Շատ ալ-Արաբ

գետ Իրաքում, Եփրատի ու Տիգրիսի միախառնումից

Շատ ալ-Արաբ[1] (արաբ․՝ شط العرب‎‎), գետ Իրաքում։ Ստորին հոսանքում սահմանային է Իրաքի և Իրանի միջև։ Երկարությունը 195 կմ է, ավազանը՝ ավելի քան 1 միլիոն կմ²։ Կազմվում է Տիգրիս և Եփրատ գետերի միախառնումից, հոսում Միջագետքի դաշտավայրով և, առաջացնելով դելտա, թափվում է Պարսից ծոց։ Վարարում է գարնանը։ Ձախից ընդունում է Քարուն գետը։ Ջրի ծախսը 1-2հզ. մ³/վրկ-ից (աշնանը) 6-8հզ. մ³/վրկ (գարնանը) է։ Նավարկելի է։ Ափերին են Բասրա և Աբադան քաղաքները։

Շատ ալ-Արաբ
Basra-Shatt-Al-Arab.jpg
Բասրա քաղաքը Շատտ ալ-Արաբի մոտ
Բնութագիր
Երկարություն195
Ավազանի մակերես884 000 կմ²
Ջրի ծախս1500 մ³/վ
Ջրահոսք
ԱկունքԷլ-Քուրնա քաղաք
ԳետաբերանԷլ-Քիշլա քաղաք
Գետաբերանի տեղակայումՊարսից ծոց
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԵփրատ, Տիգրիս և Karun River?
ԵրկիրԻրաք Իրաք
Իրան Իրան
ԵրկրամասԲասրա և Խուզեսթան
ՋրահավաքPersian Gulf Basin?
Tigr-euph.png

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հակոբ Ղ. Գրգեարյան, Նորա Մ. Հարությունյան (1987—1989)։ Աշխարհագրական անունների բառարան II։ Երևան: Լույս։ էջ II, 169 

Կաղապար:Իրաք-անավարտ