2012-10-13։ Վերցված է 2020-03-20 
  6. Вмонтирована сцена из фильма «Оружие для найма»