Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամբակ (այլ կիրառումներ)

Փամբակ, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[2][3]։ Սահմանակցում է Թումանյան, Լերմոնտովո, Ֆիոլետովո, Վանաձոր, Սպիտակ, Գյուլագարակ համայնքների հետ։

Փամբակ համայնք
Համայնքի բնակավայրերից մեկի՝ Վահագնի գյուղի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էԼոռու մարզ
Ներառում էՓամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Գուշար, Դեբետ, Եղեգնուտ, Ժամատուն, Լեռնապատ, Լեռնաջուր, Ծաղկոց, Մարգահովիտ, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ գյուղեր
ՎարչկենտրոնՓամբակ գյուղ
ՀամայնքապետՍուրեն Տիգրանի Կոստանդյան[1]
(05․12․2021 թ․-ից)
pambak.am

Պատմություն

խմբագրել

Ներկայում առկա բնակավայրերի կազմով Փամբակ համայնքը ձևավորվել է 2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում[3]։

Կառավարում

խմբագրել

Փամբակ համայնքը կազմված է 18 բնակավայրից՝ Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Գուշար, Դեբետ, Եղեգնուտ, Ժամատուն, Լեռնապատ, Լեռնաջուր, Ծաղկոց, Մարգահովիտ, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ, Փամբակ գյուղերից։ Վերջինը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[2][3]։

Համայնքի ավագանի և ղեկավար

խմբագրել

Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրել է ավագանի, որը նշանակել է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ 2021 թվականի դեկտեմբերի 12-ի ընտրությունների արդյունքում ընտրվել է Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանին՝ բաղկացած 15 անդամներից, որոնցից 4-ը Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, իսկ 11-ը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Սուրեն Կոստանդյանն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Տեղեկություններ Փամբակ համայնքի ղեկավարի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 11․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 Տեղեկություններ Փամբակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 11․07․2023 թվական)։
  3. 3,0 3,1 3,2 Հայաստանի Հանրապետության օրենքը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ընդունված է 24․09․2021 թվականին, ստորագրված 04.10.2021 թվականին, (էլեկտրոնային տարբերակն arlis.am կայքում)։