Ֆոքստրոտ
Ֆոքստրոտ (անգլ.՝ foxtrot, < fox –աղվես և trot – վարգ, արագ քայլ), պարահանդեսային զուգապար։
Ֆոքստրոտ | |
---|---|
Անվանվել է | Հարրի Ֆոքս |
Պարում են զույգերով։ Ձևավորվել է 1912 թվականին ԱՄՆ–ում, հեղինակ է համարվում ամերիկացի պարող և կատակերգակ Հարրի Ֆոքսը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո լայն տարածում է գտել Եվրոպայում։ Պարաձևին հատուկ են մանր, սահուն քայլքը, սինկոպավոր ռիթմը, հավասար շարժումները, որոնք հեշտությամբ ենթարկվում են վարիացիաների։ Գոյություն ունի արագ և դանդաղ ֆոքստրոտ։ Երաժշտական չափը 4/4 է։
1927 թվականին Մեծ Բրիտանիայում առաջացավ ֆոքստրոտի արագ տարատեսակ` «Քուիքթայմ Ֆոքստրոտ և Չառլստոն», միացնելով ֆոքստրոտը չառլստոնի «հարթ քայլերի» հետ։
1930-ական թվականներին ԱՄՆ-ում նորաձև դարձավ ֆոքստրոտի դանդաղ ձևը - «լուսնային» սլոուֆոքս (անգլ.՝ slowfox)։
1936 թվականին պարը սկսեց դուրս գալ նորաձևությունից, զիջելով տեղը ջիթերբագին, որը սկիզբ դրեց սվինգ ժանրի ժամանակաշրջանին։
Ֆոքստրոտի զարգմացման մեջ մեծ ավանդ են ունեցել այդ ժամանակների հայտնի պարողները։ Շնորհիվ ամերիկացի Մորգանի առաջ է եկել «բաց-սպին շրջադարձը», Անդերսոնը և Ժոզեֆինա Բրեդլին մտածել են «ուղղության փոփոխությունը» և «փետուր քայլը», իսկ Ֆրենկ Ֆորդը - «բարձրակրունկային շրջադարձը»։
Ֆոքստրորտը և այլ պարեր մեծ ճանաչում էին գտել ԽՍՀՄ-ի վաղ ժամանակաշրջանում, նման պարերը ոչ միայն պարում էին սրճարաններում, այլ նաև ներառված էին բեմականացումների մեջ, մասնավորապես Վսևոլոդ Մեյերխոլդի և Նիկոլայ Ֆորեգերի։ Այսպես կոչված «սրճարանային մշակույթի» մայրամուտից հետո ֆոքստրոտը ներկայացվեց ու մեղադրվեց սեքսուալիզմի մեջ և այդպիսով արգելքի տակ դրվեց[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ирина Сироткина (13 փետրվար2014 года). «Маяковский танцует фокстрот: социальные танцы 1920-х годов». theoryandpractice.ru.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 695)։ |