Խաբուր, գետ Թուրքիայում և Սիրիայում, Եփրատի ձախ վտակը։ Երկարությունը 486 կմ է, ջրհավաք ավազանը՛ 33150 կմ²։ Սկիզբ է առնում Դարադահի հարավային լանջից, 1789 մ բարձրությունից։ Հոսում է ոչ խոր, 2 կմ լայնությամբ հովտով, Բուսեյրա գյուղի մոտ միանում Եփրատին։ Ունի խառը սնում։ Հորդանում է փետրվար-մարտին։ Տարեկան միջին ծախսը 64 մ³/վրկ է, տարեկան հոսքը՝ 2, 02 միլիարդ մ³։ Օգտագործվում է ոռոգման համար։

Խաբուր
Khabur,SheikhHamad.jpg
Բնութագիր
Երկարություն486
Ավազանի մակերես37 081 կմ²
Ջրի ծախս70
Ջրահոսք
ԳետաբերանԵփրատ
Գետաբերանի տեղակայումԵփրատ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերDaysan River?
ԵրկիրԹուրքիա Թուրքիա, Սիրիա Սիրիա
ԵրկրամասՇանլըուրֆայի մարզ
Khabur River in Syria 2004 CIA map.jpg


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 700 CC BY-SA icon 80x15.png