Տեսա Վերտյու
Տեսա Ջեյն Մակորմիկ Վերտյու[2] (անգլ.՝ Tessa Jane McCormick Virtue, մայիսի 17, 1989, Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա), կանադացի գեղասահորդուհի, ով Սկոտ Մոիրի հետ հանդես է եկել սառույցի վրա սպորտային պարերում։ Նրանք օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոններ են (2010, 2018), թիմային և անհատական մրցաշարերում 2014 թվականի օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն (2010, 2012, 2017), աշխարհի քառակի արծաթե մեդալակիրներ (2008, 2011, 2013), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ (2009), չորս մայրցամաքների եռակի չեմպիոններ (2008, 2012, 2017), 2016/2017 Գրան Պրի մրցանակակիրներ, Աշխարհի գեղասահորդների պատանիների առաջնության չեմպիոններ (2006 և 2007), ինչպես նաև Կանադայի գեղասահքի առաջնության յոթակի չեմպիոններ (2008-2010, 2012-2014, 2017)։
Տեսա Վերտյու | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ Tessa Virtue |
Մասնագիտացում՝ | ինքնակենսագիր, սառցի վրա պարող և գեղասահորդուհի |
Երկիր՝ | Կանադա |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 17, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա |
Հասակ՝ | 1,65 մետր |
Քաշ՝ | 53 կիլոգրամ |
2017 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Չմշկորդների միջազգային միության վարկանիշում զբաղեցրել է 7-րդ տեղը[3]։
Անձնական կյանք
խմբագրելՏեսա Վերտյուն ծնվել է Կանադայի Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում։ Ընտանիքի չորս երեխաներից ամենակրտսերն է։ Տեսան ունի երկու ավագ եղբայր և մեկ քույր։ Errington Graham պարային դպրոցում սովորել է բալետ և ժամանակակից պարեր։ 1998 թվականին լսումներ է անցել Տորոնտոյի Ազգային բալետի դպրոցում։
Ավարտել է Վինձորի Holy Names High School, Վինձորի համալսարանում ուսանում է հոգեբանություն[4]։
Ապրում և մարզվում է Միչիգան նահանգի Կանտոն քաղաքում, պաշտոնական բնակավայրը ծննդավայր Լոնդոնն է։ 2010 թվականին տպագրվել է Տեսայի «Tessa And Scott: Our Journey From Childhood Dream To Gold» գիրքը (համահեղինակ՝ Սթիվ Միլթոն)[5]։
Կարիերա
խմբագրելՏեսան և Սկոտը սկսեցին համատեղ սահել 1997 թվականից։
2001-2002 մրցաշրջանի ընթացքում նրանք նվաճեցին բրոնզե մեդալներ ազգային առաջնության մանկական մակարդակում, իսկ հաջորդ տարի գրավեցին յոթերորդ տեղը պատանեկանում։
2003-2004 մրցաշրջանում Տեսան և Սկոտը իրենց առաջին ելույթը ունեցան Գրան-պրիի պատանեկանում։ Նրանք զբաղեցրին չորրորդ տեղը Խորվաթիայի էտապում և վեցերորդ տեղը Սլովակիայում։ Կանադայի առաջնությունում գրավելով առաջին տեղը, նրանք մասնակցում են պատանիների աշխարհի առաջնությանը, որտեղ գրավում են 11-րդ տեղը։
Հաջորդ մրցաշրջանում արդեն հանդես էին գալիս մեծահասակների ազգային և պատանիների միջազգային առաջնություններում։ Գրան-պրի շարքում նրանք հաղթեցին Չինաստանում և երկրորդ տեղը գրավեցին Ֆրանսիայում, որը նրանց հնարավորություն տվեց մասնակցելու Գրան-պրիի պատանեկան մրցաշարի եզրափակիչին, որտեղ էլ ինչպես Ֆրանսիայում, նվաճեցին արծաթե մեդալներ։
Նրանց առաջին ելույթը մեծահասակների ազգային առաջնությունում կայացավ 2005 թվականին, որտեղ նրանք չորրորդն էին և նորից մասնակցեցին պատանիների աշխարհի առաջնությանը, գրավելով երկրորդ տեղը։
2005-2006 մրցաշրջան
խմբագրելԱյս մրցաշրջանում Տեսան և Սկոտը շարունակեցին հանդես գալ միջազգային մրցումներում պատանեկան մակարդակով։ Գրան-պրի շարքում նրանք հաղթեցին երկու էտապում, այնուհետև եզրափակիչում։
Կանադայի առաջնությունում նրանք զբաղեցրին երրորդ տեղը և նշանակվեցին ազգային օլիմպիական հավաքականի առաջին պահեստային։ Տեսան և Սկոտը մասնակցեցին նաև չորս աշխահամասերի առաջնությանը, որտեղ նվաճեցին բրոնզե մեդալներ։ Այնուհետև հաղթեցին պատանիների աշխարհի առաջնությունում` դառնալով առաջին կանադական պարային զույգը, ում հաջողվեց նվաճել այդ տիտղոսը։
2006-2007 մրցաշրջան
խմբագրելԱյս մրցաշրջանում կայացավ միջազգային մրցասպարեզում մեծահասակների դասում Տեսայի և Սկոտի առաջին ելույթը։ Գրան-պրի շարքում նրանք շահեցին արծաթե մեդալ «Skate Canada» էտապում և նվաճեցին չորրորդ տեղը «Trophée Eric Bompard»-ում։
Կանադայի առաջնությունում նրանք նվաճեցին արծաթե մեդալներ, այնուհետև չորս աշխարհամասերի առաջնությունում, բրոնզե մեդալներ։ Մեծահասակների աշխարհի առաջնությունում զույգը զբաղեցրեց վեցերորդ տեղը։
2007-2008 մրցաշրջան
խմբագրելՏեսան և Սկոտը հաղթեցին «Skate Canada» մրցաշարում, «Trophée Eric Bompard»-ում գրավեցին երկրորդ տեղը, անցնելով Գրան-պրիի եզրափակիչ զբաղեցրին չորրորդ տեղը։ Այնուհետև նրանք նվաճեցին իրենց առաջին ազգային տիտղոսը և իրավունք ստացան մասնակցելու չորս աշխարհամասերի և աշխարհի առաջնությանը։ Չորս աշխարհամասերի առաջնությունում նրանք նվաճեցին ոսկե մեդալներ։ Շվեդիայում անցկացվող աշխարհի առաջնությանը նրանք երկրորդն էին, բայց հաղթեցին ազատ պարային համարում, որը կատարեցին «Շերբուրյան հովանոցներ» կինոֆիլմի երաժշտության ներքո։ Միջմրցաշրջանային ժամանակահատվածում Տեսան և Սկոտը մասնակցեցին մի շարք սառցային շոուների, այդ թվում Սեուլում անցկացվող «Festa On Ice»-ին, որտեղ հանդես եկան համաշխարհային մակարդակի բազմաթիվ գեղասահորդներ Կիմ Յոն Ա-ի գլխավորությամբ։
2008-2009 մրցաշրջան
խմբագրելԱյս մրցաշրջանում զույգը հրաժարվեց Գրան-պրիի երկու էտապների մասնակցությունից Տեսայի վնասվածքի պատճառով։ Նրա մոտ հայտնաբերվեց խրոնիկական սթրեսային բարձր ճնշում։ 2008 թվականի աշնանը Տեսային վիրահատեցին[6]։ Առողջանալուց հետո նրանք երկրորդ անգամ անընդմեջ դարձան Կանադայի չեմպիոն։ Չորս մայրցամաքների առաջնությունում Տեսան և Սկոտը դարձան երկրորդը, իրենցից առաջ թողնելով ամերիկացիներ Մերիլ Դեվիսին և Չարլի Ուայթին։ Իսկ աշխարհի առաջնությունում նրանք նվաճեցին բրոնզե մեդալներ, պարտադիր ծրագրում երրորդն էր, վեցերորդը օրիգինալում և չորրորդը ազատ ծրագրում։ Միջմրցաշրջանային ժամանակահատվածում նրանք նորից հանդես եկան սառցային շոուներում, ներառյալ «Festa On Ice»-ն։
2009-2010 մրցաշրջան
խմբագրելՕլիմպիական մրցաշրջանը Տեսան և Սկոտը սկսեցին «Trophée Eric Bompard» մրցաշարով, այնտեղ գրավելով առաջին տեղը, 16,07 միավորով առաջ անցնելով արծաթե մրցանակակիրներ Նատալի Պեշալից և Ֆաբիան Բուրզից։ Նրանք հաղթեցին նաև «Skate Canada» մրցաշարում, հավաքելով 204,38 միավոր, 19,31-ով ավելի, քան հավաքել էր երկրորդ տեղը գրաված Նատալիան և Ֆաբիանը։ Այս մրցությունում առաջինը նրանք ստացան «10,00» գնահատական նոր մրցավարական համակարգով[7]։
2010 թվականի հունվարին Տեսան և Սկոտը նվաճեցին իրենց երրորդ ազգային տիտղոսը, հաղթելով Կանադայի առաջնությունում։ Նրանք առաջինն էին բոլոր երեք պարաձևերում և հավաքեցին ընդհանուր հաշվարկով 221,95 միավոր, 37,25 միավորով առաջ անցնելով արծաթե մրցանակակիր Վանեսա Կրոնից և Պոլ Պուարեից։ Նրանք սահմանեցին Կանադայի ռեկորդ ազատ պարաձևում հավաքած ընդհանուր միավորների քանակով[8]։
Փետրվարի 19-ից մինչև 22-ը Տեսան և Սկոտը մասնակցեցին Վանկուվերի Օլիմպիադային և գրավեցին երկրորդ տեղը պարտադիր պարաձևում` հավաքելով իրենց մարզական կարիերայում ամենաբարձր միավորները`42,74։ Օրիգինալ պարաձևում նրանք հավաքեցին 68,41 միավոր և դարձան այդ էտապում առաջինը[9]։ Ազատ պարաձևում Տեսան և Սկոտը հավաքեցին 110,42 միավոր` հեշտությամբ նվաճելով ոսկե մեդալ, ընդհանուր հաշվարկով հավաքելով 221,57 միավոր, գերազանցելով արծաթե մեդալակիրներ Մերիլ Դևիսին և Չարլի Ուայթին 5,83 միավորով։ Ազատ պարաձևում նրանք ստացան չորս «10,00» գնահատական, երկուսը կատարման որակի և երկուսը ընդհանուր տպավորության[10] , որը դեռևս չի հաջողվել գերազանցել որևէ գեղասահորդի կամ զույգի մրցավարական գնահատման նոր համակարգի ներդրումից հետո։ Տեսան և Սկոտը դարձան կանադացի, միաժամանակ հյուսիսամերիկացի առաջին զույգը, որ հաղթել են Օլիմպիական խաղերում։ Նրանք նաև ամենաերիտասարդ պարային զույգն էին, որ հաղթել են Օլիմպիադայում։ Նրանք նաև առաջին պարային զույգն էին[11], որ հաղթել են հայրենի երկրում կազմակերպված Օլիմպիադայում և առաջին պարային զույգն էին, որ նվաճել են ոսկե մեդալներ Օլիմպիադայում իրենց առաջին ելույթի ընթացքում։
Աշխարհի առաջնությունում Տեսան և Սկոտն առաջինն էին պարտադիր պարից հետո, հավաքելով 44,13 միավոր, գերազանցելով իրենց անձնական ռեկորդը։ Նրանք հաղթեցին նաև օրիգինալ պարաձևում հավաքելով 70,27 միավոր և սահմանելով աշխարհի ռեկորդ մրցավարական նոր համակարգով[12]։ Ազատ պարաձևում նրանք երկրորդն էին հավաքելով 110,03 միավոր և 0,46-ով զիջելով Մերիլ Դեվիսին և Չարլի Ուայթին։ Ընդհանուր հաշվարկով նրանք հավաքել են 224,43 միավոր և նվաճել աշխարհի առաջնությունում իրենց առաջին չեմպիոնի տիտղոսը, առաջ անցնելով Մերիլից և Չարլից 1,40 միավոր։ Տեսան և Սկոտը ստացան մի քանի «10,00» գնահատական օրիգինալ և ազատ պարաձևերում[13][14]։
Մրցաշրջանների միջև նրանք հյուրախաղերով հանդես են եկել Համիլտոնում և Օնտարիոյում անցկացվող սառցային շոուներում «Stars on Ice»-ում ու «Shall We Dance On Ice»-ում, և Լոս-Անջելեսի «All That Skate»-ում։
2010-2011 մրցաշրջան
խմբագրելՏեսայի վիրահատության պատճառով զույգը համարյա ամբողջ մրցաշրջանը բաց է թողնում (Compartment syndrome): Սակայն Տեսան և Սկոտը այնուամենայնիվ ներկայացրին իրենց կարճ ծրագիրը չորս մայրցամաքների Տայբեի առաջնությունում, բայց ստիպված էին դուրս մնալ ազատ պարերից զուգընկերուհու վնասվածքի պատճառով։ Զույգի համար միակ լիարժեք մեկնարկը դարձավ Ճապոնիայից Ռուսաստան ավելի հարմար պահ տեղափոխված աշխարհի առաջնությունը, որին գեղասահորդները կարողացան նախապատրաստվել։ Կարճ ծրագրով Dajos Bela/Tanzorchester "Schenkst du beim" և Waldemar Kazanecki "Nights And Days"(տանգո, վալս) երաժշտության ներքո հանդես գալով նրանք ստացան 74,29 գնահատական, զբաղեցնելով առաջատարի տեղը, հաջորդ մրցումային օրը հանդիսատեսը տեսավ կրակոտ Լատինա (Hip Hip Chin Chin,Temptation,Salsa Mujer Latina), մրցավարները պարը գնահատեցին 107,5 միավոր, ընդհանուր հաշվարկով 181,79 միավոր, որը մինչև ամերիկյան զույգի, Դեվիսի և Ուայթի ելույթը համարվում էր լավագույն արդյունքը, Զույգն առաջնությունն ավարտեց երկրորդ տեղում։
Վերադարձ մեծ սպորտ
խմբագրելՍոչիի Օլիմպիական խաղերից հետո զույգը երկու սեզոն հանգստացավ և վերադարձավ մեծ սպորտ 2016 թ-ին։ Նոր նախաօլիմպիական սեզոնը զույգը սկսեց տանը Մոնրեալում Autumn Classic International մրցաշարով, որտեղ նրանք վստահորեն հաղթեցին[15]։ Հոկտեմբերի վերջին կանադացի պարողները հանդես եկան Գրան-պրի էտապում, Միսիսոգայում, որտեղ Կանադայի Ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում զբաղեցրին առաջին տեղը։ Նոյեմբերի վերջին նրանք հանդես եկան Գրան-պրիի եզրափակիչ էտապում, Սապպորոյում, որտեղ վստահորեն գրավեցին առաջին տեղը` սահմանելով աշխարհի ռեկորդ կարճ պարաձևում և երկու ծրագրերի հանրագումարով[16]։ Դա հնարավորություն տվեց նրանց վստահորեն դուրս գալ Գրան-պրիի եզրափակիչ Մարսելում։ Ֆրանսիայում նրանք կարողացան վստահորեն գրավել առաջին տեղը, գերազանցելով իրենց բոլոր նախկին նվաճումները։ Սահմանեցին աշխարհի նոր ռեկորդներ կարճ պարերում և երկու ծրագրերի հանրագումարով[17]։ 2017 թվականի հունվարին ազգային առաջնությունում Օտտավայում առաջավոր կանադական զույգերից ոչ ոք չկարողացավ գեղասահորդներին մրցակից դառնալ, և նրանք հերթական անգամ եզրափակեցին որպես չեմպիոններ։ Փետրվարի կեսերին գեղասահորդները հանդես եկան հարավկորեական Կաննին քաղաքում, մայրցամաքային առաջնությունում, որտեղ բարելավեցին իրենց նախկին նվաճումները ազատ պարաձևում և երրորդ անգամ դարձան չորս մայրցամաքների չեմպիոն[18]։ Մարտի վերջին կանադացի գեղասահորդները հանդես եկան Հելսինկիում, աշխարհի առաջնությունում, որտեղ նրանց հաջողվեց համառ պայքարում նվաճել ոսկե մեդալներ, սահմանելով աշխարհի ռեկորդ կարճ պարերում և հանրագումարում։
Նոր օլիմպիական մրցաշրջանը նրանք սկսեցին տանը` Կանադայում, որտեղ Autumn Classic International մրցաշարում վստահ հանդես եկան և եզրափակեցին ոսկե մեդալներով[19]։ Մեկ ամիս անց զույգը հանդես եկավ Գրան-պրի շարքում, որտեղ եզրափակեցին ոսկե մեդալներով[20]։ Նրանց հաջողվեց բարելավել իրենց նախկին ռեկորդային նվաճումները կարճ պարաձևում և հանրագումարում։ Մեկ ամիս անց մասնակցեցին Գրան-պրիի ճապոնական էտապին, որտեղ դարձյալ հաղթեցին[21]։
Ծրագրեր
խմբագրելՍեզոն | Կարճ պար | Ազատ պար | Ցուցադրական |
---|---|---|---|
2017-2018 | Sympathy for the Devil
Hotel California Oye Como Va Santana |
Ֆիլմի սաունդթրեք
El Tango de Roxanne Come What May |
|
2016-2017 | Hip Hop: Kiss
Բլյուզ։ Five Women |
Pilgrims on a Long Journey Coeur de Pirate Latch (Acoustic) |
Sorry |
2013-2014 | Ֆոքստրոտ։ Dream a Little Dream of Me Էլլա Ֆիցջերալդ и Լուի Արմսթրոնգ Քուիքսթեփ։ Muskrat Ramble Լուի Արմսթրոնգ Ֆոքստրոտ։ Heaven Էլլա Ֆիցջերալդ и Լուի Արմսթրոնգ |
Petit Adagio Waltz in Concerto No. 2 Ալեքսանդր Գլազունով Allegro Moderato Ալեքսանդր Սկրյաբին |
Stay Ռիհաննա |
2012-2013 | The Waltz Goes On Էնթոնի Հոփքինս |
Կարմեն-սյուիտ Ռոդիոն Շչեդրին |
Hallelujah Ջեֆֆ Բաքլի |
2011-2012 | HipHip ChinChin [Club des Belugas Temptation Դայանա Կրոլ Mujer Latina Թալիա |
Ֆիլմի սաունդթրեք «Զվարճալի մռութ»։ Funny Face Ջորջ Գերշվին կատարող՝ Ֆրեդ Ասթեր 'S Wonderful Ջորջ Գերշվին կատարում են՝ Ֆրեդ Ասթեր և Օդրի Հեփբերն |
Ain't No Mountain High Enough Մարվին Գեյ & Տամմի Տերել |
2010-2011 | Schenkst Du Beim Tango Mir Dein Herz Dajos Bela & Sein Tanzorchester Գիշեր ու ցերեկ սաունդթրեք Վալդեմար Կազանեցկի |
HipHip ChinChin Club des Belugas Temptation Դայան Կրոլ Mujer Latina Թալիա |
I Want to Hold Your Hand The Beatles |
Սեզոն | Օրիգինալ պար | Ազատ պար | Ցուցադրական |
2009-2010 | Farrucas Պեպե Ռոմերո |
Симфония № 5 Գուստավ Մալեր գործիքավորող՝ Ռայներ Ստոտցեր |
Everybody Dance Now C+C Music Factory Jack and Diane Ջոն Մելենկամպ |
2008-2009 | Won’t You Charleston with Me? «Ծանոթը» ֆիլմից |
The Great Gig in the Sky [Money Փինք Ֆլոյդ |
Jack and Diane Ջոն Մելենկամպ |
2007-2008 | Սև աչքեր русская народная песня |
Շերբուրյան հովանոցներ Միշել Լեգրան |
I Could Have Danced All Night Ջեյմի Կալում Dare You to Move Switchfoot |
2006-2007 | Assassination Tango Building the Bullet Լուիս Էնրիկես Բակալով |
Valse Triste Յան Սիբելիուս |
Black Magic Woman Կառլոս Սանտանա Tennessee Waltz Հոլլի Կոուլ |
2005-2006 | Beautiful Maria «Մամբոյի արքաներ» Do You Only Wanna Dance Julio Daviel Big Band |
Malaguena Ռաուլ դի Բլասնո |
No Me Ames Ջենիֆեր Լոպես և Մարկ Էնթոնի Everybody Dance Now C+C Music Factory |
2004-2005 | Call Me Irresponsible Բոբբի Դարին Puttin On The Ritz |
Adios Nonino Աստոր Պիացոլա |
Everybody Dance Now C+C Music Factory |
2003-2004 | Tears On My Pillow Little Anthony Tutti Frutti Little Richard |
Russian Medley Յոհան Քրիստիան Բախ |
Tears On My Pillow Little Anthony Tutti Frutti Little Richard |
2002-2003 | Les Poissons Concerto Sopra Motivi dell’Opera Յոհան Քրիստիան Բախ |
Magaienha Սերժիո մենդես Eres Todo En Mi Անա Գաբրիել Tres Deseos Գլորիա Էստեֆան |
Սպորտային ձեռքբերումներ
խմբագրել(Սկոտ Մոիրի հետ)
2009 թվականից հետո
խմբագրելՄրցույթ | 2009-2010 | 2010-2011 | 2011-2012 | 2012-2013 | 2013-2014 | 2016-2017 | 2017-2018 |
---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 1 | 2 | |||||
Ձմեռային օլիմպիական խաղեր, թիմային մրցակցություն | 2 | 1 | |||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 1 | 2 | 1 | 2 | 1 | ||
Գեղասահքի չորս մայրցամաքների առաջնություն | WD | 1 | 2 | 1 | |||
Կանադայի գեղասահքի առաջնություն | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | |
Գեղասահքի Գրան-պրիի եզրափակիչ փուլ | 2 | 2 | 2 | 2 | 1 | 2 | |
Cup of Russia | 1 | ||||||
Skate Canada International | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | |
Trophée Eric Bompard | 1 | 1 | 1 | ||||
NHK Trophy | 1 | 1 | |||||
Finlandia Trophy | 1 | 1 | |||||
Գեղասահքի աշխարհի թիմային առաջնություն | 2/3* | ||||||
Autumn Classic International | 1 | 1 |
Մինչև 2009 թվական
խմբագրելՄրցույթ | 2002-2003 | 2003-2004 | 2004-2005 | 2005-2006 | 2006-2007 | 2007-2008 | 2008-2009 |
---|---|---|---|---|---|---|---|
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 6 | 2 | 3 | ||||
Գեղասահքի չորս մայրցամաքների առաջնություն | 3 | 3 | 1 | 2 | |||
Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնություն | 11 | 2 | 1 | ||||
Կանադայի գեղասահքի առաջնություն | 7J. | 1J. | 4 | 3 | 2 | 1 | 1 |
Գեղասահքի Գրան-պրիի եզրափակիչ փուլ | 4 | ||||||
Skate Canada International | 2 | 1 | |||||
NHK Trophy | 2 | ||||||
Trophée Eric Bompard | 4 | ||||||
Գեղասահքի աշխարհի թիմային առաջնություն | 2/2* |
J. - պատանեկան
- * - անհատական/թիմային
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.gg.ca/en/activities/2020/governor-general-announces-114-new-appointments-order-canada
- ↑ Рыбакин А. И. Словарь английских фамилий. — М.: Астрель, 2000. — 576 с. — ISBN 5-271-00590-9
- ↑ «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն). Международный союз конькобежцев. 17 июня 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 17.06.2011-ին.
- ↑ «Tessa Virtue and Scott Moir - Figure Skating News». Goldenskate.com. 2009 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Tessa Virtue and Scott Moir: Our Journey from Childhood Dream to Gold
- ↑ «Canada's Virtue sidelined by surgery». CBC. 2010 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «News Virtue, Moir win dance at Skate Canada». 2009 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Virtue, Moir make figure skating history». 2010 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Vancouver 2010, Original Dance Scores». www.vancouver2010.com. 2010 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «XXI Winter Olympics, Ice Dance FD Scores» (PDF). International Skating Union. 2010 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Smith, Beverley (2010 թ․ փետրվարի 22). «Virtue and Moir make history with ice dance gold». CTV Olympics. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Virtue and Moir maintain lead in Turin». 2010 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
- ↑ «2010 ISU World Figure Skating Championships, Ice Dance OD Scores» (PDF). International Skating Union. 2010 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
- ↑ «2010 ISU World Figure Skating Championships, Ice Dance FD Scores» (PDF). International Skating Union. 2010 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
- ↑ Autumn Classic International. Танцы на льду. Виртью и Моир одержали победу.
- ↑ NHK Trophy. Танцы на льду: Виртью и Моир победили с мировым рекордом.
- ↑ Финал Гран-при. Танцы на льду: Виртью и Моир победили с мировым рекордом.
- ↑ Чемпионат четырех континентов. Танцы на льду: Виртью и Моир победили, Шибутани вторые.
- ↑ Autumn Classic International. Танцы на льду: Виртью и Моир выиграли, Уивер и Поже – второе.
- ↑ Skate Canada. Танцы на льду: Виртью и Моир победили с мировым рекордом, Уивер и Поже – вторые, Лобода и Дрозд-пятые.
- ↑ NHK Trophy. Танцы на льду: Виртью и Моир выиграли, Синицина и Кацалапов — четвёртые.
Արտաքին հղումներ
խմբագրել- Տեսա Վերտյուն և Սկոտ Մոիրը Չմշկորդների միջազգային միության կայքում
- Պաշտոնական կայք Արխիվացված 2018-03-26 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեսա Վերտյու» հոդվածին։ |