Քուիքսթեփ
Քուիքսթեփ (անգլ.՝ Quickstep, «արագ քայլ»)՝ զուգապար, ֆոքստրոտի արագ տարբերակներից է, որը կատարողից պահանջում է թեթևություն և շարժունակություն։ Երաժշտական չափը - 4/4:
Քուիքսթեփ | |
---|---|
Առաջացման պատմություն
խմբագրելՊարի առաջացման գործոն է հանդիսացել այն փաստը, որ երաժիշտները շատ հաճախ ֆոքստրոտը շատ արագ էին նվագում` պատճառելով պարողների դժգոհությունը[1]։ Արդյունքում ֆոքստրոտի տեմպը որոշվել է 29-30 տակտ մեկ րոպեում, իսկ ավելի արագ տեմպերով` 48-52 տակտ մեկ րոպեում, նշանակվել է քուիքսթեփը։ Որպեսզի նախօրոք զգուշացնեն ֆոքստրոտի «իրական» երկրպագուներին պարի տեմպի մասին, արագ ֆոքստրոտը հայտարարվել է պարային երեկոների ծրագրում որպես quick-time-foxtrot կամ quick-time-steps, որն այնուհետև կրճատվել է մինչև quickstep[2]:
Սպորտային պարահանդեսային պար
խմբագրելՊարը ստանդարտացվել է 1927 թվականին։ Ինչպես ֆոքստրոտը, քուիքստեփը ընդգրկված է բալետային պարերի Եվրոպական մրցույթի ծրագրում։ Տարատեսակության համար պարը ընդունված է համարել ստանդարտ պարերի «փոքր քերականություն»։ Կատարողներից պահանջվում է թեթև, օդային և միևնույն ժամանակ սրընթաց շարժումներ։
Մրցումների ընթացքում քուիքսթեփը տևում է 1,5-2 րոպե 200 զարկ մեկ րոպեում։ ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ballroom Guide - Dance Music!». Ballroom Guide. Ballroom Guide. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Silvester, Victor 1982. Modern ballroom dancing: history and practice. Paul, London.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հոդվածը Sportdance.ru կայքում Արխիվացված 2008-10-22 Wayback Machine.