Լոնդոն (անգլ.՝ London), քաղաք Կանադայում` Օնտարիո նահանգի հարավարևմտյան մասում։ Տեղակայված է Թեմս գետի ափերին։ Ըստ 2011 թվականի մարդահամարի` բնակչությունը կազմում է 366 151 մարդ (արվարձանները հաշված` 474 786)։ Մեծությամբ 6-րդ քաղաքն է Օնտարիոյում և 10-րդը` Կանադայում։

Բնակավայր
Լոնդոն
անգլ.՝ City of London
Դրոշ

ԵրկիրԿանադա Կանադա
Հիմնադրված է1826 թ.
Մակերես420,57 կմ²
ԲԾՄ251±1 մետր
Բնակչություն422 324 մարդ (2021)[1]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ519, 226 և 548
Փոստային դասիչN5V ke N6P
Պաշտոնական կայքlondon.ca(անգլ.)
Լոնդոն (Կանադա) (Կանադա)##
Լոնդոն (Կանադա) (Կանադա)
Չշփոթե՛լ Լոնդոն մայրաքաղաքի հետ:

Լոնդոնի հայտնի բնիկներ են դերասաններ Ռայան Գոսլինգը և Ռեյչել ՄաքԱդամսը, գեղասահորդներ Տեսա Վերտյուն և Սքոթ Մոիրը, հոկեյիստներ Ջո Թորնտոնը, Էրիկ Լինդրոսը, Ջեֆ Քարտերը, Գրեգորի Քեմբելը, Դրյու Դաուտին և Մայք վան Ռինը, երաժիշտ և փորձագետ Լես Սթրաուդը, երգիչ Ջասթին Բիբերը։

Պատմություն

խմբագրել

Քաղաքի տեղում միջնադարում եղել են մի քանի հնդկական բնակավայրեր։ Հնագիտական պեղումները հաստատում են, որ մարդիկ այստեղ բնակվել են վերջին 10 հազար տարվա ընթացքում[2]։ 1793 թվականին Վերին Կանադայի փոխգնդապետ Ջոն Գրեյվս Սիմկոն ընտրել է այս վայրը որպես Վերին Կանադայի ապագա մայրաքաղաք, որը նա մտադիր էր՝ ի պատիվ արքա Գևորգ 3-րդի անվանակոչել Ջորջինա։ Բայց նահանգապետ Գայ Կառլտոնը աննպատակահարմար է համարել մայրաքաղաքի կառուցումը խիտ անտառների մեջտեղում։

Առաջին անգամ Լոնդոնում բնակվել են եվրոպացիներ (1801-1804 թվականներ), իսկ 1826 թվականին դարձել է գյուղ։ 1845 թվականին խոշոր հրդեհը ոչնչացրել է բնակավայրի մեծ մասը, այնուամենայնիվ 1855 թվականին այստեղ արդեն բնակվել էր ավելի քան 10 հազար մարդ, և Լոնդոնն ստացել է քաղաքի կարգավիճակ։ Հետագայում Լոնդոնը ընդարձակվել է՝ կլանելով հարևան քաղաքները, և դարձել ամենամեծ բնակավայրը Օնտարիոյի հարավ-արևմուտքում։

Նախկինում Լոնդոն հասնելու համար, մեկուսացված լինելով նահանգի ավելի բնակեցված հատվածից, հարկավոր էր անցնել մի խիտ անտառ, որի համար Լոնդոնն ստացել է «Անտառային քաղաք» մականունը։

Բնակչություն

խմբագրել

Բնակչության 48,2 %-ը կազմում են տղամարդիկ, իսկ 51,8 %-ը` կանայք։ Բնակչության մեծ մասը Բրիտանական կղզիներից ներգաղթյալների հետնորդներ են, որոնց հաջորդում են գերմանացիները, ֆրանկ-կանադացիները, հոլանդացիները, իտալացիները, լեհերը, պորտուգալացիները, ուկրաինացիները, հնդկացիները։

Տարի Բնակչություն
2011 366 151 մարդ [3]
2016 383 822 մարդ [4]
2021 422 324 մարդ [1]


Տնտեսություն և կրթություն

խմբագրել

Լոնդոնի տնտեսությունը զարգանում է լոկոմոտիվների, զրահատեխնիկայի, ապահովագրության և տեղեկատվական տեխնոլոգիաների հաշվին։ Կանադական «3M» ներկայացուցչությունը տեղակայված է Լոնդոնում։ Հենց այստեղ են գտնվում «Kellogg» և «Overland-Ford» ընկերությունները։

Կանադայի հնագույն համալսարաններից մեկը` Արևմտյան Օնտարիոյի համալսարանը, որը հիմնադրվել է 1878 թվականին, գտնվում է Լոնդոնում։

 
Լոնդոնը 2011 թվականի հունվարին

Լոնդոնին բնորոշ է խոնավ մայրցամաքային կլիման։ Ձմռանը սովորական են ձյան առատ տեղումները[5]։ 2010 թվականի դեկտեմբերի 5-ից 9-ը ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել, և ձնաշերտի հաստությունը քաղաքի առանձին թաղամասերում անցել է երկու մետրից, դպրոցները, ձեռնարկությունները, ավտոբուսային տրանսպորտը հարկադրված են եղել մի քանի օր դադարեցնել իրենց աշխատանքը։

Քաղաքում մինչև այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 41.1 °C (106 °F) (1918 թվականի օգոստոսի 16-ին)[6], ամենացածրը՝ −32.2 °C (−26 °F) (1892 թ. հունվարի 20-ին)[7]։

Լոնդոն, Օնտարիո (Լոնդոնի միջազգային օդանավակայան), 1981–2010 normals, extremes 1871–presentի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 16.7
(62.1)
18.3
(64.9)
27.2
(81)
30.6
(87.1)
34.4
(93.9)
38.2
(100.8)
38.9
(102)
41.1
(106)
36.7
(98.1)
30.3
(86.5)
24.4
(75.9)
18.5
(65.3)
41.1
(106)
Միջին բարձր °C (°F) −1.9
(28.6)
−0.5
(31.1)
4.4
(39.9)
12.1
(53.8)
19.0
(66.2)
24.0
(75.2)
26.4
(79.5)
25.3
(77.5)
21.1
(70)
14.2
(57.6)
7.2
(45)
0.9
(33.6)
12.7
(54.9)
Միջին օրական °C (°F) −5.6
(21.9)
−4.5
(23.9)
−0.1
(31.8)
6.8
(44.2)
13.1
(55.6)
18.3
(64.9)
20.8
(69.4)
19.7
(67.5)
15.5
(59.9)
9.2
(48.6)
3.4
(38.1)
−2.6
(27.3)
7.9
(46.2)
Միջին ցածր °C (°F) −9.2
(15.4)
−8.6
(16.5)
−4.5
(23.9)
1.5
(34.7)
7.2
(45)
12.6
(54.7)
15.1
(59.2)
14.0
(57.2)
9.9
(49.8)
4.3
(39.7)
−0.4
(31.3)
−6.1
(21)
3.0
(37.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −32.2
(−26)
−31.7
(−25.1)
−28.3
(−18.9)
−17.8
(0)
−5.0
(23)
−1.1
(30)
4.4
(39.9)
1.5
(34.7)
−3.3
(26.1)
−11.1
(12)
−18.3
(−0.9)
−30.0
(−22)
−32.2
(−26)
Տեղումներ մմ (դյույմ) 74.2
(2.921)
65.5
(2.579)
71.5
(2.815)
83.4
(3.283)
89.8
(3.535)
91.7
(3.61)
82.7
(3.256)
82.9
(3.264)
103.0
(4.055)
81.3
(3.201)
98.0
(3.858)
87.5
(3.445)
1011,5
(39,823)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 33.4
(1.315)
33.6
(1.323)
46.3
(1.823)
74.7
(2.941)
89.4
(3.52)
91.7
(3.61)
82.7
(3.256)
82.9
(3.264)
103.0
(4.055)
78.1
(3.075)
83.2
(3.276)
46.9
(1.846)
845.9
(33.303)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 49.3
(19.41)
38.4
(15.12)
29.4
(11.57)
9.4
(3.7)
0.4
(0.16)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
3.2
(1.26)
16.6
(6.54)
47.6
(18.74)
194.3
(76.5)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2 mm) 18.8 15.1 15.3 14.1 12.7 11.6 11.2 10.4 12.1 13.1 15.8 18.0 168.0
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2 mm) 6.3 5.4 8.3 12.0 12.7 11.6 11.3 10.4 12.1 13.0 11.6 7.8 122.4
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.2 cm) 15.3 12.1 9.1 3.5 0.18 0.0 0.0 0.0 0.0 1.2 5.7 13.2 60.3
% խոնավություն 75.9 71.9 65.0 56.9 54.8 57.0 57.6 59.7 59.9 63.1 72.0 76.9 64.2
Միջին ամսական արևային ժամ 64.4 89.9 124.0 158.0 219.6 244.3 261.6 217.7 165.1 128.7 67.4 52.1 1792,6
Տոկոս հնարավոր արևի լույս 22.1 30.4 33.6 39.4 48.4 53.2 56.2 50.4 43.9 37.5 23.0 18.5 38.1
աղբյուր: Environment Canada[6][7][8][9][10][11][12][13][14]

Քույր քաղաքներ

խմբագրել

Մշակույթում

խմբագրել

Ռեժիսոր Թոդդ Քեսսլերի «Քեյթ» ֆիլմի գլխավոր հերոսը երազում է մեկնել Լոնդոն։

Այս քաղաքում 1980 թվականի վերջին տեղի է ունեցել գեղասահքի աշխարհի պատանիների առաջնությունը։ 2013 թվականի մարտին քաղաքում կայացել է գեղասահքի աշխարհի առաջնությունը։ Այստեղ բազմիցս անցկացվել են գեղասահքի ազգային առաջնություններ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Կանադայի մարդահամար (2021)
  2. Civilization.ca
  3. Canada 2011 Census
  4. http://www12.statcan.gc.ca/census-recensement/2016/dp-pd/prof/details/page.cfm?Lang=F&Geo1=CSD&Code1=3539036&Geo2=CD&Code2=3539&Data=Count&SearchText=London&SearchType=Begins&SearchPR=01&B1=All&TABID=1StatCan.
  5. Canada, Government of Canada, Environment and Climate Change (2010 թ․ դեկտեմբերի 16). «Environment and Climate Change Canada - Weather and Meteorology - Canada's Top Ten Weather Stories for 2010 - Runner-Up stories». ec.gc.ca. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. 6,0 6,1 «August 1918». Canadian Climate Data. Environment Canada. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  7. 7,0 7,1 «January 1892». Canadian Climate Data. Environment Canada. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  8. «London INT'L Airport, Ontario». Canadian Climate Normals 1981–2010. Environment Canada. 2013 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  9. «London INT'L Airport». Canadian Climate Normals 1981–2010. Environment Canada. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  10. «London». Canadian Climate Data. Environment Canada. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  11. «London South». Canadian Climate Data. Environment Canada. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  12. «London Lambeth A». Canadian Climate Data. Environment Canada. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  13. «March 2012». Canadian Climate Data. Environment Canada. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  14. «Daily Data Report for February 2017». Canadian Climate Data. Environment Canada. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  15. https://news.ontario.ca/en/release/32508/30-year-partnership-between-ontario-and-jiangsu-remains-strong
  16. http://wb.nanjing.gov.cn/njszfwsbgs/201810/t20181023_616096.html

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոն (Կանադա)» հոդվածին։