Դիյալա (արաբ․՝ نهر ديالى‎‎, քրդ. Serwan), գետ Իրաքում և Իրանում, Տիգրիսի վտակը։ Գետի ակունքը գտնվում է Իրանում՝ Զագրոսի լեռներում, Սանանդաջ քաղաքի մոտ։ Բաղդադից հարավ միանում է Տիգրիսին։ Ընդհանուր երկարությունն է 445 կմ։ Գետի 32 կմ հանդիսանում է Իրանի և Իրաքի բնական սահման։ Դիյալան նավարկելի գետ է։

Դիալա
Բնութագիր
Երկարություն445 կմ
Ավազանի մակերես30 000 կմ²
Ջրի ծախս130 մ³/վ
Ջրահոսք
ԱկունքԶագրոսի լեռներ
Ակունքի տեղակայումԶագրոս
ԳետաբերանՏիգրիս գետ
Գետաբերանի տեղակայումՏիգրիս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերAlwand River?, Q5761031?, Lela River?, Darreh-ye Tangīvar? և Bil Spring?
ԵրկիրԻրան Իրան
Իրաք Իրաք
ՋրահավաքՊարսից ծոցի ավազան

Պատմություն խմբագրել

Հերոդոտոսի վկայությամբ՝ մ.թ.ա. 539 թ. Բաբելոն կատարած արշավանքի ժամանակ, պարսից արքա Կյուրոս Մեծը հրամայեց կանգնեցնել զորքի ընթացքը և ջրանցքներ կառուցելու միջոցով «պատժել», այսինքն՝ երկրի երեսից ջնջել Դիյալան, որովհետև նրա ջրերում խեղդվել էր սրբազան սպիտակ ձին։ Հետագայոմ գետը վերադառնում է իր նախկին հունը, երբ ջրանցքները ծածկվում են ավազով։

Մ.թ.ա. 693 թ. տեղի է ունեցել Դիյալա գետի ճակատամարտը Ասորեստանի և Էլամի զորքերի միջև։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիալա» հոդվածին։