Բիթլիս (գետ)
Բիթլիս, Բաղաղեշ, Բաղեշ, գետ Թուրքիաում Հայկական լեռնաշխարհում, Արևելյան Տիգրիսի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վանա լճի հարավ-արևմուտքից՝ Շատախի լեռնաշղթայի հարավային լանջից՝ մոտ 2400 մ բարձրությունից։ Երկարությունը 105 կմ է։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ մայիսին։ Խոշոր վտակը Գյոզալդարան է։ Բիթլիսի ափին է գտնվում Բիթլիս քաղաքը։ Նշանակալի վտակներից են Գյոզալդարա, Բարխանդ, Ամպ[1]։
Բիթլիս | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 105 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Շատախի լեռնաշղթա |
Գետաբերանի տեղակայում | Տիգրիս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Գյոզալդարա, Բարխանդ և Ամպ |
Երկիր | ![]() |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 146 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 437)։ |