Չագուանաս (անգլ.՝ Chaguanas), քաղաք Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետության Տրինիդադ կղզում։ Երկրի ամենամեծ և ամենաարագ զարգացող բնակավայրն է[2][3]։

Բնակավայր
Չագուանաս
ԵրկիրՏրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո
Հիմնադրված է1797 թ.
Մակերես23,03 քառակուսի մղոն
ԲԾՄ0 մետր
Բնակչություն83 489 մարդ (2011)[1]
Ժամային գոտիADT?
Հեռախոսային կոդ868
Փոստային դասիչ120110
Պաշտոնական կայքchaguanasborough.com
Չագուանաս (Տրինիդադ և Տոբագո)##
Չագուանաս (Տրինիդադ և Տոբագո)

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1797 թվականին[4]։

Երկար ժամանակ այն բավականին փոքր քաղաք էր։ 1980 թվականից գրանցվել է քաղաքի զարգացման աճ, իսկ 1990 թվականից քաղաքը ստացել է ինքնավարության կարգավիճակ, մինչ այդ մտնում էր Կարոնի կոմսության մեջ։

Բնակչությունը խմբագրել

Ըստ 2000 թվականի մայիսի 15-ի մարդահամարի՝ քաղաքն ուներ 67 433 բնակիչ[4]։

Ըստ 2011 թվականի հունվարի 9-ի վիճակագրական տվյալների՝ քաղաքում ապրում էր 83 516 մարդ, որոնցից 41 677՝ տղամարդիկ, 41 839՝ կանայք։

Վարչական բաժանում խմբագրել

Չագուանասը վարչականորեն բաղկացած է 18 համայնքներից (անգլ.՝ community), որոնցից 17-ը քաղաքային (անգլ.՝ urban) և 1 քաղաքատիպ (անգլ.՝ semi-urban)։ Քաղաքային համայնք Լոնգդեվիլը մասամբ է գտնվում Չագուանասում[4]։

Համայնքների ցանկ խմբագրել

Վարչական միավոր Բնօրինակ անվանում Տեսակ Բնակչությունը, ըստ 2000 թվականի, մարդ Բնակչությունը, ըստ 2011 թվականի, մարդ Տարածքը, կմ² Միջին խտություն, մարդ/կմ² Ծանոթագրություն
Չագուանաս Պրոպեր Chaguanas Proper քաղաքային 2 132 2 610
Չարլիվիլ Charlieville քաղաքային 5 645 7 462
Էդինբուրգ 500 Edinburgh 500 քաղաքային 3 112 8 462
Էդինբուրգ Գարդենս Edinburgh Gardens քաղաքային 832 937
Ինդեվոր Վիլլիջ Endeavour Village քաղաքային 2 902 4 449
Էնտերփրայզ Enterprise քաղաքային 10 871 14 434
Էսմերալդա Esmeralda քաղաքային 1 460 1 972
Ֆելիսիթի Felicity քաղաքային 6 466 7 641
Հոմլենդ Գարդենս Homeland Gardens քաղաքային 1 312 1 764
Ջերնինեմ Ջանկշըն Jerningham Junction քաղաքային 4 276 4 816
Լենջ Փարք Lange Park քաղաքային 3 483 4 042
Լենդոր Վիլլիջ Lendore Village քաղաքային 1 638 1 809
Լոնգդեվիլ Longdenville քաղաքային 8 870 11 510
Մոնթրոուզ Վիլլիջ Montrose Village քաղաքային 3 348 4 298
Մունրո Սեթլմենթ Munroe Settlement քաղաքային 1 377 1 646
Պիտերսֆիլդ Petersfield կիսաքաղաքային 815 1 180
Սենտ Չարլզ Վիլլիջ St. Charles Village քաղաքային 4 202 5 320
Սենտ Թոմաս Վիլլիջ St. Thomas Village քաղաքային 340 335

Քաղաքային ենթակառուցվածքներ խմբագրել

Մոտակայքում գտնվում է Կարլսեն անունով ԱՄՆ ռազմաօդային ուժերի փակ բազան, որը օգտագործվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել