Տոր (զենիթահրթիռային համալիր)

Տոր (ՀՀՀՎ ինդեքս՝ 9К330, ՆԱՏՕ-ի կոդավորմամբ՝ SA-15 Gauntlet), բոլոր եղանակային պայմաններում աշխատող տակտիկական զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ), որը նախատեսված է դիվիզիոն օղակում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) և հակահրթիռային պաշտպանության խնդիրներ լուծելու համար։

ՄՄ 9А331-1 ԶՀՀ 9К331 Տոր-Մ1
Հիմնական տվյալներ
Դասակարգզենիթահրթիռային համալիր
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Ռուսաստան
Քաշ, տ.32 տ
Անձնակազմ4
Պատմություն
ՆախագծողԱլմազ֊Անտեյ
ԱրտադրողՌուսաստան Ռուսաստան
Արտադրման թվականներ1983 թվականից
Շահագործման սկիզբ1986
ՄարտերՌուս-վրացական պատերազմ
Անվանված էտոր
Չափեր
Բազա, մմ5055 մմ
Կլիրենս, մմ450 մմ
Սպառազինություն
Հրաձգության հեռավորություն, կմ1—15
Շարժականություն
Շարժիչի հզորություն, ձիաուժ840 Ձու
Արագությունը խճուղով, կմ/ժ65 կմ/ժ
Запас хода խճուղով, կմ500
Հաղթահարվող բարձունք, աստ.35
Հաղթահարվող խրամ,մ2,0 մ
Հաղթահարվող ծանծաղուտ, մ1,0 մ

Տոր համալիրը նախատեսված է կարևոր վարչական, տնտեսական և ռազմական օբյեկտները, ցամաքային զորքերի առաջնային էշելոնները հակառադիոտեղորոշման և թևավոր հրթիռներից, ԱԹՍ-ներից, ավիացիոն ռումբերից, ինքնաթիռներից և ուղղաթիռներից (այդ թվում նաև «սթելս» տեխնոլոգիայով պատրաստված) պաշտպանելու համար։ Կարող է աշխատել ինչպես մեխանիկական՝ օպերատորի կառավարմամբ, այնպես էլ ավտոմատ ռեժիմներով։ Ընդ որում, Տոր համակարգն ինքն է կառավարում նշված օդային տարածքությունն ու ինքնուրույն որսում է բոլոր օդային թիրախները։

Պատմություն խմբագրել

Տոր ինքնագնաց ավտոնոմ և դիվիզիոն ԶՀՀ-ի ստեղծման աշխատանքները սկսվել են Էլեկտրամեխանիկական գիտահետազոտական ինստիտուտում՝ համաձայն ԽՄԿԿ և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1975 թվականի փետրվարի 4-ի որոշման[1]։ Հետազոտության հանձնարարված թեմայով գիտահետազոտական աշխատանքը ստացել էր «Տոր» կոդային անվանումը (պատվեր 038)։ Գլխամասային կազմակերպությունից պատասխանատու կատարող էր նշանակվել Յոսիֆ Դրիզեն։ 1945 թ․ տրվեց մարտավարատեխնիկական հանձնարարությունը, իսկ 1976 թվականին արդեն պատրաստ էր էսքիզային-տեխնիկական նախագիծը։ Տոր ԶՀՀ-ի գլխավոր կոնստրուկտորը Վենիամին Եֆրեմովն է։ Համալիրը սպառազինության մեջ է մտել 1986 թվականի մարտի 19-ին[2]։

Ներգրավված կառույցներ

Տոր համալիրների մշակմանն ու արտադրությանը ներգրավվել են հետևյալ կառույցները․

Կառուցվածքի նկարագրություն խմբագրել

Տոր համալիրի աշխատանքի հիմնական ռեժիմը յուրաքանչյուր մարտկոցի առանձին աշխատանքն է, սակայն կա նաև ՀՕՊ դիվիզիայի պետի կամ զենիթահրթիռային գնդի հրամանատարի կողմից կառավարվող կենտրոնական կառավարման ռեժիմ։ Մեկ հրթիռով ինքնաթիռ տեսակի թիրախին խոցելու հավանականությունը կազմում է 30-77%, ուղղաթիռներինը՝ 50-88%, իսկ ԱԹՍ-ները՝ 85-95%։ Ապահովում է պաշտպանություն մինչև 700 մ/վ արագությամբ, 0,5-12 կմ հեռավորության և 10մ-6կմ բարձրության վրա շարժվող թիրախներից։ Անցումը երթևեկության դրությունից դեպի մարտական դրություն տևում է 3 րոպե։ Համալիրի արձագանքման ժամանակամիջոցը 8-12 վ է[14]։

Անձնակազմ խմբագրել

 
Մինսկի տրակտորաշինական գործարանի կողմից արտադրված շասսիով 9А330 մարտական մեքենա

Տոր-Մ2 ԶՀՀ դիվիզիոն կոմպլեկտը ներառում է երեք կրակային մարտկոց (12 մարտական մեքենա)[15]։

9А330 մարտական մեքենա խմբագրել

Տոր համալիրի հիմնական միավորը համարվում է մարտական մեքենան։ Դրա կազմի մեջ է մտնում թիրախների հայտնաբերման կայանը, նշանառման կայանը, ԷՀՄ, մեկնարկային սարքը և այլ սարքավորումներ։ Մարտական մեքենայի ողջ սաքավորումը տեղադրված է «Объект 355» թրթուռավոր շասսիի վրա, որը միավորված է Տունգուսկա զենիթային հրթիռաթնդանոթային համալիրի 2С6 մարտական մեքենայի հետ։ Մարտական մեքենայի վրա տեղադրված է 8 միավոր 9М330 ԶԿՀ։ Հրթիռն արձակվում է ուղղահայաց դիրքով՝ Ս-300 ԶՀՀ-ի նմանությամբ՝ կլիմայական գործոններից, ինչպես նաև ռումբերի ու արկերի ազդեցությունից պաշտպանելու նկատառումով[16]։ Դարձել է աշխարհում մերձամարտի առաջին համակարգը, որն ունի ուղղահայաց մեկնարկման համակարգ։

Թիրախների հայտնաբերման կայան խմբագրել

9М330
 
Տակտիկական-տեխնիկական բնութագրեր
Մոդել՝ 9М330
Անվանում՝ զենիթային կառավարվող հրթիռ
Նախագծող՝ «Ֆակել» կոնստրուկտորային բյուրո
Քաշ՝ 165
Տրամագիծ՝ 230
Երկարություն՝ 2890
Թևերի բացվածք՝ 650
Առավելագույն արձակման հեռավորությունն առջևի կիսագնդում՝ 12,0
Թիրախի թռիչքային արագություն՝ 2520
Մախի թիվ՝ 2,11..2,41
Մարտագլխիկ՝ 14,8 կգ
Նշանառում՝ ռադիոհրահանգային
Պայթուցիչ՝ ռադիոպայթուցիչ
Կրող՝ 9А330, ЗК95
Մոդիֆիկացիաներ՝ 9М330, 9М330-2, 9М331, 9М331-2, 9М332

Շրջանային տեսադաշտի կոգերենտ-իմպուլսային ռադիոտեղորոշման կայանը լուծում է օդային թիրախների հայտնաբերման խնդիրներ և տրամադրում է դրանց տեղակայման կոորդինատները։ Կայանը համալրված է «յուրայինին-օտարին» ճանաչելու համակարգով։ Աշխատում է ճառագայթով՝ ալիքների սանտիմետրային դիապազոնում տեղի անկյունի հաճախականության կառավարմամբ։ տեղի անկյան տեսադաշտը կարող է ստեղծվել միաժամանակ միանգամից երեք ճառագայթների կողմից, հերթականությունը որոշվում է ԷՀՄ-ի կողմից։ Յուրաքանչյուր ճառագայթ ունի տեղի անկյան 4° և ազիմուտի 1,5° լայնություն։ Մեկ ճառագայթն ունակ է ծածկել տեղի անկյան սեկտորը 32°-ով։ Հիմնական ռեժիմում հայտնաբերման գոտու դիտարկման տեմպը կազմում է երեք վայրկյան, ընդ որում գոտու ներքին հատվածը սքանավորվում է երկու անգամ։ Լրացուցիչ գոյություն ունի նաև երեք ճառագայթով տեսադաշտի ռեժիմ, որն ունի 1 վ-ի չափ տեմպ։ Հայտնաբերված թիրախների կոորդինատներով նշումները ձևավորում են ուղեգծեր։ Թիրախների հայտնաբերման կայանն ընդհանուր առմամբ կարող է ստեղծել 10 ուղեգիծ 24 հայտնաբերված թիրախներից[17]։

Արագության վեկտորներով, ուղեգծերի համարներով, վտանգավորության աստիճանով և ճառագայթի համարով թիրախներն արտացոլվում են մարտական մեքենայի հրամանատարի ինդիկատորի վրա։ Ուժեղ պասիվ խոտանների դեպքում հնարավորություն կա դատարկել տեսադաշտի պրոբլեմատիկ հատվածը և ԷՀՄ-ում մուտքագրել թիրախի կոորդինատները։ Թույլատրելի հնարավորություն՝ ազիմուտով ոչ քիչ, քան 1,5—2°, տեղի անկյունով 4° և հեռավորությամբ 200 մ։ 30-1000 մ բարձրության և 25-27 կմ հեռավորության վրա F-15 տեսակի ինքնաթիռի հայտնաբերման հավանականությունը կազմում է 80%։ ԱԹՍ-ները հայտնաբերվում են 9-15 կմ հեռավորության վրա՝ 70% հավանականությամբ։ Գետնի վրա գտնվող և շարժման մեջ գտնվող պտուտակով ուղղաթիռները կարող են հայտնաբերվել 6-7 կմ հեռավորության վրա՝ 40-70% հավանականությամբ, 13-20 կմ հեռավորության վրա օդում «կախված» ուղղաթիռները՝ 60-80%, իսկ 12 կմ հեռավորության վրա 20 մ բարձրության հասնելիս՝ 60%-ից ոչ պակաս։ Թիրախների ժամանակին հայտնաբերման համար օգտագործվում է պաշտպանություն հակառադիոտեղորոշման հրթիռներից[18]։

Նշանառման կայան խմբագրել

Կոգերենտ-իմպուլսային ռադիոտեղորոշման կայանը նախատեսված է մոնոիմպուլսային մեթոդի միջոցով երեք կոորդինատներով մեկ թիրախի հայտնաբերման և ավտոմատ ուղեկցման համար, ինչպես նաև արձակումից հետո թիրախին մեկ կամ երկումիավոր հրթիռների նշանառման համար։ Աշխատում է ալիքների սանտիմետրային դիապազոնով։ ՌԿ-ի կառուցվածքը ներկայացնում է սակավատարր փուլային անտեննայի ցանց (ФАР), որը կարող է տեղի անկյունով և ազիմուտով գցել 1° լայնությամբ ճառագայթ։ Նշանառման կայանն ապահովում է էլեկտրոնային սքանավորում և թիրախի որոնում ազիմուտով 3° և տեղի անկյամբ 7° սեկտորում։ ԶՀՀ-ի ուղեկցման միջին քառակուսային սխալը չի գերազանցում 2․5 մ, իսկ կործանիչի ավտոմատ ուղեկցման դեպքում՝ հեռավորությամբ 7 մ-ից ոչ ավելի և արագությամբ 30 մ/վ։ Թույլատրելի հնարավորությունը՝ ազիմոտում և տեղի անկյունով 1°-ից ոչ քիչ, հեռավորությամբ՝ 100 մ[19]։

9М330 կառավարվող զենիթային հրթիռ խմբագրել

Մարտական մեքենայի արձակման կոնտեյներում առկա են 9М330 ԿԶՀ-ներ։ Անտեննայի և մեկնարկային սարքերը մեկ ամբողջական կառույց են, որը պտտվում է ուղղահայաց առանցքի շուրջ։ 9М330 ԿԶՀ-ը պատրաստված է «ուտկայի» (ռուս.՝ утка) կոնստրուկտորական սխեմայով։ Արձակման ժամանակ հրթիռներն արձակման կոնտեյներից կատապուլտային սարքի կողմից վեր են նետվում 25մ/վ արագությամբ, այնուհետև բացվում են ծալովի թևերը։ Հրթիռի աէրոդինամիկ ղեկի մոտ տեղադրված է հատուկ գազագեներատոր, որպեսզի այն կարողանա թեքվի ճիշտ անկյունով։ 16-21 մ բարձրության վրա միանում է շարժիչը, և 1․5 կմ անցնելուց հետո հրթիռը հավաքում է 700-800 մ/վ արագություն։ 250 մ հեռավորության վրա միանում է հրահանգային նշանառման ռեժիմը։ Կախված թիրախին մոտենալու արագությունից ՝ թիրախի օպտիմալ վերացման նպատակով նշանառման կայանից ԿԶՀ-ի բորտին են փոխանցվում պայթուցիչի հապաղման արժեքները։ Հրթիռն օգտագործում է կոշտ հրթիռային վառելիք[20]։

Մոդիֆիկացիաներ խմբագրել

ЗК95 «Կինժալ» խմբագրել

Տոր համալիրի ծովային բազավորման տարբերակը՝ 9М330-2 (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ SA-N-9) հրթիռով։

9К331 Տոր-Մ1 խմբագրել

 
Միտիշիի մեքենաշինական գործարանում արտադրված շասսիով БА331-1 մարտական մեքենան

Սպառազինության մեջ մտնելու հետ միաժամանակ սկսվեցին Տոր համալիրի հետագա արդիականացման աշխատանքները։ Նոր մոդիֆիկացիաների փորձարկումները սկսվել են 1989 թվականի մարտին և ավարտվել նույն թվականի դեկտեմբերին։ 1991 թվականին համալիրն մտել է սպառազինության մեջ։ Արդիականացման արդյունքում ներմուծվեց երկրորդ թիրախային ալիքը, 9М331 հրթիռում օգտագործվել է ավելի արդյունավետ մարտագլխիկ, ցածր թռչող թիրախների խոցման գոտին ավելացել է։ Մեկ հրթիռով F-15 տիպի ինքնաթիռի խոցման հավանականությունը կազմում է 26-75%, ALCM թևավոր հրթիռինը՝ 45-99%, իսկ Bell AH-1 Cobra ուղղաթիռները խոցվում են 50-98% հավանականությամբ[21]։

Զգալիորեն բարելավվել է մարտական մեքենայի սարքավորումը։ Դրա հաշվարկն ավելացվել է մինչև 3 հոգի (հրամանատար, օպերատոր, մեխանիկ-վարորդ)։ Երկրորդ թիրախային ալիքի ներդրման նպատակով տեղադրվել է ավելացված արտադրողականությամբ և ընդարձակված ֆունկցիոնալ վերահսկմամբ երկպրոցեսոր հաշվիչ համակարգ։ Հայտնաբերման կայանն ունի ազդանշանի մշակման եռալիքային թվային համակարգ խոտաններից ավելի արդյունավետ պաշտպանվելու համար։ Կեղծ նշումներից պաշտպանվելու համար ներդրվել է հատուկ ալգորիթմ։ Օգտագործվում է նոր ուժեղացուցիչ, որն ապահովում է ավելի բարձր զգայունություն։ Հայտնաբերվող և որոշվող թիրախների թիվն ավելացվել է մինչև 48-ը։ Համալիրը 9С737 «Ռանժիր» միասնական մարտկոցի հրամանատարական կետի հետ զուգակցելու համար տեղադրվել են լրացուցիչ ռադիոկայաններ և տվյալների փոխանցման սարքավորումներ[22]։

9М331 նոր հրթիռները կարող են դիմանալ մինչև 30 կգ ծանրությանը և խոցել խուսավարող թիրախները մինչև 12 կգ ծանրությամբ։ Հրթիռները տեղակայված են 9Я281 չոստեղանի տրանսպորտային արձակման կոնտեյներներում։ Դրանց քաշը ԿԶՀ-ի և կատապուլտային կայանների հետ միասին կազմում է 936 կգ։ Տրանսպորտային արձակման կոնտեյներները կարող են միասին փաթեթավորվել և տեղափոխվել 9Т244 տրանսպորտային մեքենայի միջոցով[23]։

9А331-1 մարտական մեքենան մշակվել է 9А331 մարտական մեքենայի հիման վրա։ Դրա ГМ-355 հիմնական շասսիները փոխարինվել են ГМ-5955 շասսիով, որն արտադրվում է Միտիշիի մեքենաշինական գործարանում[24]։

Տոր-Մ1ՏԱ խմբագրել

 
Տոր-Մ2 ԶՀՀ-ի բեռնումն ԱՄՆ-ի լոգիստիկ էսկադրիլիայի 354-րդ մատակարարման պահեստում, 2011 թ․ ապրիլի 21, Էյելսոն ավիաբազա, Ալյասկա։ Արդյունքում ռադարը հասցվեց Ալյասկայի Միացյալ խաղաղօվկիանոսյան համալիր

Անիվային հիմքով 9К331 համալիրի մոդիֆիկացիա։ Սարքավորման խցիկը տեղակայված է Ուրալ-5323 մեքենայի վրա[24]։

Տոր-Մ1Բ խմբագրել

9К331 համալիրի քարշակային մոդիֆիկացիա։ Ողջ սարքավորումը տեղակայված է անվային կիսակցանքների (полуприцеп) վրա[24]։

Տոր-Մ1ՏՍ» խմբագրել

9К331 համալիրի ստացիոնար տարբերակ[24]։

«Տոր-Մ1-2Ու» խմբագրել

Տոր-Մ1-2Ու արդիականացված համալիրը նախատեսված է Օսա ԶՀՀ-ին, Տորին ու Տոր-Մ1-ին փոխարինելու համար։ Համալիրների առաջին խմբաքանակը հասել է Հարավային ռազմական օկրուգ 2012 թվականի նոյեմբերին։ 2012 թվականի դեկտեմբերին 2013 թվականի պետպատվերի շրջանակում Իժևսկի «Կուպոլ» էլեկտրամեխանիկական գործարանում կնքվել է 5․7 միլիարդ ռուբլու նոր պայմանագիր։ Պայմանագրի շրջանակներում 2013 թվականի դեկտեմբերին ռուսական զորքերը պետք է ստանային՝ 12 9А331МУ մարտական մեքենա, տեխնիկական սպասարկման 3 9В887М2У մեքենա, տեխնիկական սպասարկման 1 9В887-1М2У մեքենա, ЗИП 9Ф339-1М2У մեքենա, 9Т244-1 և 9Т245-1 տրանսպորտային-լիցքավորող մեքենա՝ յուրաքանչյուրից 6 միավոր և 9Ф116 վերգետնյա սարքավորման կոմպլեկտ։ Բացի այդ, պայմանագիրը նախատեսում է համալիրների հետ մատակարարել նաև կառավարման մեքենաներ՝ 9С931 և 9С931-1՝ յուրաքանչյուրից 1 միավոր և 3 միավոր 9С932-1 մեքենա։ Մատակարարման ժամկետը 2013 թ․ դեկտեմբերն է[25][26]։

9К332 Տոր-Մ2» խմբագրել

Տոր-Մ2 ԶՀՀ՝ համալիրի գլխավոր տարբերակիչ հատկանիշը շարժման մեջ գտնվելիս անդադար դրակ վարելն է[27]։ Ի տարբերություն ԶՀՀ-ի նախորդ տարբերակների՝ նոր համալիրն ունի երկու անգամ ավե զինամթերք (16 հրթիռ), իսկ հրթիռների խոցման գոտին ընդլայնվել է, դրանք ունեն կրակի ավելի բարձր դիպուկություն[28][29]։

Տոր-Մ2Է (9К332МЭ)՝ թրթուռավոր շասսիով մարտական մեքենայով ԶՀՀ։ Համալիրի զինամթերքը ներառում է 9А331МЭ մարտական մեքենա և 4 միավոր 9М9331 ԿԶՀ-ով 9М334 զենիթահրթիռային մոդուլ[30]։

Տոր-Մ2Կ (9К332МК)՝ անիվային շասսիով մարտական մեքենայով ԶՀՀ։ Շասսիները մշակվել են Մինսկի անվաքարշակների գործարանի կողմից։ Համալիրի զինամթերքը ներառում է 9А331МК մարտական մեքենա, 8 միավոր 9М9331 ԿԶՀ-ով 9М334 զենիթահրթիռային մոդուլ, հրթիռները կառավարվում են 4 ալիքներով[31][32]։

 
Տոր-Մ2ԴՏ 2017 թվականի շքերթի փորձին Ալաբինոյում

Տոր-Մ2ԴՏ (9K331МДТ)՝ ԶՀՀ-ի արկտիկական գունավորմամբ տարբերակը, ДТ-30 թրթուռավոր փոխադրիչի բազայով մարտական մեքենա։ Առաջին անգամ ներկայացվել է լայն հասարակությանը 2017 թվականի մայիսի 9-ին Կարմիր հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ[33][34]։ Առաջին 12 Տոր-Մ2ԴՏ ԶՀՀ-ները պաշտպանության նախարարությունը ստացել է 2018 թվականի նոյեմբերին։ 2019 թվականի հունվարին Եյսկի հակաօդային պաշտպանության զորքերի ուսումնական կենտրոնում սկսվեց ՌԴ հյուսիսային նավատորմի հատուկ մոտոհրաձգային բրիգադի զինծառայողների վերապատրաստում Տոր-Մ2ԴՏ համալիրի համար[35]։

Տակտիկական-տեխնիկական բնութագրեր
  • Խոցման գոտի՝
    • Հեռավորությամբ՝ 1-16 կմ[36]
    • Բարձրությամբ՝ 0,01-10 կմ
  • ВԱրձագանքման ժամանակ՝ 4,8 վ
  • Թիրախների խոցման առավելագույն արագություն՝ 1000 մ/վ
  • Միաժամանակ խոցվող թիրախների թիվը՝ 4
  • Հրթիռի առավելագույն գերբեռնվածություն՝ 30 կգ
  • ԿԶՀ-ի թռիչքի արագություն՝ 1000 մ/վ
  • Թիրախի նվազագույն ցրման արդյունավետ մակերեսը (ՑԱՄ)՝ 0,05 մ²[37]
  • Նշանառման համակարգ՝ խոտանապաշտպան, ռադիոհրահանգային
  • Թիրախային ալիքների քանակ՝ 4 ալիք
  • ԿԶՀ-ների թիվը մարտական մեքենայի վրա՝ 16 միավոր 9М338К հրթիռ[38]
  • Նախագծման տարեթիվ՝ 2008
  • Անձնակազմ՝ 3
  • Ընթացքի պաշար՝ 500 կմ[39]

Տոր-Մ2ԿՄ (9К331МКМ)՝ ստեղծված է մոդուլային կառուցվածքով՝ տարբեր տեսակի շասսիների համար։ Համալիրի զինամթերքը ներառում է 9А331МК-1 ավտոնոմ մարտական մոդուլ և 4 միավոր 9М9331 ԿԶՀ-ով 9М334 զենիթահրթիռային մոդուլ։ ՑԱՄ-2013-ին ներկայացվել է հնդկական արտադրության TATA մեքենայի շասսիով տարբերակը[40]։

2016 թվականին անցկացվել են վերջրյա նավերից Տոր-Մ2ԿՄ համալիրի օգտագործման փորձարկումներ։ Մադուլն ամրացվեց «Ադմիրալ Գրիգորովիչ» նավի ուղղաթիռի հարթակի վրա և արձակեց հրթիռային սիմուլյատորներ։ Փորձարկումները համարվեցին հաջողված[41]։

HQ-17 խմբագրել

HQ-17-ը չինական արտադրության ԶՀՀ է, մշակվել է ռուսական Տոր-Մ1 համալիրի բազայի հիման վրա։ Չինական ԶՀՀ-ի հիմնական տարբերությունը նոր ռադիոտեղորոշման կայաններն ու խոտանների ճնշման համակարգերն են։

Սպառազինություն խմբագրել

 
Տոր ԶՀՀ-ի ներկա (կապույտ) և նախկին (կարմիր) օպերատորները
 
Տոր-Մ1 ԶՀՀ-ի 9А331 մարտական մեքենան
 
  •   Հայաստան՝ անհայտ քանակությամբ Տոր-Մ2ԿՄ՝ 2019 թվականի դրությամբ[42]։
  •   Ադրբեջան՝ 8 միավոր Տոր-Մ2Է՝ 2016 թվականի դրությամբ[43][44][45][46]։
  •   Բելառուս — 17 միավոր 9K332 Տոր-Մ2Ե՝ 2019 թվականի դրությամբ[47]։
  •   Վենեսուելա՝
    • Վենեսուելայի ցամաքային զորքեր՝ 8 միավոր 9K331 Տոր-Մ1` 2012 թվականի դրությամբ[48]։ Լրացուցիչ պատվիրվել է 18 համալիր[48]։
    • Վենեսուելայի ՀՕՊ զորքեր՝ 4 միավոր 9К331 Տոր-Մ1՝ 2012 թվականի դրությամբ[49]։ Լրացուցիչ պատվիրվել է 8 համալիր[49]։
  •   Հունաստան՝
    • Հունաստանի ցամաքային զորքեր՝ 21 միավոր 9К331 Տոր-Մ1՝ 2016 թվականի դրությամբ[50]։
    • Հունաստանի ՀՕՊ զորքեր՝ 4 միավոր 9К331 Տոր-Մ1՝ 2016 թվականի դրությամբ[51]։
  •   Եգիպտոս՝ 10 միավոր 9К331М Տոր-Մ1՝ 2016 թվականի դրությամբ[52]։
  •   Իրան՝ 29 միավոր 9К331 Տոր-Մ1՝ 2016 թվականի դրությամբ[53]։
  •   Չինաստան՝ 24 միավոր 9К331 Տոր-Մ1՝ 2016 թվականի դրությամբ[54]։
  •   Կիպրոս՝ 6 միավոր 9К331 Տոր-Մ1՝ 2019 թվականի դրությամբ[55]։ Հունաստանը Կիպրոսին է փոխանցել Տոր-Մ1 համալիր՝ փոխարենը Կրետե կղզում տեղադրելով С-300ПМУ1 ԶՀՀ[56]։
  •   Ռուսաստան՝ ավելի քան 120 միավոր 9К331, 9К332, Տոր-Մ/Մ1/Մ2/Մ2Ու և ավելի քան 12 միավոր Тор-Մ2ԴՏ՝ 2020 թվականի դրությամբ[57]։
  •   Ուկրաինա՝ անհայտ քանակությամբ, 6 միավոր ներկայացվել է 2018 թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցած շքերթի ժամանակ[58]։
  •   ԱՄՆ՝ 9A332 Տոր-M2Ե-ն հասցվել է Ալյասկայում գտնվող Միացյալ խաղաղօվկիանոսյան համալիր, որտեղ այն օգտագործվում է որպես նմուշ RED FLAG-Alaska-ի համար[59]։

Մարտական կիրառություն խմբագրել

  • 2010 թվականի օգոստոսի 17-ին Իրանի ՀՕՊ միջոցները Բուշերի ատոմակայանի մոտ խոցեցին իրանական ՌՕՈՒ-ին պատկանող F-4 Phantom կործանիչ։ Ինչպես հաղորդեց հետախուզական շրջանակներին մոտ կանգնած իսրայելական Debka գործակալությունը՝ ինքնաթիռն անհայտ պատճառներով մուտք էր գործել ատոմակայանի արգելված 20 կմ գոտի։ Օդաչուն ու շտուրմանը կարողացան կատապուլտ անել[60]։
  • 2020 թվականի հունվարի 8-ին Թեհրան-Կիև ուղղությամբ միջազգային PS752 չվերթն իրականացնող և Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737-800 NG ավիալայները Թեհրանից թռիչք կատարելուց հետո վթարի ենթարկվեց։ Զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 176 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները։ Մի քանի օրից Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ ինքնաթիռը պատահաբար խոցվել է Իրանի ՀՕՊ- ԶՀՀ-ի կողմից։ Քննության նախնական տվյալներով՝ ինքնաթիռը խոցվել է ռուսական արտադրության Տոր-Մ1 համալիրի կողմից[61][62][63]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Тихонов, Т.1, 2010, էջ 220
  2. Давыдов М. В., Годы и люди, стр. 284
  3. Тихонов, Т.1, 2010, էջ 135
  4. Тихонов, Т.2, 2010, էջ 131
  5. Тихонов, Т.2, 2010, էջ 256
  6. Тихонов, Т.1, 2010, էջ 68
  7. Тихонов, Т.2, 2010, էջ 257
  8. Тихонов, Т.2, 2010, էջ 11
  9. Тихонов, Т.1, 2010, էջ 307
  10. Тихонов, Т.2, 2010, էջ 448
  11. Тихонов, Т.2, 2010, էջ 160
  12. Тихонов, Т.2, 2010, էջ 143
  13. Тихонов, Т.2, 2010, էջ 264
  14. Василин, Гуринович, 2001, էջ 198
  15. bmpd (2017 թ․ մարտի 27). «Зенитные ракетные комплексы "Тор-М2" 538-го зенитного ракетного полка в 726-м учебном центре в Ейске». bmpd. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  16. Василин, Гуринович, 2001, էջ 198-199
  17. Василин, Гуринович, 2001, էջ 199-200
  18. Василин, Гуринович, 2001, էջ 200
  19. Василин, Гуринович, 2001, էջ 200-201
  20. Василин, Гуринович, 2001, էջ 201-203
  21. Василин, Гуринович, 2001, էջ 204-205
  22. Василин, Гуринович, 2001, էջ 204-207, 210
  23. Василин, Гуринович, 2001, էջ 206-208
  24. 24,0 24,1 24,2 24,3 Василин, Гуринович, 2001, էջ 211
  25. «Войска ЮВО получили новые зенитно-ракетные системы «Тор-М1-2У»» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2012 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  26. «Сведения о контракте №0173100004512001522». 2012-12-24 (ռուսերեն). Официальный сайт Российской Федерации для размещения информации о размещении заказов. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.(չաշխատող հղում)
  27. ЗРК «Тор-М2У» научили стрелять в движении // Российская газета
  28. Дмитрий Сергеев. «Снайперский «Тор»: почему российские зенитные комплексы считаются ювелирным средством ПВО» (ռուսերեն). tvzvezda.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  29. Российскому «Тор-М2» подрезали крылья и ребра // Лента. Ру, 28 марта 2019
  30. Рекламный буклет ЗРК «Тор-М2Э» Արխիվացված 2017-09-20 Wayback Machine // kupol.ru
  31. Рекламный буклет ЗРК «Тор-М2К»
  32. Год ПВО. Итоги 2007 года на сайте «Вестник ПВО»
  33. Репетиция парада Победы 9 мая 2017 на Красной площади.
  34. Репетиция парада Победы 9 мая 2017 в Алабино // Телеканал «Звезда»
  35. Военнослужащие Северного флота пройдут переобучение на современный арктический вариант зенитного ракетного комплекса «Тор-М2ДТ» // mil.ru, 17.01.2019
  36. Создан высокоточный комплекс ПВО 'Тор-М2'
  37. МАКС-2007 Արխիվացված 2014-04-13 Wayback Machine // vadimvswar.narod.ru
  38. Зенитный ракетный комплекс "Тор-М2"
  39. «Система ПВО малой дальности «Тор-М2Э»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  40. «Рекламный буклет ЗРК «Тор-М2КМ»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
  41. [1] // РГ
  42. РИА Новости (21 декабря). «Российские ЗРК "Тор" поступили на вооружение ВС Армении». РИА Новости (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի.
  43. Александр Храмчихин Армия одной войны // Военно-промышленный курьер : Газета. — 2016. — 16 марта (№ 10 (625)). — ISSN 1729-3928
  44. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  45. Алексей Никольский. «Россия вооружает Азербайджан». Газета «Ведомости». Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  46. «Стал известен список военной техники, которая будет продемонстрированa Вооружёнными силами Азербайджана на военном параде» (ռուսերեն). «Агентство Азери-Пресс (АПА)». 2013 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  47. Military Balance 2019, p. 189
  48. 48,0 48,1 Military Balance 2012, p. 405
  49. 49,0 49,1 Military Balance 2012, p. 406
  50. Military Balance 2016, p. 104
  51. Military Balance 2016, p. 106
  52. Military Balance 2016, p. 326
  53. Military Balance 2016, p. 330
  54. Military Balance 2016, p. 242
  55. Military Balance 2019, p. 96
  56. Греция заменит на Кипре С-300 на ЗРК «Тор-М1» и САУ «Сюзанна». — ВОЙНА и МИР
  57. The Military Balance 2020, p.196,200
  58. Ukraine may repair and return TOR self-propelled missile system to service – Defence Blog
  59. Carlo Kopp (2012-04). «Kupol 9K330/9K331/9K332 Tor M/M1/M2 Self Propelled Air Defence System / SA-15 Gauntlet». Air Power Australia (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  60. «Иранцы сбили собственный истребитель над Бушером». ВПК.name. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  61. Сбитый украинский Boeing в Иране приняли за вражеский самолет
  62. Иран признал, что случайно сбил украинский «боинг». Главное
  63. «Иран признал, что сбил украинский Boeing двумя ракетами из ЗРК "Тор-М1"». NEWSru.com. 2020 թ․ հունվարի 21. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Тихонов С. Г. Оборонные предприятия СССР и России : в 2 т.. — М. : ТОМ, 2010. — Т. 1. — 608 с. — 1000 экз. — ISBN 978-5-903603-02-2.
  • Тихонов С. Г. Оборонные предприятия СССР и России : в 2 т.. — М. : ТОМ, 2010. — Т. 2. — 608 с. — 1000 экз. — ISBN 978-5-903603-03-9.
  • Василин Н. Я., Гуринович А. Л. Самоходные зенитные ракетные комплексы // Зенитные ракетные комплексы. — Справочное издание. — Минск: Белорусский дом печати, 2001. — С. 244,247. — 461 с. — 11 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել