Ռութ Ուորիք
Ռութ Էլիզաբեթ Ուորիք (անգլ.՝ Ruth Elizabeth Warrick ; հունիսի 29, 1916[1][2], Սենթ Ջոզեֆ, Միսսուրի, ԱՄՆ - հունվարի 15, 2005[1][2], Նյու Յորք շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և քաղաքական ակտիվիստ։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին «Իմ բոլոր երեխաները» / All My Children հեռուստասերիալում Ֆեբ ԹայլերՈւոլինգֆորդի դերի տպավորիչ կատարման շնորհիվ, դերակատարում, որով կանոնավոր կերպով հանդես է եկել 1970 թվականից մինչև իր մահվան տարին՝ 2005 թվականը։
Ռութ Ուորիք | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 29, 1916[1][2] |
Ծննդավայր՝ | Սենթ Ջոզեֆ, Միսսուրի, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | հունվարի 15, 2005[1][2] (88 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Նյու Յորք շրջան, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, ինքնակենսագիր և թատրոնի դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0913095 |
Կենսագրություն խմբագրել
Ռութ Ուորիքն իր ստեղծագործական գործունեությունն սկսել է 1940-ականների սկզբին, ռադիոյում, հանդես գալով որպես երգչուհի, 1941 թվականին էլ առաջին անգամ նկարահանվել է կինոյում՝ Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» դրամա-ֆիլմում։ 1940-ականների ողջ ընթացքում նա շարունակել է ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում, իսկ 1950-ականներին տեղափոխվել է հեռուստատեսություն, որտեղ առաջին մեծ հաջողությանը հասել է 1965 թվականին. «Peyton Place» սերիալում դերասանուհին երեք տարի հաջորդաբար մարմնավորել է Հաննա Քորդին և այդ տպավորիչ դերակատարման համար 1967 թվականին առաջին անգամ առաջադրվել «Էմմի» մրցանակի։
1971 թվականին Ռութ Ուորիքին վստահվել է Ֆիբի Թայլեր Ուոլինգֆորդի դերը «Իմ բոլոր երեխաները» սերիալում, և դա դարձել է նրա միակ դերը հաջորդած 35 տարիների ընթացքում։ Այս դերի համար դերասանուհին երկու անգամ առաջադրվել է ցերեկային Էմմի մրցանակի, սակայն այդպես էլ չի ստացել այդ պատվավոր հեռուստատեսային մրցանակը։ Միայն 2004 թվականին նա արժանացել է հատուկ Էմմի մրցանակի՝ ստեղծագործական իր ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած դերասանական նվաճումների համար։ Վերջին անգամ նա հեռուստասերիալում նկարահանվել է 2005 թվականի հունվարի 5-ին՝ շոուի երեսունհինգամյակին նվիրված դրվագում, իսկ նույն ամսվա 15-ին մահացել է Նյու Յորքի իր բնակարանում, 88 տարեկան հասակում։ Ի նշանավորումն ամերիկյան կինոարդյունաբերության մեջ ներդրած ավանդի՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում նրան նվիրված աստղ է բացվել։
Մրցանակներ խմբագրել
- 2004 թ. - ցերեկային Էմմի մրցանակ՝ «Հատուկ մրցանակ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար»։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1940 | Քաղաքացի Քեյն-ի թրեյլերը | Էմիլի Մոնրոու Նորտոն | Կարճամետրաժ[3] |
1941 | Քաղաքացի Քեյնը | Էմիլի Մոնրոու Նորտոն Քեյն | Նորամուտը կինոյում[4] |
1941 | The|Corsican Brothers / Կորսիկացի եղբայրները | Իզաբել Գրավինի | [4] |
1942 | Obliging Young Lady / Պարտավորեցնելով երիտասարդ լեդիին | Լինդա Նորտոն | [4] |
1943 | Journey into Fear / Ճամփորդություն ահի միջով | Ստեֆանի Գրեմ | [4] |
1943 | Forever and a Day / Հավիտենություն և մեկ օր | Լեսլի Թրիմբլ | [4] |
1943 | Petticoat Larceny / Կրծքաշապկի հափշտակություն | Փաթ Միտչել | |
1943 | The Iron Major / Երկաթե մայորը | Ֆլորանս Քավենո | [4] |
1944 | Secret Command / Գաղտնի հրաման | Լիա Դամարոն | |
1944 | Guest in the House / Հյուր՝ տանը | Էնն Պրոկտոր | [4] |
1944 | Mr. Winkle Goes to War / Միսթր Ուինքլը պատերազմ է գնում | Էմի Ուինքլ | [4] |
1944 | Secret Command / Գաղտնի հրաման | Լիա Դամարոն | [4] |
1945 | China Sky / Չինական երկինք | Դ-ր Սառա Դյուրան | [4] |
1946 | Perilous Holiday / Վտանգավոր արձակուրդ | Ագնես Ստյուարտ | [4] |
1946 | Song of the South / Հարավի երգը | Սալլի | [4] |
1947 | Swell Guy | Էնն Դանքան | [4] |
1947 | Driftwood | Սյուզան Մուր | [4] |
1947 | Daisy Kenyon | Լյուսիլ O'Մարա | [4] |
1948 | Arch of Triumph / Հաղթակամար | Քեյթ Բերգստրոմ | Հեռացված տեսարաններ[5] |
1949 | Make Believe Ballroom | Լայզա Լի | [4] |
1949 | The Great Dan Patch / Մեծն Դեն Փաչը | Ռութ Թրիդվել | [4] |
1950 | Beauty on Parade / Գեղեցկուհին շքահանդեսին | Մարիան Մեդֆորդ | [4] |
1950 | Second Chance / Երկրորդ շանս | Էմիլի Դին | [4] |
1950 | Let's Dance / Արի պարենք | Քարոլա Էվերեթ | [4] |
1950 | Three Husbands / Երեք ամուսին | Ջեյն Էվանս | [4] |
1951 | One Too Many / Մեկը չափազանց շատ է | Հելեն Մեյսոն / Հելեն Լերոյ Լինց | [4] |
1954 | Roogie's Bump | Միսիս Ռիգսբի | [4] |
1961–1962 | Father of the Bride / Հարսնահայրը | Էլլի Բենքս | Հեռուստասերիալի հիմնական դեր, 34 դրվագ |
1964 | Perry Mason / Փերրի Մեյսոն | միսիս Ուինլոք | 8-րդ եթերաշրջան, դրվագ 13. "The Case of the Blonde Bonanza"[4]: |
1965 | A Letter To Nancy / Նամակ Նենսիին | Միսիս Հելեն Ռիդ | |
1965 | Gunsmoke / Կրակոցի ծուխը | Կլարա Բենթին | “The Storm” (S11E2) |
1966 | Ride Beyond Vengeance / Արշավ՝ վրեժից այն կողմ | մորաքույր Գուսի | [4] |
1968 | How to Steal the World / Ինչպես գողանալ աշխարհը | Ալիս Գերոու | |
1969 | The Great Bank Robbery / Բանկային մեծ կողոպուտը | միսիս Էփլբի | [4] |
1983 | The Returning / Վերադարձը | Գրեյս | |
1984 | Death Mask / Մահվան դիմակ | Բեատրիս ՎանդենԲերգ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Welles, Orson; Bogdanovich, Peter; Rosenbaum, Jonathan (1992). This is Orson Welles. New York: HarperCollins Publishers. ISBN 0-06-016616-9.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 «Ruth Warrick». AFI Catalog of Feature Films. American Film Institute. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Arch of Triumph». AFI Catalog of Feature Films. American Film Institute. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ռութ Ուորիք Internet Movie Database կայքում
- Ruth Warrick profile at Soapcentral.com Արխիվացված 2009-04-23 Wayback Machine
- Interview with Ruth Warrick (July 1997) at Turner Classic Movies
- Ռութ Ուորիք (անգլ.) Internet Broadway Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Ուորիք» հոդվածին։ |