Շերբուրյան հովանոցներ

«Շերբուրյան հովանոցներ» (ֆր.՝ Les Parapluies de Cherbourg), Ժակ Դեմիի երաժշտական մելոդրամա. երաժշտության հեղինակ՝ Միշել Լեգրան, գլխավոր հերոսուհի՝ Կատրին Դենյով: 1964 թվականին արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղին»:

Picto infobox cinema.png
Շերբուրյան հովանոցներ
ֆր.՝ Les Parapluies de Cherbourg
LesParapluiesDeCherbourg.jpg
ԵրկիրՖրանսիա[1][2][3][…]
Flag of Germany.svg Գերմանիա[2]
Ժանրերաժշտական ֆիլմ[4][5][6][…], ռոմանտիկ ֆիլմ և դրամա
ԹեմաԱլժիրի անկախության պատերազմ
Թվական1964
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորJacques Demy?[4][7][8][…]
ՊրոդյուսերMag Bodard?
Սցենարի հեղինակJacques Demy?
ԴերակատարներԿատրին Դենյով[7][8][5][…], Նինո Կաստելնուվո[7][8][5][…], Anne Vernon?[7][8][9][…], Harald Wolff?[9], Dorothée Blanck?[9], Ellen Farner?[7][9], Gisèle Grandpré?[9], Hervé Legrand?[9], Jacques Demy?[9], Ժան Շամպիոն[7][9], Jean-Pierre Dorat?[7][9], Marc Michel?[7][9], Mireille Perrey?[7][8][9], Patrick Bricard?[9], Philippe Dumat?[7][9], Rosalie Varda?[9], Q23765831?, Jean Valière?, Danielle Licari?, José Bartel?, Քրիստիան Լեգրան, Claire Leclerc?, Claudine Meunier?, Georges Blaness?, Jean Cussac?, Raoul Curet?, Միշել Լեգրան, Jean-Claude Briodin? և José Germain?
ՕպերատորJean Rabier?
ԵրաժշտությունՄիշել Լեգրան
ՄոնտաժAnne-Marie Cotret?
Նկարահանման վայրpassage Pommeraye?
Տևողություն91 րոպե
Les Parapluies de Cherbourg Վիքիպահեստում

«Շերբուրյան հովանոցները» ֆիլմ օպերա է. բոլոր հերոսները՝ ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական և նույնիսկ էպիզոդիկ դերեր կատարողները, միայն երգում են. ֆիլմում չկա ոչ մի խոսկացական դրվագ:

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը բաղկացած է երեք մասերից՝ Մեկնում, Բաժանում, Վերադարձ:

ՄեկնումԽմբագրել

Գիյոմ «Գի» Ֆուշեն աշխատում է որպես ավտոմեխանիկ նորմանդական Շերբուր քաղաքի տեխսպարակման կայանում: Երիտասարդ Ժենևևա Էմերին մոր հետ հովանոցներ է վաճառում խանութում, որն այդպես էլ կոչվում է՝ «Շերբուրյան հովանոցներ»: Նրանք սիրում են իրար, միմյանց հետ ժամանակ անցկացնում աշխատանքից հետո, պարի են հաճախում, Շերբուրի փողոցներով են զբոսնում, ապագայի ծրագրեր են կազմում: Գին ապրում է հիվանդ կնքամոր՝ Էլիզայի հետ, որին հետևում է բուժքույր Մադելնը. վերջինս անպ-ատասխան սիրահարված է Գիին: Ժենևևայի մայրը՝ մադամ Էմերին, հավանություն չի տալիս դստեր սիրավեպին:

Հանկարծ Ֆուշեին բանակ գնալու ծանուցագիր է գալիս, որը կտրում է սիրահարների երջանիկ կյանքը: Գիին ուղարկում են Ալժիր երկու տարով: Այդ ժամանակ Ալժիրում իրական պատերազմ է ընթանում: Մեկնումի առաջին վերջին երեկոյան Ժենևևան մնում է նրա մոտ գիշերը, իսկ առավոտյան ճանապարհում է Գիին երկաթուղային կայարան: Նա խոստանում է սիրեցյալին, որ կսպասի և նայում է գնացքի ետևից՝ կայարանի հարթակին կանգնած:

ԲաժանումԽմբագրել

Էմերի ընտանիքը գործերը գնալով վատթարանում են: Մայրը՝ դստեր հետ հայտնվում է բազում պարտքերի մեջ: Մի պահ այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ փրկությունը կլիներ միայն հաջողակ դեպքը. այն տեղի է ունենում: Երիտասարդ և հաջողակ ոսկերիչ Ռոլան Կասարը, հանդիպելով Ժենևևային մոր հետ ընդհանուր ծանոթ մոտ, սիրահարվում է նրան առաջին հայացքից և առաջարկում օգնել՝ գնելով հին վզնոցը, որը, ընդհանուր առմամբ, ոսկերչի համար որևէ արժեք չուներ: Ժենևևան, նկատելով նրա զգացմունքները, խուսափում է նրա հետ հանդիպումներից: Որոշ ժամանակ անց նա խոստովանում է նրա մորը իր զգացմունքների մասին և խնդրում է դստեր ձեռքը: Նա հարուստ է, սակայն Ժենևևան նրան չի սիրում, և այդ ժամանակ արդեն նա իմանում է, որ երեխայի է սպասում Գիից: Ավելի ուշ Ռոլանը իմանում է Ժենևևայի երեխայի մասին և խոստանում է հոգ տանել նրան մասին, ինչպես կհոգար սեփական երեխայի մասին: Ժենևևայի և երեխայի հոր բաժանման մասին նա չի էլ կասկածում:

Իսկ Գիից նամակները հազվադեպ են գալիս: Բանակից նա չի կարող հեռանալ՝ մարտական դրության պատճառով: Աղջիկը տառապում է անտեղյակ լինելուց՝ կասկածելով, որ Գին չի էթլ հիշի իրեն: Հետո նամակներն ընդհանրապես վերանում են. Գին ընկնում է հոսպիտալ, սակայն Ժենևևան դրա մասին չգիտի: Նա ամուսնանում է Ռոլանի հետ և մեկնում Փարիզ: Մադլենին հայտնի է նրանց ամուսնության մասին: Նա հասկանում է, որ Գին և Ժենևևան երբեք միասին չեն լինի, և նշանակում է, որ Գին կարող է իր հետ լինել:

ՎերադարձԽմբագրել

Գին դուրս է գրվում հոսպիտալից և վերադառնում Շերբուր: Առաջին գործով նա այցելում է խանութ, որտեղ ապրում է սիրեցյալը. սակայն նախկին տերերից մնացել է միայն վահանակը. խանութը դատարկ է և վաճառված: Նա իմանում , որ Ժենևևան չի սպասել իրեն և ամուսնացել է: Գին կասկածում էր դա դեռ ծառայության վերջին ամիսն երին, քանի որ նրան ուղարկված նամակներում երբ տղան հարցնում է սիրու՞մ է Ժենևևան իրեն, թե՞ ոչ, նա խուսափում էր պատասխաններից, հետո ընդհանրապես դադարեց գրել: Նա դեպրեսիայի մեջ է ընկնում: Աշխատանքի չի գնում, մի օր ազատվում է աշխատանքից և հարբում բարում, որտեղ կռվում է բարմենի հետ: Այդ ժամանակ գնում է մեկ այլ բար, որից հետո գիշեր է անցկացնում մարմանավաճառի հետ, որի անունը Ժենի է (Ժենևևա անվան կրճատ տարբերակը).

Առավոտյան տուն գալով՝ Գին իմանում է, որ գիշերը մահացել իր կնքամայրը: Մադլենը, որին նա երկար ժամանակ մխիթարում է, հավաքում է իրերը և որոշում հեռանալ: Փորձելով մոռանալ Ժենևևային՝ Գին հասկանում է, որ նորմալ կյանք սկսելու և հարաբերական երջանկություն ձեռք բերելու միակ հնարավորությունը Մադլենն է: Նա խնդրում է նրան մնալ, սակայն սեր այդպես էլ չի խոստովանում: Նա շնորհակալ է Մադլենին, որ թույլ է տալիս միայն իրեն սիրել: Նրանք ամուսնանում են, իսկ կնքամոր թողած ժառանգության մի մասին գնում են մեքենաների լիցքավորման կայան: 5 տարի անց Գին և Մադլենը, ինչպես նաև նրանց որդին՝ Ֆրանսուան, պատրաստվում են դիմավորել Սուրբ ծնունդը իրենց բնակարանում, որը զբաղեցնում էր կայանի մի մասը: Երեկոյան Մադլենը երեխայի հետ հեռանում է գնումների: Մի քանի րոպե անց բենզալցակայանի մոտ է հայտնում մի թանկարժեք մեքենա: Գին՝ նախկին ավտոմեխանիկը, որը երբեմն ինքն էր սպասարկում հաճախորդներին, դուրս է գալիս լիցքավորելու մեքենան:

Մոտենալով մեքենային՝ Գին ճանաչում է վարորդին՝ Ժենևևային: 5 տարի անց նա վերադարձել է Շերբուր, որպեսզի վերցնի իր դստերը՝ Ֆրասուազային, սկեսրոջ մոտից, որը քաղաքից ոչ հեռու է բնակվում: Ժենևևան ժոխ վերարկու է հագել և կրում է թանկարժեք զարդեր: Գին մոտենում է մեքենային, Ժենևևան իջեցնում է պատուհանը, նրանց հայաքները հանդիպում են: Մի քանի րոպե նրանք միասին մնում են շենքում: Ժենևևան, ուշադրություն է դարձնում տոնածառի գեղեցկությանը, հարցնում է ինքը Գի՞ն է, արդյո՞ք, զարդարել այն: Գին ասում է, որ տոնածառը զարդարել են կինը իրենց երեխայի համար, որի անունը Ֆրանսուա : Ժենևևան առաջարկում է Գիին տեսնել դստերը՝ ասելով, որ նման է նրան: Գին լուռ ծխում և գլխով բացասական պատասխան ցույց տալիս:

Ժենևևան հեռանում է: Տուն են վերադառնում Մադլենն ու իր որդին: Գին նրան փողոցում է հանդիպում, համբուրում է կնջը և խաղում է որդու հետ: Միասին մտնում են տուն, սակայն ֆիլմի այդ «երջանիկ» ավարտը տեղի է ունենում Լեգրանի ողբերգական երաժշտության ներքո, ինչն ապացուցում է, թե ինչքան են կոտրված գլխավոր հերոսների ճակատագրերը:

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Կատրին Դենյով Ժենևև Էմերի Ժենևև Էմերի
Նինո Կաստելնուվո Գի Ֆուշե Գի Ֆուշե
Աննա Վերնոն Էմերի Մադամ Էմերի , Ժենևևայի մայրը
Մարկ Միշել Ռոլան Կասար Ռոլան Կասար , ոսկերիչ, որը դառնում է Ժենևևայի ամուսինը
Էլեն Ֆարներ Մադլեն Մադլեն , Էլիզա մրքարոջ բուժքույրը, որը դառնում է Գիի կինը
Միրեյ Պերեյ լիզա մորաքույր լիզա , Գիի կնքամայրը
Ժան Շամպյոն Օբեն Օբեն
Պիեր Կադեն Բերնար Բերնար
Ժան Պիեր Դորա Ժան Ժան

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել