Purple Rain (ալբոմ)
Purple Rain (հայերեն՝ մանուշակագույն անձրև), ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Փրինսի 8-րդ ստուդիական ալբոմը` թողարկված 1984 թվականին` որպես համանուն երաժշտական ֆիլմի սաունդթրեք իր իսկ մասնակցությամբ։
Purple Rain | |
---|---|
![]() | |
-ի | |
Թողարկված | հունիսի 25, 1984[1] |
Ժանր | ռոքնռոլ և բեմական երաժշտություն |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Warner Bros. Records և Warner Records? |
Պրոդյուսեր | Փրինս |
Purple Rain-ը ընդունվել է քննադատների կողմից և համարվում է պատմության ամենահաջողված ալբոմներից մեկը (ամբողջ աշխարհում վաճառվել է 22 միլիոն օրինակ[2], որոնցից 13 միլիոնը` ԱՄՆ-ում, ստացել է 2 «Գրեմմի» և 1 «Օսկար» մրցանակ, 24 շաբաթ եղել է 1-ին հորիզոնականում ԱՄՆ-ում։ Ալբոմից երկու երգ` «When Doves Cry» և «Let's Go Crazy» զբաղեցրել են առաջին հորիզոնականը Billboard Hot 100-ում[3]):
Պատմություն խմբագրել
Փրինսը երկու Գրեմմի մրցանակ է ստացել 1985 թվականին «Purple Rain» ալբոմի համար՝ «Լավագույն վոկալային դուետային կամ խմբային ռոք կատարում» և «Ֆիլմի լավագույն սաունդթրեք» անվանակարգերում։ Այն առաջադրվել էր նաև երրորդ անվանակարգում` «Տարվա ալբոմ»։ Նույն տարում Փրինսը հաղթել է նաև 3-րդ Գրեմմի մրցանակը՝ «Լավագույն R&B երգ» անվանակարգում։ Purple Rain-ը ստացել է նաև Օսկար մրցանակ «Լավագույն երաժշտություն ֆիլմից» կատեգորիայում (1985)։
Purple Rain-ը ԱՄՆ-ում վաճառվել է 13 միլիոն օրինակով, ընդ որում 1,5 միլիոն օրինակ վաճառվել է թողարկման առաջին շաբաթում[4]` ստանալով ադամանդե կարգավիճակ RIAA-ից։ Ալբոմը գլխավորել է Billboard 200 վարկանշային աղյուսակը և առաջին տեղում է եղել Billboard ամսագրի միջազգային հիթ-շքերթում ռեկորդային քանակով շատ ժամանակահատված` 24 շաբաթ (1984 թվականի օգոստոսի 4-ից մինչև 1985 թվականի հունվարի 18)` դառնալով պատմության մեջ ամենահաջողված սաունդթրեքը ։ Purple Rain-ը երկու անգամ փոխվել է երգիչ և երաժիշտ Բրյուս Սփրինգստինի Born in the U.S.A. ալբոմի հետ 1984 և 1985 թվականներին[3]։
Երգացանկ խմբագրել
Ա կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Let's Go Crazy» | Prince | 4:39 | ||||||
2. | «Take Me with U» (with Apollonia Kotero) | Prince | 3:54 | ||||||
3. | «The Beautiful Ones» | Prince | 5:13 | ||||||
4. | «Computer Blue» | Prince, John L. Nelson, Wendy & Lisa, Dr. Fink | 3:59 | ||||||
5. | «Darling Nikki» | Prince | 4:14 |
Բ կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
1. | «When Doves Cry» | Prince | 5:54 | ||||||
2. | «I Would Die 4 U» | Prince | 2:49 | ||||||
3. | «Baby I'm a Star» | Prince | 4:24 | ||||||
4. | «Purple Rain» | Prince | 8:41 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Чем известен Принс
- ↑ 3,0 3,1 Taneja Nikhil (December 09, 2008)։ «Those chart busters»։ Hindustan Times (Mumbai: HT Media)։ OCLC 231696742։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-21-ին։ Վերցված է 2009-04-18
- ↑ Palmer Robert (July 22, 1984)։ «PRINCE CREATES A WINNER WITH 'PURPLE RAIN'»։ The New York Times (New York City: The New York Times Company)։ Վերցված է 2011-10-07