Եյսկ
Եյսկ (ռուս.՝ Ейск), քաղաք Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում, հանդիսանում է Եյսկի շրջանի վարչական կենտրոնը։ Երկրամասի մեծությամբ հինգերորդ քաղաքը։ Հիմնադրման օրվանից այստեղ գործում է Եյսկի ծովային նավահանգիստը։ Քաղաքի անվանումը տրվել է Եա գետից, որը թափվում է Եյսկի լիմանի մեջ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Եյսկ | |||||
ռուս.՝ Ейск | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||||
Քաղաք | Q4174254?[1] | ||||
Քաղաքապետ | Կուլկով Վալերի Վիկտորովիչ | ||||
Հիմնադրված է | 1848 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1848 թվականից | ||||
Մակերես | 144 կմ² | ||||
ԲԾՄ | 10 մ | ||||
Բնակչություն | 83 665 մարդ (2018) | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 86132 | ||||
Փոստային դասիչ | 353680-353691 | ||||
Պաշտոնական կայք | adm-yeisk.ru (ռուս.) | ||||
| |||||
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքը տեղաբաշխված է Եյսկի թերակղզու հյուսիս-արևելյան ծայչրամասում։ Քաղաքը շրջապատված է արևելքից Եյսկի լիմանով և արևմուտքից Ազովի ծովի Տագանրոգի ծովածոցով։ Եյսկը Կրասնոդարի երկրամասի ամենահյուսիսային քաղաքն է, Կրասնոդարից գտնվում է 247 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Դոնի Ռոստովից 172 կմ հարավ-արևմուտք։
Հետաքրքիր փաստ է, որ Եյսկից Մոսկվա հեռավորությունը կազմում է ուղիղ 1000 կմ, իսկ դեպի Տոկիո 8000 կմ (չափումների ճշտությունը կազմում է 1 %)։
Բնակչություն
խմբագրել- Ազգային կազմը
2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալների համաձայն[2]՝
Ազգություն | Քանակ, մարդ |
Մասը ամբողջ բնակչության մեջ, % |
---|---|---|
ռուսներ | 81 559 | 92,92 % |
ուկրաինացիներ | 2 169 | 2,47 % |
հայեր | 813 | 0,93 % |
Այլ | 2 389 | 2,72 % |
Ազգությունը չեն նշել | 839 | 0,96 % |
Ընդամենը | 87 769 | 100,0 % |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ОКТМО. 185/2016. Southern FD
- ↑ «Население по национальности и владению русским языком по муниципальным образованиям Краснодарского края» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եյսկ» հոդվածին։ |