Բացել գլխավոր ցանկը

Յոհան Քրիստիան Բախ (գերմ.՝ Johann Christian Bach, սեպտեմբերի 5, 1735(1735-09-05)[1][2], Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - հունվարի 1, 1782(1782-01-01)[1][2][3][4][5][6], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1]), կլասիցիզմի դարաշրջանի երգահան, Յոհան Սեբաստիան Բախի տասնմեկերորդ և ամենակրտսեր զավակը։ Հայտնի է նաև որպես «Լոնդոնյան Բախ» կամ «Անգլիական Բախ», քանի որ ապրել և ստեղծագործել է Լոնդոնում: Ազդեցություն է գործել Մոցարտի համերգային ոճի վրա։ Թողել է հարուստ երաժշտական ժառանգություն՝ սիմֆոնիաներ, դաշնամուրի սոնատներ, դաշնամուրի համերգներ, օպերաներ և այլն։ Բախի երաժշտությունը արտացոլում է «գալանտ» կամ ռոկոկո ոճի հաճելի մեղեդայնությունը։ Թեև նրա ստեղծագործությունները չեն առանձնանում խորությամբ, սակայն դրանց հատուկ է նրբաճաշակություն, զգայունություն և ստեղծագործական երևակայություն։

Յոհան Քրիստիան Բախ
Johann Christian Bach by Thomas Gainsborough.jpg
Ծնվել էսեպտեմբերի 5, 1735(1735-09-05)[1][2]
Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 1, 1782(1782-01-01)[1][2][3][4][5][6] (46 տարեկանում)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1]
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժիշտ և դաշնակահար
ԳործիքներԵրգեհոն
Johann Christian Bach Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118505521 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Бах, Иоганн Себастьян // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. III. — С. 216–218.
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 International Music Score Library Project — 2006.