Գրեգոր Յոհան Մենդել (գերմ.՝ Gregor Johann Mendel, հուլիսի 20, 1822[10], Հենցենֆորդ, Ավստրո-Հունգարիա - հունվարի 6, 1884, Բռնո, Չեխիա), ավստրիացի բնագետ, ժառանգականության մասին գիտության հիմնադիրը։

Գրեգոր Մենդել
Gregor Mendel
Ծնվել էհուլիսի 20, 1822(1822-07-20)[1][2][3]
Հինչիգե, Austrian Silesia, Ավստրիական կայսրություն[2]
Մահացել էհունվարի 6, 1884(1884-01-06)[4][2][5][…] (61 տարեկան)
Բռնո, Margraviate of Moravia, Ավստրո-Հունգարիա[2][6][7]
բնական մահով[2]
ԳերեզմանQ86575968?[8] և Կենտրոնական գերեզմանատուն[9]
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա[2] և  Ավստրիական կայսրություն[2]
ԱզգությունՄորավներ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[2]
Մասնագիտությունկենսաբան, գենետիկ, մեղվաբույծ, մաթեմատիկոս, բուսաբան, կաթոլիկ քահանա և բնագետ
Հաստատություն(ներ)St Thomas's Abbey?[2]
Գործունեության ոլորտգենետիկա[2]
Պաշտոն(ներ)աբբա
Ալմա մատերՊալացկու համալսարան[2], Վիեննայի համալսարան[2] և գիմնազիա
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4][2], լատիներեն և չեխերեն
Հայտնի աշակերտներԼեոշ Յանաչեկ
Պարգևներ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Mendel
Կայքmendelweb.org
 Gregor Mendel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մենդել Գրեգորի Յոհանը ծնվել է հուլիսի 20, 1822 թ. հոգևորականի ընտանիքում, Հենցենֆորդ փոքրիկ գյուղական քաղաքում (Ավստրիական կայսրություն, ավելի ուշ Ավստրո-Հունգարիա այժմ Բռնո Չեխիա)։ Կնքվել[11] է՝ հուլիսի 20։

Ստացված հիբրիդների բոլոր տիպերի քանակական հաշվառման հիման վրա ձևակերպել է ժառանգական գործոնների անկախ տեղաբաշխման և զուգակցման օրինաչափությունները, որոնք ժառանգականության մասին ուսմունքի հիմքը դարձան և հետագայում կոչվեցին Մենդելի օրենքներ։ Մինչ Մենդելը գոյություն ուներ «միաձույլ» ժառանգականության տեսություն, ըստ որի՝ խաչասերվող օրգանիզմների հատկանիշները «միաձուլվում» են, և ընդունված էր, որ բնական ընտրությունն անկարող է պահպանել որևէ նոր, եզակի հատկանիշ, եթե նույնիսկ այն օգտակար է գոյության պայքարում։

Մենդելը կարողացավ հերքել այդ տեսությունը և բնական ընտրության դեմ եղած առարկությունները։ Սակայն Մենդելի հայտնագործությունները չհասկացվեցին ու չգնահատվեցին ժամանակակիցների կողմից. համընդհանուր ուշադրության արժանացան 1900 թ., երբ Խ. դե Ֆրիզը՝ Հոլանդիայում, Կ. Կորենսը՝ Գերմանիայում և Է.Զ. Չերմակը՝ Ավստրիայում, միմյանցից անկախ, սեփական փորձերի հիման վրա հաստատեցին Մենդելի հայտնաբերած օրինաչափությունները։ Եվ միայն 1930-ական թվականներին գենետիկան և մենդելիզմը ճանաչվեցին որպես ժամանակակից դարվինիզմի հիմքը։

 
դոմինանտ և ռեցեսիվ ֆենոտիպեր

Մենդելիզմը դարձավ միկրոօրգանիզմների, մշակաբույսերի և ընտանի կենդանիների ընտրասերման այժմյան եղանակների տեսական հիմքը։ 1965 թ. համաշխարհային գիտական հասարակայնությունը մեծ շուքով նշել է Մենդելի հայտնագործությունների 100-ամյակը։

Ուսում խմբագրել

1843 թ. ավարտել է Օլմյուցի համալսարանին կից փիլիսոփայական բաժինը և ձեռնադրվել Բրյունի Ավգուստինյան վանքի վանական (1868 թվականից՝ վանահայր)։ 1851-1853 թթ. Վիեննայի համալսարանում, որպես ազատ ունկնդիր, ուսանել է ֆիզիկա, բուսաբանություն, հնէաբանություն և վերլուծական քիմիա։

Փորձեր և օրենքներ խմբագրել

1856-1863 թթ. կատարել է ոլոռի 22 սորտերի խաչասերման փորձեր։ Ստացված հիբրիդների քանակական հաշվառման հիման վրա ձևակերպել է ժառանգական գործոնների անկախ տեղաբաշխման և զուգակցման օրինաչափությունները, որոնք ժառանգականության մասին ուսմունքի հիմք հանդիսացան և հետագայում կոչվեցին Մենդելի օրենքներ։ Մենդելը զբաղվել է նաև մեղվաբուծությամբ, օդերևութաբանությամբ, այգեգործությամբ, կատարել սպիտակ և մոխրագույն մկների խաչասերման փորձեր։ Մենդելի հայտնագործությունները չհասկացվեցին և չգնահատվեցին ժամանակակիցների կողմից և համընդհանուր ուշադրության արժանացան միայն 1900 թ., երբ Ի․ դե Ֆրիզը (Հոլանդիայում), Կ․ Կորենսը (Գերմանիայում) և Է. Զ․ Չերմակը (Ավստրիայում), միմյանցից անկախ, սեփական փորձերի հիման վրա հաստատեցին Մենդելի հայտնաբերած օրինաչափությունները։ 1965 թվականին համաշխարհային գիտական հասարակայնությունը հանդիսավոր կերպով նշեց Մենդելի հայտնագործությունների հարյուրամյակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://mendelmuseum.muni.cz/en/about-the-museum/gregor-johann-mendel
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 https://www.biography.com/people/gregor-mendel-39282
  3. Կոնգրեսի գրադարան — 1800.
  4. 4,0 4,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  6. Czech National Authority Database
  7. Կերպարվեստի արխիվ — 2003.
  8. Památkový katalog NPÚ
  9. BillionGraves — 2011.
  10. 20 July is his birthday; often mentioned is 22 July, the date of his baptism. Biography of Mendel at the Mendel Museum Archived 2014-10-21 at the Wayback Machine.
  11. Mendel: Man and Mind Archived 2014-10-21 at the Wayback Machine. // Статья на сайте Музея Менделя. (անգլ.)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել