Գլորիա Էստեֆան
Գլորիա Էստեֆան (Gloria Estefan, ի ծնե անունը՝ Gloria María Milagrosa Fajardo García, սեպտեմբերի 1, 1957[1][1][2], Հավանա, Կուբա[3]), լատինոամերիկյան երգչուհի և երգերի հեղինակ, ով ապրում և աշխատում է ԱՄՆ-ում։ Վաճառել է մոտավորապես 100 ձայնագրություն և ստացել է հինգ Գրեմմի մրցանակ։ Էստեֆանը համարվում է լատինոամերիկյան փոփ երաժշտության թագուհին։
ԿենսագրությունԽմբագրել
Էստեֆանը ծնվել է Հավանայում, 16 ամսականում հարազատները տեղափոխել են Մայամի, քանի որ Կուբայում կոմունիստական շարժումներ էին տեղի ունենում։ 1975 թվականին իր ամուսնու՝ Էմիլիո Էստեֆանի հետ Գլորիան ստեղծել է լատինոամերիկյան Miami Sound Machine խումբը, որում հանդես էլ որպես մենակատար։ Սկզբում նրանք երգերը կատարել են իսպաներենով, սակայն շուտով սկսել են անգլերենով հանդես գալ։ 1984 թվականին Էստեֆանը սոլո համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայի երկրներում։ 1980-ական թվականներին նա հայտնվել է աղյուսակներում, իսկ նրա 3 սինգլները գլխավորել են Billboard Hot 100-ը։
Երգչուհին իր ճանաչման գագաթնակետին հասել է շրջագայության ժամանակ՝ 1990 թվականի մարտի 20-ին, երբ իր ավտոբուսին բեռնատար է բախվել։ Էստեֆանը ստացել է լուրջ ողնաշարային վնասվածք, որից ապաքինվել է մեկ տարի հետո։ 1991 թվականին վերադարձել է և գլխավորել է հիթ շքերթները «Coming Out of the Dark» սինգլով։ Դրանից հետո թողարկել է մեծագույն հիթերի ալբոմ։ 1994 թվականին հրապարակվել է ամերիկյան փոփ երաժշտության դասական տարբերակով քավերներ, որոնց գլխավորել է Hold Me Thrill Me Kiss Me սինգլը։ Երկու տարի անց Էստեֆանը հրավիրվել է հանդես գալու Ատլանտայի Օլիմպիական խաղերի փակման արարողությանը։
2011 թվականի սեպտեմբերին երգչուհին թողարկել է նոր ալբոմ՝ «Միս փոքրիկ Հավանա» (անգլ.՝ Miss Little Havana)[5]:
ՍկավառակագրությունԽմբագրել
Ստուդիական ալբոմներԽմբագրել
Թողարկման տարեթիվ | Անվանում |
---|---|
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119147629 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ https://www.elespectador.com/noticias/un-chat-con/gloria-estefan-todo-llega-tarde-a-mis-oidos/
- ↑ BuenoLatina. Գլորիա Էստեֆանը սեպտեմբերին նոր ալբոմ է թողարկել