Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արղանամադեն (այլ կիրառումներ)

Արղանամադեն, Արգանամադեն[1] գետ Հայկական լեռնաշխարհում. Այսպես է կոչվում Տիգրիսի վտակը վերին հոսանքի շրջանում։ Սկիզբ է առնում Ծովք լճակից (մոտ 1800 մետր բարձրություն), և հարավ֊արևելք ուղղությամբ անցնելով Արղանամադեն քաղաքի մոտով, ընթանում է դեպի հարավ ու Զիբենե գետին միանալուց հետո գոյացնում է Տիգրիսը (Արևմտյան Տիգրիս)։ Արղանամադենի վտակներից են Հենին, Սեյիդը, Հասանը և այլն։ Միջին հոսանքում անցնում է անտառապատ ձորակներով, սնումը՝ անձրևային, վարարումը՝ մայիս֊հունիս ամիսներին[2]։

Արղանամադեն
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումԾովք
 · Գետաբերանի տեղակայումՏիգրիս
Տեղակայում
Հոսող հոսքերԱթակ
ԵրկիրԹուրքիա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 403 — 992 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 458 — 992 էջ։