Դեբետ (գյուղ)

գյուղ Հայաստանի Լոռու մարզում

Դեբեդ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[1], հայ-վրացական շփման գծի անմիջապես հարևանությամբ։

Գյուղ
Դեբեդ
Դեբետի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Փամբակ համայնք[1]
Հիմնադրված է1857 թ.
Այլ անվանումներԽաչիգյուղ,Ալերեքս,Դեբեդ
Տվյալ կարգավիճակում1935 թվականից
Մակերես10.33 կմ²
ԲԾՄ980-1100 մ
Կլիմայի տեսակՄեղմ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն821 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդեբեդցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս2031
Պաշտոնական կայքdebet.am (հայ.)
Դեբետ (գյուղ) (Հայաստան)##
Դեբետ (գյուղ) (Հայաստան)
Դեբետ (գյուղ) (Լոռու մարզ)##
Դեբետ (գյուղ) (Լոռու մարզ)

Անուն խմբագրել

Մինչ 1935 թվականը գյուղը կոչվում էր Խաչիգյուղ, երբեմն էլ`Ալերեքս։ Գյուղը Դեբեդ է վերանվանվել 1935 թվականին։

Աշխարհագրություն խմբագրել

Մարզկենտրոն Վանաձորից հեռու է մոտ 17 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը գտնվում է Փամբակ գետի աջ կողմում՝ ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա։

Կլիմա խմբագրել

Դեբեդ գյուղի տարածքը լեռնային է, մեղմ կլիմայով։ Ձմեռը տևում է 140-160 օր։ Տարեկան օդի միջին ջերմաստիճանը +8 °C է։ Ձմեռվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -28 °C է, իսկ ամառվա առավելագույնը՝ +35 °C։ Տարեկան տեղումները՝ միջին հաշվով 660 մմ է, ընդ որում վեգետացիոն շրջանում՝ 500 մմ։ Վեգետացիան տևում է ապրիլ-նոյեմբեր ամիսներին՝ 220 օր։ Հողատեսքերը դարչնագույն անտառային են, որակը՝ 46 բալ։

Պատմություն խմբագրել

Դեբեդը հիմնադրվել է 1857 թվականին Մարցում բնակվող ու այն ժամանակ այնտեղ բավական հայտնի Գևորգ Մահտեսու (Չոլախ) անմիջական մասնակցությամբ ու քաջալերմամբ։ Մահտեսին Մարցում ապրող մի շարք ընտանիքների համոզել է տեղափոխվել Ալերեքսի կոչվող գոմահանդ ու այնտեղ հիմնել գյուղ։ Դեբեդի խոսակցական լեզվում բազմաթիվ են արցախյան բարբառին պատկանող բառերը, ինչը վկայում է, որ Մարցից Ալերեքս տեղափոխված մի շարք ընտանիքների նախնիները այնտեղ են եկել Արցախից։

1858 թվականին Մարց գյուղից 17 ընտանիք տեղափոխվում է այստեղ, իսկ գյուղի բնակչության մի մասը՝ Արևմտյան Հայաստանից 1828-1831 թվականների գաղթականների ժառանգներն են։ Մյուս մասը Արցախից է գաղթել լեզգիական արշավանքներից հետո։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Գյուղում կան 12-ից-13-րդ դարերի ինը խաչքար, երկու միջնադարյան գյուղատեղի, երեք խաչքար և մեկ եկեղեցի։ Գյուղում է գտնվում նաև 2-րդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշարձան, կառուցված 1973 թվականին։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Դեբեդ գյուղի մշտական բնակչությունը կազմել է 821, առկա բնակչությունը՝ 769 մարդ[3]։

Դեբեդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1873 307 մարդ [4]
1897 531 մարդ [4]
1926 1008 մարդ [4]
1939 1271 մարդ [4]
1959 1105 մարդ [4]
1970 1156 մարդ [4]
1979 920 մարդ [4]
1989 1190 մարդ [5]
2001 945 մարդ [4]
2011 821 մարդ [2]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկի և բանջարեղենի մշակությամբ։

 
«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն

Կրթություն խմբագրել

Գյուղն ունի միջնակարգ դպրոց (2013 թվականի դրությամբ՝ այնտեղ սովորում է 160 աշակերտ), մշակույթի տուն, որտեղ տեղակայված է նաև գրադարանը։ Գրադարանը գործում է և ունի շուրջ 1500 անուն գիրք[6]։

2018 թվականին մայիսին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը գյուղում հիմնել է Հայաստանում առաջին «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնը, որն այլընտրանքային կրթության հարթակ է[7]։

Լուսանկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Փամբակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 11․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  5. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 654.
  6. «Դեբետ». Վերցված է 2013 Նոյեմբերի 25-ին.
  7. Հայաստանի հանրային ՀԸ, "Հրապարակում" հաղորդաշար, Մանվել Քեշիշյան (2018 թ․ մայիսի 27). «Ի՞նչ կփոխի նորաբաց «Սմարթ» կենտրոնը հարակից 45 համայնքի 200 հազար բնակչի կյանքում».