Արևելյան Տիգրիս (հնում՝ Ջերմ[2]), գետ Հայկական լեռնաշխարհում։ Միանալով Արևմտյան Տիգրիսին՝ առաջացնում է Տիգրիս գետը։ Երկարությունը 268 կմ է, ավազանը՝ 10850 կմ²։ Սկիզբ է առնում Կորդվաց լեռների արևելյան լանջերից, մոտ 3000 մ բարձրությունից և մինչև գետաբերան հոսում արևմտյան ուղղությամբ։ Վերին հոսանքում կոչվում է Նորդուզ, միջինում՝ Շատախ, ապա՝ Բոհտան։ Ընդունում է բազմաթիվ փոքր վտակներ, որոնք առաջացնում են խոր կիրճեր։ Գլխավոր վտակներից են Մոկսը, Սինբերը։ Լեռնային գետ է, ունի մեծ անկում, վերին հոսանքում՝ 20-30 մ, ստորինում՝ 10-12 մ։ Սնումը խառն է, հիմնականում՝ ձնհալքի և ստորերկրյա ջրերից։ Հորդանում է գարնանը (մարտ-մայիս), ամռանը և ձմռանը սակավաջուր է։ Էներգետիկ պաշարները չեն օգտագործվում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 36)։