Թալիա (երգչուհի)

երգչուհի

Թալիա[4] (իսպ.՝ Thalía, իրական անունը՝ Արիանդա Թալիա Սոդի-Միրանդա, իսպ.՝ Ariadna Thalía Sodi-Miranda, Իսպաներեն արտասանություն՝ [aɾiˈaðna taˈli.a ˈsoði miˈɾanda], օգոստոսի 26, 1971(1971-08-26)[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]), մեքսիկացի փոփ երգչուհի և դերասանուհի։ Չափահաս ժամանակ հայտնի մանկական երաժշտական խմբի՝ Timbiriche-ի անդամ է եղել[5]։ Ներկա ժամանակ Թալիան Մեքսիկայի ամենահայտնի դերասանուհիներից մեկը է (նա շատ է նկարահանվում հեռուստասերիալներում)[6]։ Դրա հետ միասին Թալիան լատինոամերիկյան երգերով ալբոմներ է ձայնագրում և համերգների է մասնակցում[7]։

Թալիա
ThaliaSodi cropped.jpg
Բնօրինակ անունիսպ.՝ Ariadna Thalía Sodi Miranda
Նաև հայտնի է որպեսThalía
Ծնվել էօգոստոսի 26, 1971(1971-08-26)[1][2] (51 տարեկան)
Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրերլատինական փոփ, Latin rock?, ռեգգի, ռեգետոն և salsa?
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և գրող
Երգչաձայնlyric mezzo-soprano?
Գործիքներվոկալ
ԼեյբլFonovisa Records? և EMI Latin
ԱնդամակցությունTimbiriche?
ԱմուսինTommy Mottola?
Պարգևներ
Կայքthalia.com
Ստորագրություն
Ստորագրություն
Commons-logo.svg Thalía Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Թալիան ծնվել է 1971 թվականի օգոստոսի 26-ին Մեքսիկայում՝ Մեխիկոյում։ Նա նկարչուհի Յոլանդա Մանդեի ու գիտնական, քրեագետ և գրող Էրնեստո Սոդա Պալարեսսայի կրտսեր դուստրն է։ Յոլանդա Մանգեն 1980-1999 թվականներին եղել է Թալիայի մենեջերը։

Երբ մեկ տարեկան էր Մեքսիկայում նկարահանվեց իր առաջին հեռուստատեսային գովազդի տեսահոլովակում։ Չորս տարեկանում Մեքսիկայի ազգային երաժշտական կոնսերվատորիայում բալետի և դաշնամուրի դասեր էր ստանում։

Նրա հայրը տառապում էր շաքարախտով և այդ պատճառով մահացել է 1977 թվականին, երբ Թալիան ընդամնեը 6 տարեկան էր։ Մի քանի տարի անց Թալիան բոլորի առջև խոստովանում է, որ հոր կորուստը իրեն այնքան ցավ է պատճառել, որ ինքը մի ամբողջ տարով կորցրել է ձայնը։ Դա հանգեցրել է նրան, որ աղջկա մոտ ախտորոշվեց դիզենտեգրատիվ խանգարում, որը պատկանում է աճի զարգացման հիվանդություների շարքին, և որը կապված է աուտիզմի հետ։ Նա մի քանի տարիների ընթացքում հոգեբանական թերապիա է ստացել[8]։

Թալիան սովորել է ֆրանսիա-մեքսիկական լիսեում, որտեղ ազատ ֆրանսերեն խոսել է սովորել։

Անձնական կյանքըԽմբագրել

2000 թվականի դեկտեմբերի Թալիան ամուսնանում է ձայնագրական ընկերության սեփականատերի՝ Թոմմի Մոտտոլի հետ։ Նրանք ունեն երկու երեխա. աղջիկը՝ Սաբրինա Սակաե Մոտտոլան (ծնվել է 07.10.2007 թ.) և տղան՝ Մեթյու Ալեխանդրո Մոտտոլան (ծնվել ՝ 25.06.2011 թ.)[9]:

ԿրոնԽմբագրել

Թալիան մի քանի անգամ արդեն ասել է, որ ինքը կրոնական նախապաշտանմունք ունեցող մարդ է և հավատում է Աստծուն։

Նա 2002 թվականին սկսել է ուսումնասիրել կաբալլան, և նրա նշաններից շատերը իր ալբոմների վերնագրերում և ստեղծագործություններում են։

ՍկավառակագրությունԽմբագրել

Ստուդիական ալբոմներ
  • Thalía (1990)
  • Mundo de Cristal (1991)
  • Love (1992)
  • En éxtasis (1995)
  • Amor a la Mexicana (1997)
  • Arrasando (2000)
  • Thalía (2002)
  • Thalía (2003; անգլերեն ալբոմ)
  • El Sexto Sentido (2005)
  • Lunada (2008)
  • Habítame Siempre (2012)
  • Viva Kids (2013)
  • Amore Mío (2014)
Հավաքածու
  • Nandito Ako (1997)
  • Con Banda: Grandes Éxitos (2001)
  • Thalía’s Hits Remixed (2003)
  • Greatest Hits (2004)
  • Thalía (2013; բրազիլական ալբոմ)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Celebrará Thalía su cumpleaños 40
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 Freebase Data DumpsGoogle.
  4. The Almighty Latin King and Queen Nation։ New York Chichester, West Sussex: Columbia University Press։ 2004-01-31։ ISBN 978-0-231-50906-0 
  5. Thalia (2011-11-01)։ Growing Stronger։ Penguin։ ISBN 9781101544617 
  6. Barredo Daniel, Arcila Calderón Carlos, Barbosa Eduar (2016-12-29)։ «El perfil de los usuarios de Twitter más influyentes en Ecuador y la influencia del mensaje en la captación de seguidores»։ Observatorio (OBS*) 10 (4)։ ISSN 1646-5954։ doi:10.15847/obsobs10420161004 
  7. Fisher James (2000-02)։ Held, Anna (18 March 1865?–13 August 1918), actress and singer։ American National Biography Online։ Oxford University Press 
  8. «Reforma fiscal para una economía mexicana más fuerte, más justa y más limpia»։ dx.doi.org։ 2011-07-25։ Վերցված է 2020-03-03 
  9. Parshall Joel (2017-05-01)։ «SPE Board Announces Nominees 2019 President and 2018 Directors»։ Journal of Petroleum Technology 69 (05): 43–45։ ISSN 0149-2136։ doi:10.2118/0517-0043-jpt