Տեխնոֆոբիա (հունարեն τέχνη technē, «արվեստ, հմտությոն, արհեստ»[1] և φόβος phobos, «վախ» բառերից[2]), վախ նորագույն տեխնոլոգիաներից կամ բարդ սարքերից, մասնավորապես՝ համակարգիչներից[3]։ Չնայած տեխնոֆոբիան տարբեր ձևերով են մեկնաբանում, տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ ավելի է բարդանում այն բնութագրելը։ «Տեխնոլոգիա» տերմինը հիմնականում կիրառվում է անիմաստ վախի իմաստով, իսկ մյուսները պնդում են, որ իրենց վախերն արդարացված են։ Այն տեխնոֆիլիաի հակապատկերն է։ Այն նաև անվանում են տեխնովախ։

Տեխնոֆոբների վախը ինչպես համակարգիչների, այնպես էլ այլ տեխնոլոգիաների նկատմամբ

Արդյունաբերական հեղափոխության ժամանակ առաջին անգամ համաշխարհային ճանաչում ստանալով՝ տեխնոֆոբիան սկսել է իր ազդեցությունն ունենալ աշխարհի տարբեր հասարակությունների և համայնքնեի վրա։ Դրա արդյունքում, որոշ մարդիկ ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների դեմ դիրքորոշում են որդեգրել իրենց գաղափարախոսությունները պաշտպանելու համար։ Ըստ այդ գաղափարախոսությունների նոր տեխնոլոգիաները հակասում են այնպիսի հաստատված համոզմունքների, ինչպիսիք են օրինակ պարզ և համեստ ապրելակերպը։

Տեխնոֆոբ գաղափարների օրինակներ կարելի է գտնել արվեստի տարբեր ճյուղերում՝ սկսած «Ֆրանկենշթեյն» գրական ստեղծագործությունից մինչև Մետրոպոլիսի նման ֆիլմեր։ Այս գործերից շատերը պատկերում են տեխնոֆոբիայի մութ կողմը, այսինքն՝ ճիշտ այնպես, ինչպես այն ընկալում են տեխնոֆոբիա ունեցողները։ Քանի որ տեխնոլոգիաներից օգտվելն աստիճանաբար ավելի ու ավելի բարդ է դառնում, ավելի հավանական է դառնում, որ մարդիկ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հետ կապված այլևս անհանգստություններ չեն ունենա։

Տարածում խմբագրել

1992-1994թթ․ ուսումնասիրություն է անցկացվել տարբեր երկրների քոլեջների առաջին կուրսի ուսանողների շրջանում, որը տպագրվել է «Համակարգիչները մարդկային վարքագծում» ամսագրում[4]։ 3,392[5] ուսանողներից բարձր մակարդակի տեխնոֆոբ վախեր ունեցողների ընդհանուր տոկոսը կազմում էր 29%[5]։ Ճապոնիայում բարձր մակարդակի տեխնոֆոբիա ունեցողների տոկոսը կազմում էր 58%, Հնդկաստանում՝ 82%, իսկ Մեքսիկայում՝ 53%[5]։

2000 թվականին հրապարակված զեկույցում նշվում է, որ կազմակերպության նոր աշխատողների մոտ 85-90% -ը դժվարանում է կիրառել նոր տեխնոլոգիաներ և ինչ-որ չափով տեխնոֆոբիա ունի[6]։

Պատմություն խմբագրել

Արդյունաբերական հեղափոխության սկսելու հետ մեկտեղ Անգլիայում տեխնոֆոբիան՝ որպես շարժում սկսեց ուշադրություն գրավել։ Այն ժամանակից ի վեր, երբ սկսեցին զարգանալ նոր մեխանիզմներ, որոնք ունակ էին կատարել հմուտ արհեստավորների աշխատանքը, ոչ հմուտ, քիչ գումարով վարձատրվող և գոյատևող տղամարդիկ, կանայք և երեխաներ, նրանք, ովքեր հիմնականում առևտրով են գումար աշխատում, սկսեցին վախենալ իրենց ապրուստի համար։ 1675 թվականին ջուլհակների մի խումբ ոչնչացրեց մեքենաների, որոնք իրենց տեղն էին զբաղեցրել։ Մինչև 1727 թ․ ավերածություններն այնքան էին տարածվել, որ Անգլիայի խորհրդարանը որոշում ընդունեց մեքենաների ոչնչացումը համարել հանցագործություն։ Սակայն այդ որոշումը ի զորու չեղավ կառավարել բռնությունների ալիքը։ Լուդիտները, հակատեխնոլոգիական մի խումբ աշխատողներ, 1811 թ.-ի մարտին «Լյուդ» անվան տակ միավորվելով, սկսեցին մթերք հայթայթելու համար տներ ներխուժել և պահանջել իրենց ազատ առևտրի իրավունքը՝ միաժամանակ ավելի մեծ բռնություններ սպառնալով։ Խղջուկ բերքահավաքները և սննդի հետ կապված խռովությունները Լուդիտների համար մեծ առավելություններ էին, քանի որ մեծանում էր անհանգիստ և վախեցած բնակիչների թիվը, որոնք աստիճանաբար դառնում էին իրենց կողմնակիցները[7]։

19-րդ դարը նաև ժամանակակից գիտության սկիզբն էր։ Այդ ժամանակ էր, որ ի հայտ եկան Լուի Պաստյորը, Չարլզ Դարվինը, Գրեգոր Մենդելը, Մայքլ Ֆարադեյը, Անրի Բեքերելը և Մարի Կյուրին իրենց աշխատանքներով, և այնպիսի գյուտարարներ, ինչպիսիք են՝ Նիկոլա Տեսլան, Թոմաս Էդիսոնը և Ալեքսանդր Բելլը։ Աշխարհը սրընթաց կերպով փոխվում էր, շատ արագ նրանց համար, որոնք վախենում էին տեղի ունեցող փոփոխություններից և ավելի հասարակ բաների էին ձգտում։ Ռոմանտիզմի առաջացումը ծառայեց այդ ձգտումներին։ Ռոմանտիկներն ավելի շատ հակված էին վստահելու երևակայությանը, քան բանականությունը, «օրգանական»-ին, քան մեխանիկականին և էին ավելի պարզ, պաստորալ ժամանակներ էին ցանկանում։ Բանաստեղծներ, ինչպիսիք են՝ Ուիլյամ Վորդսվորթը և Ուիլյամ Բլեյքը կարծում էին, որ տեղի ունեցող տեխնոլոգիական փոփոխությունները, որոնք արդյունաբերական հեղափոխության մաս էին կազմում, աղտոտում էին իրենց փայփայած կատարյալ ու անարատ բնությունը[8]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ռմբակոծություններով պայմանավորված տեխնոլոգիաների հանդեպ վախը շարունակում էր աճել։ Միջուկային զենքի տարածումից և Սառը պատերազմից հետո մարդիկ սկսեցին մտածել, թե ինչ կլինի աշխարհի հետ, երբ մարդկությունն արդեն կարող է հմտորեն բանեցնել այն և անգամ ոչնչացնել։ Վիետնամի պատերազմի ընթացքում պատերազմական տեխնոլոգիաների, ինչպիսիք են նապալմը, պայթուցիկ և թունավոր նյութերը, արտադրության արդյունքում կորել է հասարակության վստահությունը տեխնոլոգիաների արժեքի և նպատակի նկատմամբ[9]։ Հետպատերազմյան դարաշրջանում Բնապահպանությունը նույնպես առաջացավ որպես շարժում։ Օդի աղտոտման առաջին միջազգային կոնֆերանսը տեղի է ունեցել 1955-ին, իսկ 1960-ականներին բենզինի հիմնական պարունակության հետ կապված հետազոտությունները բուռն վրդովմունք առաջացրեցին բնապահպանների շրջանում։ 1980-ականներին օզոնային շերտի սպառումը և գլոբալ տաքացման սպառնալիքը սկսեցին ավելի լուրջ քննարկման առարկա դառնալ[10]։

Լուդիտներ խմբագրել

 
Լուդիտների առաջնորդը, 1812 թ․-ի քանդակ

Կան մի քանի տեխնոֆոբ հասարակական խմբեր, որոնցից առավել հայտնի են լուդիտները։ Շատ տեխնոֆոբ խմբեր պայքարում են ժամանակակից տեխնոլոգիաների դեմ, քանի որ ըստ իրենց համոզմունքի այդ տեխնոլոգիաները սպառնում են իրենց ապրելակերպին և ապրուստի միջոցներին[11]։ Լուդիտները 19-րդ դարում մի խումբ բրիտանացի արհեստավորների կողմից կազմավորված սոցիալական շարժում էր, որոնք ընդդիմանում էին տեքստիլ արդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացներին[7]։ Այդ առաջընթացների արդյունքում շատ հմուտ տեքստիլ արհեստավորները փոխարինվում էին համեմատաբար ոչ հմուտ մեխանիկական սարքերով։ 19-րդ դարում բրիտանացի լուդիտները մերժեցին այն նոր տեխնոլոգիաները, որոնք արգելք էին հանդիսանում իրենց կայուն առևտրի և ընդհանուր աշխատանքի համար։ Նոր տեխնոլոգիաների դեմ պայքարը դադարեց, քանի որ նոր տեխնոլոգիաները միայն աջակցում էին աշխատանքային գործընթացին՝ առանց դրանում էական փոփոխություններ կատարելու։ Բրիտանացի լուդիտները բողոքում էին ոչ թե ինքնին մեքենայի գյուտից, այլ դրանց կիրառումից։ Նրանք պնդում էին, որ իրենց աշխատանքը տնտեսության կարևոր մասն է կազմում, և կարծում էին, որ իրենց աշխատանքային հմտությունները իրենց սեփականությունն են, որ պաշտպանության կարիք ունեն մեքենաների ինքնավար ոչնչացումից[12]։

Ժամանակակից տեխնոլոգիաների կամավոր կիրառումը Հին կարգի անաբապտիստների շրջանում խմբագրել

Որոշ մարդկանց կարծիքով Ամիշները և այլ Հին կարգի անաբապտիստներ տեխնոֆոբիա ունեն։ Ամիշները հետևում են Օրդնունգում նշված մի շարք բարոյական նորմերի, որոնք մերժում են որոշ տեխնոլոգիաների կիրառումն անձնական նպատակներով[13]։

  Ուշագրավ է այն փաստը, որ Ամիշները ստեղծարար կերպով փոփոխում և հարմարեցնում են տոխնոլոգիաները՝ դրանք համապատասխանացնելով իրենց մշակութային արժեքներին և հասարակական նպատակներին։  

Ամիշները կամընտրական կերպով կիրառում են ժամանակակից տեխնոլոգիաները`իրենց հավատքն ու մշակույթը պահպանելու համար[14]։

Տեխնոֆոբիան արվեստում խմբագրել

 
Ֆրանկենշթեյնը հաճախ համարվում է արվեստի տեխնոֆոբ գաղափարների վառ օրինակ:

Գրականության և ժողովրդական մշակույթի ոլորտներում տեխնոֆոբիայի առաջին օրինակներից է Մերի Շելլիի «Ֆրանկենշթեյն»[15]։ Գիտական ֆանտաստիկա ժանրի ֆիլմեր ինչպիսիք են՝ Ֆրից Լանգի «Մետրոպոլիս»-ը, որում ցույց է տրվում, թե ինչպես կարող է տեխնոֆոբիան առաջանալ, և Չարլի Չապլինի «Նոր Ժամանակներ (ֆիլմ, 1936)»-ը, որում մարդիկ չունեն ոչինչ, բացի մեխանիկական անիվներից և նոր արդյունաբերական տեխնիկայի արտադրանքներից, ինչպիսին է օրինակ՝ կոնվեյեր-ը։ Այս ամենը շարունակվեց մինչև 1960-ական թվականները, երբ միջուկային զենքերից և ճառագայթումից վախերի արդյունքում հսկա արարածներ ստեղծվեցին հրեշների մասին ֆիլմերում, Նախազգուշական հեքիաթներում, ինչպիսիք են՝ «Այն օրը, երբ աշխարհը կանգ առավ» և «Հալք» կինոնկարները։ 199Օ-ականներին աստիճանաբար մեծացավ նաև գերխելացի սարքավորումների հանդեպ վախը և նրանց միջև ապստամբությունը, որը «Աստղային ճանապարհ» ֆիլմաշարի կրկնվող թեման էր՝ սկզբնական սերիաներից մինչև «Աստղային ճանապարհ. Հաջորդ սերունդը » և «Աստղային ճանապարհ. Ուղևոր»։

«Մի բան մեքենաների մասին» կոչվող Մթնշաղի գոտու 1960թ.-ի դրվագը ժամանակակից բաների հանդեպ մարդկային ատելության մասին է. ինչպիսիք են օրինակ՝ էլեկտրական ածելիները, հեռուստացույցները, էլեկտրական գրամեքենաները և ժամացույցները։

1971թ.-ի Օմեգա մարդ ֆիլմը, որը լիովին հիմնված է Ռիչարդ Մեթսոնի «Ես լեգենդ եմ» վեպի վրա, ցույց տվեց կենսաբանական պատերազմից խոցված մի աշխարհ, որտեղ միայն մի քանի մարդիկ ու մուտանտների պաշտամունք է մնում։ Չառլթոն Հեսթոնի դերում մի գիտնական է, որը դառնում է մի շարք մուտանտների թիրախը, որոնք իրենց տեխնոֆոբ համոզմունքների պատճառով ցանկանում են ոչնչացնել ողջ գիտությունն ու տեխնիկան։ Տեխնոֆոբիան թեմատիկ է նաև Ուոլթեր Միլլերի «Երգ Լեյբովիցին» վեպում, որտեղ միջուկային պատերազմն ինքը գիտության վերջը տալիս է, քանի որ հենց նա էր պատասխանատու պատերազմի համար։

1970-ականներին «Կոլոսուս. Ֆորբինի նախագիծը» և Սատանայի սերմը ֆիլմերը ցույց են տալիս համակարգչային գերիշխանության նմուշները։ 1973 թվականին հերարձակված Արևմտյան աշխարհ կինոնկարը զվարճանքների աշխարհի հումանոդների մասին է, որոնց մոտ սխալ է տեղի ունենում, ու նրանք մարդկանց դեմ են դուրս գալիս։ Ինչպես նաև 1970-ականներին Ռիչ Բաքլերը ստեղծում է Դեթլոքին՝ մի կիբօրգի, որին վերակենդանացրել էր մի խելագար որպես ստրուկ սպանող մեքենա. մութ շրջադարձ դեպի Ֆրանկենշթեյն։

Տեխնոֆոբիան առևտրային հաջողությունների է հասնում 1980-ականներին «Տերմինատոր» ֆիլմի միջոցով, որտեղ համակարգիչը ինքնագիտակից է դառնում ու որոշում սպանել բոլոր մարդկանց[15]։ «Շեղբի վրայով վազողը» ֆիլմը մեզ ցույց է տալիս, թե ինչպես են մարդկային կրկնօրինակները կարողացել ապրել Երկրի վրա՝ ներկայացնելով, որ տեխնոլոգիաները սխալ ուղով են զարգացել, որի արդյունքում «մարդկային կրկնօրինակները» գոհ չեն, որ մարդու կողմից արված սահմանափակումները ստիպում են, որ նրանք «փոփոխվեն»։ «Աստղային ճանապարհ. Ուղևոր» ֆիլմաշարը ներկայացրեց մեկ այլ շրջադարձ, երբ «հավելյալ» բժշկական շտապ օգնության հոլոգրամները՝ այդպիսի բարդ էքսպերտ համակարգեր, որոնք մարդկությանը քիչ էին հայտնի, արդյունավետորեն հասնում էին ստրկության, մինչդեռ այլ նմանատիպ համակարգեր զգայուն զոհ են դառնում։

Վերջերս նկարահանվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Ես ռոբոտ եմ (ֆիլմ)», «Մատրիցա (ֆիլմ)», «ՎԱԼԼ-Ի» ֆիլմերը և Տերմինատոր ֆիլմի շարունակությունները։ Շոուներում, ինչպիսիք են՝ «Դոկտոր Ով»-ը, մասնավորապես «Մահվան ռոբոտները» դրվագում, նույնպես շոշափվում է տեխնոֆոբիայի խնդիրը։ «Մահվան ռոբոտներ»-ում մի կերպար ցույց է տալիս ռոբոտների ու իրենց մարմնի լեզվի գործածելու դժվարությունների հանդեպ վախը, որը նկարագրվում է Չորրորդ դոկտորի կողմից՝ նրանց տալով «քայլող մեռածներ» անվանումը։ Խորհրդատու Քիթ Պեդլերը նաև օգտագործել է այս վախը՝ ոգեշնչման աղբյուր վերցնելով դասական «Դոկտոր Ով»-ի կիբերմարդկանց հրեշավորելու օրինակը։ Այդ արարածներն այնքան են ոգևորվում արհեստական վերջույթների հասարակ դառնալու վախից, որ անհնար կլինի հասկանալ ինչ-որ մեկի մարդուց պարզապես մեքենա վերածվելը։ Վիրտուոզություն ֆիլմը վիրտուալ սերիական մարդասպանի մասին է, որը հաջողացնում է փախչել դեպի իրական աշխարհ։ Նա կատաղած անցնում է իր ճանապարհն այնքան ժամանակ, մինչև նրան անխուսափելիորեն կանգնեցնում են։ Սա իրական տեխնոֆոբ ֆիլմ է, որի հիմնական սյուժեն տեխնոլոգիաների սխալ ուղով զարգանալն է։ Այն ներկայացնում է մեզ մի մարդասպանի, որը դաժանորեն սպանում է մարդկանց[16]։

Ավատար (ֆիլմ, 2009)-ը տեխնոլոգիաների մարդկանց վրա ազդեցության ու կառավարման վառ օրինակ է և այնտեղ տեսողականորեն ցույց է տրվում, թե ինչպիսի ահաբեկչություն է սերմանվում այն մարդկանց մեջ, որոնք հավատարիմ են այդ գաղափարին։ Ֆիլմն իր մեջ պարունակում է այն գաղափարը, որ Պանդորայի օտար արարածները ոչ միայն վախենում են տեխնոլոգիաներից, այլև ատում են դրանք։ Ոչնչացնելու նրանց ներուժը կարող է անցնել նրանց գոյությունը։ Ի հակադրություն սրա, հենց ֆիլմում կիրառվում են այնպիսի առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչպիսին է օրինակ ստերեոսկոպը, որի միջոցով դիտողներին հնարավորություն է տրվում պատկերացնել, թե իրենք ֆիզիկապես մասնակցոթյուն են ունենում այնպիսի փորձին, որի ընթացքում ծանոթանում են տեխնոֆոբիայի դեմ պայքարող քաղաքակրթության հետ[17]։

2009 թվականի 9 անիմացիոն ֆիլմը սկսվում է հետևյալ խոսքերով. «Մենք ունեինք այնպիսի ներուժ, այնպիսի հեռանկար։ Սակայն ճիշտ չօգտագործեցինք մեր շնորհքները, մտավոր կարողությունը։ Տեխնոլոգիաների մեր կույր հետապնդումը միայն ավելի արագ հասցրեց մեզ կործանման։ Սա մեր աշխարհի վերջն է»։

Գոդֆրի Ռեջիոի «Քաթսի» վավերագրական եռապատումը նույնպես առնչվում է տեխնոֆոբիայի խնդիրների հետ։ «Մտածողներին» ու «աշխատողներին» իրարից առանձնացնելու գաղափարը մեզ ցույց է տալիս, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք ընդունում էին տեխնոլոգիաները, ինչ-որ կերպ վախենում էին դրա ներուժից։

«Wing Commander: Privateer» համակարգչային խաղում Retros անվանումով մի խանդավառ կիսակրոնական խումբ ցանկանում է ոչնչացնել բոլոր տեսակի տեխնոլոգիաները նույնիսկ այն դեպքում, երբ իրենց նպատակին հասնելու համար նրանք տեխնոլոգիաների կարիք ունեն։ Նրանք գլխավոր դեր ունեն «Righteous Fire» մեծ խաղում, որում նոր խորհրավոր առաջնորդն առաջնորդում է խմբին՝ փորձելով ոչնչացնել բոլոր նրանց, որոնք իրենց կրոնի հետևորդ չեն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. τέχνη, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  2. φόβος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  3. «Definition of "Technophobia"». Dictionary.reference.com. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին. «
       (1) tech·no·pho·bi·a (těk'nə-fō'bē-ə) n. Fear of or aversion to technology, especially computers and high technology. -Related forms: tech'no·phobe' n., tech'no·pho'bic (-fō'bĭk) adj."— (American Heritage Dictionary)
       (2) "tech·no·pho·bi·a /ˌtɛknəˈfbiə/ - Show Spelled Pronunciation [tek-nuh-foh-bee-uh] –noun abnormal fear of or anxiety about the effects of advanced technology. [Origin: 1960–65; techno- + -phobia] —Related forms: tech·no·phobe, noun —(Dictionary.com unabridged (v1.1) based on the Random House unabridged Dictionary, © Random House, Inc. 2006.)»
  4. Weil, Michelle M.; Rosen, Larry D. (1995). «A Study of Technological Sophistication and Technophobia in University Students From 23 Countries». Computers in Human Behavior. 11 (1): 95–133. doi:10.1016/0747-5632(94)00026-E. «Over a two-year period, from 1992 - 1994, data were collected from 3,392 first year university students in 38 universities from 23 countries on their level of technological sophistication and level of technophobia.»
  5. 5,0 5,1 5,2 Weil, Michelle M.; Rosen, Larry D. (1995). «A Study of Technological Sophistication and Technophobia in University Students From 23 Countries». Computers in Human Behavior. 11 (1): 95–133. doi:10.1016/0747-5632(94)00026-E. «Table 2. Percentage of Students in each country who possessed high levels of technophobia»; several points are worth noting from Table 2. First, a group of countries including Indonesia, Poland, India, Kenya, Saudi Arabia, Japan, Mexico and Thailand show large percentages (over 50%) of technophobic students. In contrast, there are five countries which show under 30% technophobes (USA, Yugoslavia - Croatia, Singapore, Israel and Hungary). The remaining countries were in between these two groupings.
  6. «Index - Learning Circuits - ASTD». Learning Circuits. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  7. 7,0 7,1 Kevin Binfield. «Luddite History - Kevin Binfield - Murray State University». Campus.murraystate.edu. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  8. «Romanticism». Wsu.edu. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  9. Goodyear, Anne Collins (2008). «From Technophilia to Technophobia: The Impact of the Vietnam». Leonardo. 41 (2): 169–173. doi:10.1162/leon.2008.41.2.169.
  10. «Environmental History Timeline». Runet.edu. 1969 թ․ հունիսի 22. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  11. «The Luddites». Regent.edu. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  12. Randall, Adrien (1997). "Reinterpreting 'Luddism': Resistance to New Technology in the British Industrial Revolution" Resistance to New Technology: Nuclear Power, Information Technology and Biotechnology. Cambridge University Press. էջեր 57–80.
  13. Դոնալդ Քրեյբիլը, Քերըն Ջոնսըն-Վայները և Սթիվեն Նոլթն իրենց «Ամիշներ» գրքում նշում են.Baltimore 2013, page 313.
  14. Look Who's Talking - an article about the selctive use of technologies among the Amish.
  15. 15,0 15,1 «Critical Essay—Old Games, Same Concerns: Examining First Generation Video Games Through Popular Press Coverage from 1972-1985 | Technoculture». tcjournal.org. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  16. Technophobia: Science Fiction Visions of Posthuman Technology
  17. Dana Goodyear "Man of Extremes" "The New Yorker"http://www.newyorker.com/reporting/2009/10/26/091026fa_fact_goodyear