Զիբենե
Ջիբենե, Զիբենեսոլ, Զիբանա, գետ Հայկական լեռնաշխարհում։ Միանալով Արղանային՝ կազմում է Արևմտյան Տիգրիսը։ Երկարությունը 78,5 կմ է։ Սկիզբ է առնում Հայկական Տավրոսի արևմտյան մասի հարավային լանջերից։ Ակունքի շրջանում հոսում է ստալակտիտային բնական թունելով։ Սնումը ձնաանձրևային է, հորդանում է մարտից մայիս։ Նկատելի են աշնանային և ձմեռային վարարումները։ Ջիբենեն այժմ կոչվում է Բերկլինգյուլկարնեյն։
Զիբենե | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 78,5 կիլոմետր |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Տավրոսյան լեռնահամակարգ |
Գետաբերանի տեղակայում | Արևմտյան Տիգրիս |
Տեղակայում | |
Երկիր | Թուրքիա |
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 688)։ |