Բաթման (գետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաթման (այլ կիրառումներ)
Բնջրի, գետ Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսի ավազանում, նրա ձախակողմյան վտակը։ Սկիզբ է առնում Հայկական Տավրոս լեռնահամակարգի Ծովասար և Մարաթուկ լեռների լանջից՝ երեք ճյուղերով որոնք հոսում են Սասունի, Խիանքի և Խուլփի շրջաններով։ Անդոկաջուր մայր գետին է միանում Քյոփրու գետի մոտով։ Բավական տարածություն հոսում է գետնի տակով, որի պատճառով էլ թուրքերը կոչել են Բաթման («թաղված», «թաքնված» գետ) [1]:
Բաթման | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 115 կմ |
Գետաբերանի տեղակայում | Տիգրիս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Շատախ, Գելիեգուզան, Գելիեսան, Խուլփ, Արևաբուլ և Սասուն |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Բաթմանի մարզ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 549 — 992 էջ։