Ջոն Հաուսմեն (սեպտեմբերի 22, 1902(1902-09-22)[1][2][3][…], Բուխարեստ, Ռումինիա - հոկտեմբերի 31, 1988(1988-10-31)[1][2][3][…], Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), բրիտանո–ամերիկյան թատրոնի և կինոյի դերասան, սցենարիստ, ռեժիսոր ու պրոդյուսեր «Օսկար» մրցանակաբաշխության հաղթող (անգլերեն՝ John Houseman)։

Ջոն Հաուսմեն
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1902(1902-09-22)[1][2][3][…]
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա
Մահացել էհոկտեմբերի 31, 1988(1988-10-31)[1][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրՄալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունՔլիֆթոն քոլեջ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և պրոդյուսեր
ԱշխատավայրՋուլիարդ դպրոց և Դաշնային թատերական նախագիծ
ԱմուսինԶիտա Յոհան և Ջոան Քորթնի
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար
 John Houseman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժակ Հաուսմենը ծնվել է Բուխարեստում՝ հացահատիկ վաճառողի ընտանիքում։ Նրա մայրը անգլիացի էր, իսկ հայրը՝ ֆրանսիացի։ Ժակը ավարտելով Կրիֆտոլի Բրիստոլական քոլեջը, դառնում է Մեծ Բրիտանիայի քաղաքացի և Լոնդոնում զբաղվում հացահատիկի վաճառքով։ Դրան զուգահեռ նա գրում էր նոր հոդվածներ ամսագրերի համար և գերմաներեն ու ֆրանսերեն թատերական պիեսները թարգմանել է անգլերեն։

1925 թվականին նա արտագաղթեց Նյու Յորք։ Ֆոնդային շուկայի ճգնաժամից հետո 1929 թվականին Ժակ Հաուսմենը սկսեց պիեսներ գրել և բեմադրել ինքնուրույն, հենց այդ ժամանակ էլ նա իր անունն ու ազգանունը դարձրեց ամերիկյան՝ Ջոն Հաուսմեն։ 1933 թվականին Թոմսոն Վիրջիլը նրան հրավիրում է, որպես ռեժիսոր «4 սրբեր 3 գործողություններում» օպերա (այն Թոմսոնի և Ստայն Գերտրուդի համատեղ աշխատանքն է)։

Աշխատանքները խմբագրել

Հաուսմենն ու Ուելսը խմբագրել

Ջոն Հաուսմենը դարձել է շատ բեմադրությունների պրոդյուսեր, որոնց մեջ է նաև «Heartbreak Hotel», «Three sisters», Անտոն Չեխովի պիեսի համաձայն, «Poor opera» և այլ Շեքսպիրի պիեսների համաձայն։ Նա նաև եղել է «Lute song», «Peasant girl», «Don Juan in Hell» մյուզիքլների ռեժիսոր։

1934 թվականին Հաուսմենն սկսեց աշխատել «Panic» պիեսի վրա՝ Արչիբալդ Մակլիշի դրամայի համաձայն։ 50 տարեկան սնանկ ֆինանսիստի գլխավոր դերի համար նա հրավիրեց սկսնակ երիտասարդ դերասանի ՝ Ուելս Օրսոնին, ում նա նկատել էր «Romeo and Juliet» պիեսի ժամանակ։ Դերակատարների մեջ էր նաև Հաուսմենի նախկին կինը՝ Զիտա Յոհանն (1929-1933), 3 տարի առաջ Բորիս Կարլոֆֆի հետ սարսափ ֆիլմեր «Universal» և «The Mummy»–ում նկարահանված։

1936 թվականին Ջոն Հաուսմենն ու հայտնի դերասանուհի Ռոզա ՄակԿլենդոնն գլխավորել են «Federal Theatre Project - Classic Theatre»–ը նախագահ Ռուզվելտի նախաձեռնությամբ։

1935 թվականին այդ միջոցառման շրջանակներում դուրս է եկել Շեքսպիրի «Macbeth» պիեսի նոր տարբերակը, որը ստացավ «Voodoo Macbeth»։ Գործողությունները կատարվում էին Գայիթի Անրի Քրիսթով թագավորի բակում, կախարդների փոխարեն բեմ էին բարձրանում շամանները, իսկ գլղավոր դերը տանում էր Ջեկ Քարթերը։ Ռեժիսոր դարձել էր Օրսոն Ուելսը, իսկ երաժշտությունը գրել էր Թոմսոն Վիրջիլը։

Հաուսմենի և Ուելսի հաջորդ համատեղ աշխատանքն էր Կրիստոֆեր Մառլոյի «The Tragical History of Doctor Faustus» 1936 թվականին, որտեղ Ուելսը հանդես է եկել, որպես ռեժիսոր և դերասան։ 1937 թվականին դուրս է եկել մյուզիքլ «Cradle Will Rock»–ը Մարկ Բլիցշտեյնի (պրոդյուսեր՝ Հաուսմեն, Ռեժիսոր՝ Օրսոն Ուելս )։ Հենց այդ տարի ել ընկերները հիմնեցին «Mercury Theatre»–ը։ Թատրոնի հայտնի բեմադրություններից կարելի է առանձնացնել Շեքսպիրի «Julius Caesar»–ը, Ստոկերի «Dracula»–ն և այլն։ Ընկերության մեջ աշխատում էին այնպիսի հայտնիներ, ինչպիսիք էին Ագնես Մուրխեդը, Բերնարդ Խերրմանն և Ջորջ Կուլուրիսը։

Թատրոնին հայտնիություն բերեց ռադիոթատրոն «War of the Worlds» ըստ Գերբերտ Ուելլսի, 1938 թվականին ԱՄՆ–ում առաջ քաշելով մեծ աղմուկ։ Հեղինակները շոկի մեջ էին՝ նրանց անընդհատ զանգահարում էին վախեցած քաղաքացիները։

Այդ տարի Հաուսմենն հանդես եկավ, որպես պրոդյուսեր և երկրորդ պլանի դերասան Ուելսսի այդպես էլ չվերջացած «Too much Johnson» ֆիլմում (1938 թվական)։

1939 թվականի գարնանը Ուելլսը հասավ Հոլլիվուդ, բայց Ուելլսի դեբյուտային «Heart of darkness» ֆիլմի վրա գործընկերները վիճեցին և բաժանվեցին։

Այդ թվում 1941 թվականին նա համաձայնվում է օգնել Ուելլսին «Citizen Kane» ֆիլմի սցենարի հետ կապված աշխատանքներում աջակցելով սցենարիստ Մանկևիչին։ Այդ աշխատանքից հետո նրանց ճանապարհները ընդմիշտ բաժանվում են։

Ուշ տարիներ խմբագրել

Ուելլսի հետ բաժանումից հետո Հաուսմենն հանդես էր գալիս, որպես ռեժիսոր «The Devil and Daniel Webster» պիեսում (1939 թվականին) և, որպես պրոդյուսեր «Native Son»–ում (1941 թվական) Բրոդվեյում։ Ավելի ուշ «Citizen Kane»–ի շնորհանդեսից հետո նա դարձավ «David O. Selznick Productions»–ի նախագահ։ Pearl Harbor-ի վրա հարձակումից և Ամերիկայի Երկրորդ Համաշխարհային Պատերազմի մեջ մտնելուց հետո, աշխատելով «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանում, 1943 թվականին նա դարձավ ԱՄՆ–ի քաղաքացի։ 1945-1962 թվականներին աշխատել է, որպես պրոդկուսեր 18 ֆիլմերի համար «Paramount», «Universal» и «Metro-Goldwyn-Mayer» ստուդիաներում, միացյալ նաև ֆիլմ–նուարը՝ «Blue Dahlia» (1946 թվական) և «Julius Caesar» (1945 թվական), որի համար ստացել է «Օսկար» «Լավագույն ֆիլմ» նոմինացիայում։ Այդ ընթացքում «Julius Caesar»–ը չունեցավ ոչ մի առևտրային հաջողություն։ 1952 թվականին Հաուսմենն ամուսնացավ Ջոան Քարտնիի հետ, որի հետ ապրեց մինչև կյանքի վերջ։ Նրանք ունեցան երկու երեխա։ 1956 թվականին «Lust for Life» ֆիլմը, որի պրոդյուսերն էր Հաուսմենը, ստացավ «Ոսկե գլոբուս», որպես լավագույն դրամա։ 70–ական թվականներից սկսած Հաուսմենը սկսեց հանդես գալ թատրոններում, որպես դերասան։ Հանդիսատեսին դարձավ հայտնի իր պրոֆեսոր Չարլզ Կինգսֆիլդի դերով՝ «Paper chase» ֆիլմում (1973 թվական)։ Այդ դերի համար Հաուսմենը ստացել է «Օսկար», որպես երկրորդ պլանի դերասան և մրցանակ «Ոսկե գլոբուս»։ Հետագայում նա այդ նույն դերը կատարեց նույն անունն ունեցող սերիալում (1978-1986 թվականներ), որի համար ստացավ երկու «Ոսկե գլոբուս», որպես լավագույն դերասան։ 1975 թվականին նա նկարահանվել է «Rollerboll» ֆիլմում, իսկ 1978 թվականին ռեժիսոր Նիլ Սեյմոնի ֆիլմում՝ «Cheap detective»-ում, որտեղ կատարեց դերասան Սիդնի Գրինստրիտի դերը։ 80-ական թվականներին Հաուսմենը հանդես եկավ Էդվարդ Ստրետտոն պապիկի դերը՝ «Silver Spoons» ֆիլմում, Ռիկ Շրոդորի հետ միսին գլխավոր դերերում, այդպես նաև նկարահանվել է հայտնի գովազդային հոլովակներում։ Նա նաև նկարահանվել է Ջոն Կարպենտերի «Fog» (1980 թվական), իսկ 1983 թվականին խաղաց հրեա պրոֆեսոր Ահարոն Յաստրովի դերը «Wind war» հեռուստասերիալում, որի համար ստացել է արդեն 4-րդ «Ոսկե գլոբուս»–ը։ Ջոն Հաուսմենը դասավանդել է դերասանական արվեստ Ջուլիարդական դպրոցում, նրա առաջին աշակերտներից էին Կեվին Կլայնն ու Պատտի ԼուՊոուն։ 1988 թվականին նա հայտնվեց փոքր դերերով «Naked Gun» ֆիլմում (ավտոդպրոցի ուսուցիչ) և «Նոր Ամանորյան հեքիաթ» ֆիլմում, որը դուրս եկավ նրա մահից հետո։ Հենց այդ 1988 թվականին Հաուսմենը մահացավ ոսկորների քաղցկեղից հենց Մալիբույի իր տանը (Կալիֆորնիա նահանգ)։

Մրցանակներ խմբագրել

  • 1954: Նոմինացիա «Օսկար» մրցանակ՝ լավագույն ֆիլմ| «Օսկար» մրցանակ լավագույն ֆիլմի համար — «Julius Caesar»
  • 1974: «Օսկար» մրցանակ երկրորդ պլանի լավագույն տղա դերասան «Paper chase» ֆիլմի համար
  • 1974: «Ոսկե գլոբուս» մրցանակ, որպես երկրորդ պլանի լավագույն տղա դերասան–Կինոֆիլմ «Paper chase»
  • 1974: մրցանակ՝ Ժողովրդական կինոքննադատների խորհուրդ ԱՄՆ «Paper chase» ֆիլմի համարза фильм «Бумажная погоня»
  • 1979: մրցանակ «Ոսկե գլովուս» սերիալի լավագույն դերասան «Paper chase» հեռուստասերիալում (1978 թվական)
  • 1980: մրցանակ «Ոսկե գլոբուս»սերիալի լավագույն դերասան «Paper chase» հեռուստասերիալում (1978)
  • 1980: նոմինացիա «Էմմի» մրցանակաբաշխությունում «Hallmark Hall of Fame» սերիալի համար
  • 1983: նոմինացիա«CableACE» «Paper chase» սերիալի համար
  • 1984։ նոմինացիա «Ոսկե գլոբուս» – երկրորդ պլանի լավագույն դերասան «Wind war» ֆիլմում

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան խմբագրել

  • 1988։ «The Naked Gun: From the Files of Police Squad!„
  • 1988։ «Another Woman»
  • 1988։ «Bright Lights, Big City»
  • 1988։ «Scrooged»
  • 1988։ «Lincoln» (ТВ-ֆիլմ)
  • 1988։ «Noble House» (ТВ-սերիալ)
  • 1987։ «Silver Spoons» (ТВ-սերիալ) (14 էպիզոդ, 1982—1987)
  • 1987։ «Our Planet Tonight» (ТВ-ֆիլմ)
  • 1986։ «The Paper Chase» (ТВ-սերիալ) (56 էպիզոդ, 1978—1986 թվականներ)
  • 1985։ «A.D.» (ТВ-սերիալ) (5 էպիզոդ)
  • 1983։ «Rose for Emily»
  • 1983։ «The Winds of War» (ТВ-սերիալ) (7 էպիզոդ)
  • 1983։ «Peace on Borrowed Time» (ТВ-ֆիլմ)
  • 1983։ «The Skin of Our Teeth» (ТВ-ֆիլմ)
  • 1982։ «Murder by Phone»
  • 1982։ «Marco Polo» (ТВ-սերիալ) (1 էպիզոդ)
  • 1982։ «Mork & Mindy» (ТВ-սերիալ) (1 էպիզոդ)
  • 1982։ «Freedom to Speak» (ТВ-սերիալ)
  • 1981։ «Ghost Story»
  • 1980։ «A Christmas Without Snow» (ТВ-ֆիլմ)
  • 1980։ «The Babysitter» (ТВ-ֆիլմ)
  • 1980։ «My Bodyguard»
  • 1980։ «Wholly Moses!»
  • 1980։ «Hallmark Hall of Fame» (ТВ-սերիալ) (2 էպիզոդ, 1976—1980 թվականներ)

  • 1980։ «The Associates» (ТВ-սերիալ) (1 էպիզոդ)
  • 1980։ «The Fog»
  • 1979։ «The French Atlantic Affair» (ТВ-սերիալ)
  • 1979։ «The Last Convertible» (ТВ-սերիալ)
  • 1979։ «Old Boyfriends»
  • 1978։ «The Cheap Detective»
  • 1977։ «Aspen» (ТВ-սերիալ)
  • 1977։ «The Best of Families» (ТВ-սերիալ)
  • 1977։ «Washington: Behind Closed Doors» (ТВ-սերիալ)
  • 1977։ «The Displaced Person» (ТВ-ֆիլմ)
  • 1976։ «The Bionic Woman» (ТВ-սերիալ) (2 էպիզոդ)
  • 1976։ «The Six Million Dollar Man» (ТВ-սերիալ) (1 էպիզոդ)
  • 1976։ «Six Characters in Search of an Author» (ТВ-ֆիլմ)
  • 1976։ «Captains and the Kings» (ТВ-սերիալ)
  • 1976։ «St. Ives»
  • 1976։ «Hazard’s People» (ТВ-ֆիլմ)
  • 1976։ «The Adams Chronicles» (ТВ-սերիալ)
  • 1975։ «Fear on Trial» (ТВ-ֆիլմ)
  • 1975։ «Քոնդորի երեք օրերը»
  • 1975։ «Great Performances» (ТВ-սերիալ) (1 էպիզոդ)
  • 1975։ «Rollerball»
  • 1973։ «The Paper Chase»
  • 1964։ «Seven Days in May»

Պրոդյուսեր խմբագրել

  • 1983։ «Choices of the Heart» (ТВ-ֆիլմ)
  • 1980։ «Hallmark Hall of Fame» (ТВ-սերիալ) (1 էպիզոդ)
  • 1966։ «Evening Primrose» (ТВ-ֆիլմ)
  • 1966։ «This Property Is Condemned»
  • 1964։ «Journey to America»
  • 1963։ «The Great Adventure» (ТВ-սերիալ) (1 էպիզոդ)
  • 1963։ «In the Cool of the Day»
  • 1962։ «Two Weeks in Another Town»
  • 1962։ «All Fall Down»
  • 1958։ « Playhouse 90» (ТВ-սերիալ) (1 էպիզոդ)
  • 1957։ «The Seven Lively Arts» (ТВ-սերիալ)
  • 1956։ «Lust for Life»
  • 1955։ «Moonfleet»
  • 1955։ «The Cobweb»
  • 1954։ «Her Twelve Men»

  • 1954։ «Executive Suite»
  • 1953։ «Julius Caesar»
  • 1952։ «The Bad and the Beautiful»
  • 1952։ «Holiday for Sinners»
  • 1952։ «On Dangerous Ground»
  • 1951։ «The Company She Keeps»
  • 1949։ «They Live by Night»
  • 1949։ «Fireside Theatre» (ТВ-սերիալ)
  • 1948։ «Letter from an Unknown Woman»
  • 1946։ «The Blue Dahlia»
  • 1946։ «Miss Susie Slagle’s»
  • 1946։ «Sorry, Wrong Number» (ТВ-ֆիլմ)
  • 1945։ «The Unseen»
  • 1938։ «Too Much Johnson» դերասան և պրոդյուսեր

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Հաուսմեն» հոդվածին։