Դաշտավայր, ցամաքի մաս՝ տեղադրված ծովի մակարդակից 200 մետրից ոչ բարձր։ Դաշտավայրերը հիմնականում տափարակ կամ բլրավոր հարթավայրեր են՝ կազմված ծովային նստվածքներից ու գետային բերվածքներից։ Կան նաև ծովի մակարդակից ցածր տեղադրված (Մերձկասպյան) և մարդու կողմից ծովից նվաճված դաշտավայրեր (Հոլանդիայում, Ճապոնիայում և այլն)։ Խոշորագույններից են Ամազոնի և Պարանայի դաշտավայրերը։

Fljótsdalur.jpg
դաշտավայր
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «դաշտավայր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 287 CC-BY-SA-icon-80x15.png