Կոլիբրի
Կոլիբրի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Ենթադաս | Տիպիկ թռչուններ (Neognathae) |
Վերնակարգ | Neoaves |
Կարգ | Apodiformes |
Ընտանիք | Կոլիբրի (Trochilidae) Vigors, 1825 |
Կոլիբրի (լատին․՝ Trochilidae), մանր թռչունների ընտանիք, միակն են կոլիբրիանմանների (լատին․՝ Trochiliformes) կարգում։ Հայտնի է ավելի քան 330 տեսակ[1]։ Ունեն ամերիկյան ծագում (Հարավային Ալյասկայից և Լաբրադորից մինչև Հրո Երկիր կղզեխումբը)։ Միակ թռչունն է, որը կարող է թռչել դեպի ետ։
Ֆիլոգենետիկական դիրք
խմբագրելՍովորաբար դիտվել է որպես Trochili ենթակարգի ջրածիծառների ընտանիքի կարգին[2]։ Համաձայն Սիբլի-Ալքվիսթի դասակարգման կոլիբրիներն առանձնացված են առանձին կարգի մեջ։
Ընդհանուր բնութագիր
խմբագրելԱյդ կարգին են դասվում մանր թռչունները։ Դրանք աշխարհի ամենափոքր թռչուններն են (5,7 սմ չափերով և 1,6 գ կշռով)։ Միևնույն ժամանակ գոյություն ունեն ավելի մեծ չափերի կոլիբրիներ (մինչև 21,6 սմ երկարությամբ, մինչև 20 գ կշռով)։
Կոլիբրիի ամենափոքր տեսակը կոլիբրի-իշամեղուն է (Mellisuga helenae) տարածված է Կուբայում, գրեթե 7 սմ երկարությամբ և 2 գ կշռով։
Ամենախոշոր տեսակը՝ հսկայական կոլիբրին (Patagona gigas), ունի ուղիղ երկար կտուց և ճյուղավորված պոչ, վերևում բաց-շագանակագույն գույնի է, կանաչ փայլով, ներքևում կարմրա-շագանակագույն գույնի է, մոխրագույն և դեղին պոչավերևով, որն ունի 21,6 սմ երկարությամբ։ Մեծամասնությամբ տարածված է Հարավային Ամերիկայի արևմտյան երկրների մեծ մասում, հանդիպում են նաև 4000-5000 մ բարձրության վրա։
Արտաքին տեսք
խմբագրելԹրակտուց կոլիբրիների (Ensifera ensifera) կտուցը մարմնից ավելի երկար է, երբեմն ծալված է դեպի ներքև, որոշ տեսակների մոտ՝ դեպի վեր։ Փետուրները գլխի վրա գոյացնում են տարբեր փնջիկներ և փոմփոլիկներ։ Թևերը շատ լավ են զարգացած, ավելի թույլ է զարգացած էրին և բազուկը։ Պոչը լինում է տարբեր ձևերի և բաղկացած է 10 փետուրից բացի հրթիռապոչ կոլիբրիից (Loddigesia mirabilis), որն ունի ընդամենը չորս ղեկային փետուր։
Բազմաթիվ կոլիբրիների տեսակները տարբերվում են առանձնահատուկ վառ գույներով և մետաղական փայլով։ Արուների փետուրները շատ վառ են գունավորված, էգերինը` ավելի մեղմ։
Մարդիկ և կոլիբրիներ
խմբագրելԿոլիբրիների փետուրներն օգտագործվում են որպես զարդ, ինչի պատճառով այդ թռչուններին զանգվածորեն ոչնչացվում էին, և բազմաթիվ տեսակների քանակը կտրուկ նվազել է և դարձել են հազվագյուտ։
Կոլիբրիները օգուտ են բերում՝ լինելով բույսերի փոշոտողներ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Trochilidae, Bird Families of the World
- ↑ Trochili по данным Объединённой таксономической информационной службы (ITIS)
Գրականություն
խմբագրել- Ն. Մ. Կնիպովիչ (1890–1907). «Կոլիբրի». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Trochilidae ընտանիքի տեսակները Ջոն Բոյդի կայքում
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլիբրի» հոդվածին։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլիբրի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլիբրի» հոդվածին։ |