Մինիմալիզմ (անգլ.՝ minimalism լատին․՝ minimus՝ նվազագույն բառից), դիզայնի ոճ, որը բնութագրվում է արտահայտիչ միջոցների լակոնիկությամբ, պարզությամբ, ճշգրտությամբ և կոմպոզիցիայի հստակությամբ։ Անտեսելով ստեղծագործության դասական հնարքները և գեղանկարչության ավանդական նյութերը մինիմալիստներն օգտագործում են երկրաչափական պարզ ձևերի արդյունաբերական և բնական նյութեր, չեզոք գույներ (սև, մոխրագույն) և փոքր ծավալներ։ Մինիմալիզմի ակունքները առկա են կոնստրուկտիվիզմում և ֆունկցիոնալիզմում։

IOS 7 պատկերանիշի մինիմալիստական դիզայնը

Մինիմալիզմն ինտերյերի դիզայնում

խմբագրել

Ժամանակակից ինտերյերը մինիմալիզմի ոճում կարելի է բնութագրել, որպես տարածության և լույսի մոդելավորում միայն անհրաժեշտ նյութերի կիրառմամբ։ Այդպիսի ինտերյերների ստեղծման ժամանակ կարևոր չափանիշներից մեկը համարվում է գրագետ պլանավորված տարածությունը, որտեղ շատ է ցրված, հանգիստ լույսը, երբ թվում է, թե շողում են հենց պատերը և առաստաղը։ Լայն և ընդարձակ տարածության զգացողություն ստեղծելու համար տարածությունը, հնարավորության դեպքում, ազատվում է ներքին միջնապատերից։ Մեծ պատուհաններ, տարածությունը հագեցնելով լույսով, բնակարանը միացնում են շրջակա աշխարհի հետ այն դարձնելով ինտերյերի մի մաս։

Հիմնական հատկանիշները

խմբագրել

Մինիմալիզմի ոճում ինտերյերի ստեղծումը ենթադրում է հետևյալ հատկանիշները․

  • Տարածական ազատություն (կահույքի և աքսեսուարների նվազագույն քանակ)
  • Տարածության շերտավորում, բազմամակարդակ լուսավորում
  • Ներկապնակը լուսավոր է, հիմնված կիսերանգների խաղի վրա։ Շատ է սպիտակ գույնը, որը գծագրորեն ընդգծված է մոխրագույն կամ սև գույներով։ Ներկապնակը լրացնում են ծառի, տուֆի, մետաղի, ապակու փայլի բնական գույները։
  • Բնական պարզ հարդարման նյութերը հիմնականում անմշակ են, կոպիտ ֆակտուրայով՝ տուֆ, բետոն, ծառ կամ ծեփ։
  • Պարզ ձևեր և գծեր, գրեթե բացակայում է դեկորը պատուհանների և պատերի վրա
  • Ոչ մի դեկոր, ոչ մի զարդանկար

Ճապոնական մինիմալիզմ

խմբագրել

Մինիմալիզմի ամենահայտնի էթնիկական տարատեսակներից համարվում է ճապոնական մինիմալիզմը[1]։ Այստեղ հաճախ օգտագործում են միջնապատ֊վարագույրեր, կտորից կամ փայտից պատրաստված ժալյուզիներ, ծղոտե խսիրներ և լակոնիկ աքսեսուարներ՝ իկեբանայի ծաղկեփնջեր, արձանիկներ, քանդակ։ Տարածության շերտավորումն իրականացվում է հատակի գույնի օգնությամբ, կիսաթափանցիկ կտորի կամ շարժական միջնապատ ապակու անթափանցիկ ապակու հետ, պատերի, հատակի և առաստաղի լուսավորման միջոցով։ Որպես կանոն ջահերը չեն երևում կամ դրանք պարզ ձև ունեն։ Ինչպես նաև բնակազմ տեսք կունենա բամբուկը, բրնձի թղթերից պատրաստված լուսամփոփը և քարի ոչ մեծ համադրությունը։

Դարակաշար ապակյա պահարանները, ապակյա սեղանածածկերը և պահարանների դռներ ասես լուծվում են օդում, առանց տարածք զբաղեցնելու։ Ոչ մի ավելորդություն, շատ քիչ աքսեսուարներ։ Ժալյուզիների կամ պատուհանների վրա վարագույրները կիսաթափանցիկ են, գրեթե աննկատ։ Բաց անթափանցիկ պատերը կարող են զարդարված լինել ճապոնական գրաֆիկայի շատ քիչ պարզ և հասարակ շրջանակների մեջ։ Նման ինտերյերի ևս մեկ անհրաժեշտ ատրիբուտ չջնարակված, ձեռքով պատրաստված ճապոնական խեցեղենն է։

Այդպիսի ինտերյերներ հիշեցնում են գրաֆիկա՝ ժանրը լակոնիկ է, որը պահանջում է բավարարվել սև ու սպիտակ հաջորդափունջը աղքատիկ միջոցներով։ Այն է՝ սև գույնի ու ֆոնի, որը պարտադիր չէ, որ սպիտակ լինի, սակայն պարտադիր պետք է բաց, ցայտերանգ, որպեսզի շահավետ ուղղի ուշադրությունը նկարչի կողմից արված յուրաքանչյուր գծի վրա։

Մինիմալիզմը վեբ֊դիզայնում

խմբագրել

Հիմնական գործոնը համարվում է պարզ և հասկանալի ինտերֆեյսը, որը չի ներկայացնում տարբեր ոճեր (գրադիենտ, ստվեր)[2]։ Վեբ֊դիզայնի ստեղծման ժամանակ մինիմալիզմի հիմնական սկզբունքը դա ոչ ավել քան երեք գույնի կիրառումն է։ Այն նաև օգտագործվում է պատկերների, կայքերի դիզայնի և նկարների ստեղծման ժամանակ։

Մինիմալիզմը նորաձևության մեջ

խմբագրել

Նորաձևության մեջ մինիմալիզմի հիմնական կարգախոսը «Ոչ մի ավելորդություն» է։ Այն առաջին անգամ ընդգրկվեց համաշխարհային բեմերում առաջին հերթին սկանդինավյան, բելգիական, անգլիական դիզայներների կողմից[3]։

Հիմնական բնորոշիչները

խմբագրել
  • Նվազագույն դետալների, զարդեր, մորթի
  • Գույները մոնոքրոմ կամ հանգիստ են (հիմնականում պաստելային երանգների)։ Օգտագործվում են միայն երկու բավականին հանգիստ երանգներ (կարմիր և մոխրագույն, մուգ կապույտ և խամրած դեղին, մարմնագույն և զմրուխտ կանաչ)։
  • Պարզ ձևեր, հստակ ուրվագծեր, երևացող շղթաներ և ճարմանդների բացակայություն, գոտու պարզ և որակյալ ձև

Մինիմալիզմն արդյունաբերական դիզայնում

խմբագրել

Սերիական արդյունաբերական դիզայնում մինիմալիստական միտումները տարածած առաջին ընկերությունը Braun է։ Դրա ղեկավարը՝ Արթուր Բրաունը նպատակային աշխատանքի վերցրեց դիզայներների, որոնք ավարտել են Ուլմի «Ձևավորման արվեստի բարձրագույն դպրոցը»։ Այդ դպրոցի շրջանավարտները՝ Բաուհաուզի փիլիսոփայության հետնորդները Braun արտադրանքը դարձրին պուրիստական դիզայնի խորհրդանիշ։ 1964 թվականին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել Braun արտադրանքի ցուցադրություն, որը վերջնականապես հաստատեց մինիմալիստական էսթետիկայի հաղթանակը սերիական պրոյեկտավորման մեջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. http://pixelsdynamics.com/minimalizm-v-graficheskom-dizajne/(չաշխատող հղում)
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  1. http://homester.com.ua/design/apartments/styles/minimalizm/