Շեղբի վրայով վազողը
«Շեղբի վրայով վազողը» (անգլ.՝ Blade Runner), 1982 թվականի ամերիկյան գիտաֆանտաստիկ կինոնկար, որի ռեժիսորն է Ռիդլի Սքոթը, դերակատարներն են՝ Հարիսոն Ֆորդը, Ռուտգեր Հաուերը, և Շան Յանգը։
Սցենարը գրել են Համպտոն Ֆանչերը և Դեյվիդ Փիփլզը, և հիմնված է Ֆիլիպ Կինդրեդ Դիքի «Արդյո՞ք անդրոյդները երազում են էլեկտրական ոչխարների մասին» գիտաֆանտաստիկ վեպի վրա։
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է մի դիստոպիական Լոս Անջելեսի մասին՝ 2019 թվականին, որտեղ գենետիկապես ստեղծված էակներ ռեպլիկանտ անունով, որոնք մարդկանցից արտաքինով չեն տարբերվում, օգտագործվում են վտանգավոր կամ ստրկական աշխատանքի համար, Երկրի արտաշխարհ գաղութներում։
Մի ռեպլիկանտների ապստամբությունից հետո, նրանց լինելը Երկրի վրա անօրինական է դառնում, և հատուկ ոստիկանություն է դաստիարակվում, Շեղբի վրայով վազող կամ բլեյդ ռաներ անունով, Երկրի վրա փախած ռեպլիկանտներին հետապնդելու և «պաշտոնաթող» անելու համար։ Պլանը կենտրոնանում է մի խումբ վերջերս փախած և Լոս Անջելեսում թաքնված անասնական և խորամանկ րեպլիկանտների վրա, և Ռիք Դեքարդի (Հարիսոն Ֆորդ) վրա, ով դժկամորեն համաձայնվում է ևս մի աշխատանքի։
Արձագանքներ
խմբագրելՇեղբի վրայով վազողը սկզբում բևեռացրեց քննադատներին՝ ոմանք նրա արագությունը չսիրեցին, երբ ուրիշները վայելեցին նրա թեմատիկ բարդությունը։ Ֆիլմը լավ չաշխատեց հյուսիս ամերիկյան կինոթատրոններում։ Չնայած ֆիլմի դրամարկղային ձախողության, նա վերածվել է պաշտամունքային դասականի[12]։ Բլեյդ Ռաները գովվել է իր արտադրական նախագծի համար, որը պատկերում է մի «հնասազեցված» ապագա[13][14]։ Դա մնում է նոր-սև ոճի առաջատար օրինակներից[15]։ Բլեյդ Ռաները գրող Ֆիլիպ Կ. Դիքին բերեց Հոլիվուդի ուշադրության, և դրանից հետո իր գործերի վրա հիմնված նաև ուրիշ կինոնկարներ են սարքվել[16]։ Ռիդլի Սկոտի կարծիքով, Բլեյդ Ռաները «երևի» իր ամենալրիվ և ամենաանձնական կինոն է[17][18]։ 1993 թվականին որոշվեց, որ Բլեյդ Ռաները իբրև «մշակությաին, պատմական, կամ գեղագիտականապես կարևորագույն» կինոնկար պահպանվի ԱՄՆ-ի Ազգային Կինոնկարի Գրանցումում, Համագումարի Գրադարանի կողմից։
2007 թվականին Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ֆիլմը 97-րդն է, իսկ 2002 թ. Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմերի ցանկում 74-րդը։
Ցուցադրություն
խմբագրելԿինոնկարի յոթը տարբերակ են ցույց տրվել՝ տարբեր շուկաներում, և ֆիլմի գործադիրների կողմից վիճելի փոփոխությունների արդյունքով։ Ռեժիսորի Կտրվածք տարբերակ շուկա եկավ 1992 թվականին, որոշ ցուցադրությունների ուժեղ պատասխանի պատճառով։ Դրա և իր վարձելու բարձր քանակի պատճառով, նա դարձավ առաջին կինոնկարներից, որ DVD-ի վրա լույս տեսավ՝ միջակ տեսական և ձայնային որակով[19]։ 2007 թվականին Warner Bros.-ը որոշ կինոթատրոններում և DVD/HD DVD/Blu-ray շուկա բերեց 25-րդ տարեդարձի առթիվ թվային ձևով վերատիրապետած Սկոտի Վերջնական Կտրվածքը[20]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.nytimes.com/movies/movie/5994/Blade-Runner/overview
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0083658/
- ↑ https://www.filmaffinity.com/en/film358476.html
- ↑ http://www.metacritic.com/movie/blade-runner
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=5952&type=MOVIE&iv=Shows
- ↑ http://www.dfi.dk/faktaomfilm/film/da/9068.aspx?id=9068
- ↑ http://www.zelluloid.de/filme/index.php3?id=1094
- ↑ 9,0 9,1 http://www.cinemarx.ro/filme/Blade-Runner-Vanatorul-de-recompense-7389.html
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=bladerunner.htm
- ↑ 11,0 11,1 Box Office Mojo — 1999.
- ↑ Սամմոն, Պոլ Մ. (1996). Ապագա սև՝ Բլեյդ Ռաների սարքելը (անգլերեն). Լոնդոն: Orion Media. xvi–xviii. ISBN 0-06-105314-7.
- ↑ Սամմոն, էջ. 79
- ↑ Բուկատման, Սկոտt (1997). BFI Ժամանակակից դասականները՝ Բլեյդ Ռաներ (անգլերեն). Լոնդոն: BFI (British Film Institute). էջեր 21. ISBN 0-85170-623-1.
- ↑ Կոնարդ, Մարկ Թ. (2006), Նոր-սևի Փիլիսոփայությունը (անգլերեն), University Press of Kentucky, ISBN 0-8131-2422-3, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 20-ին, Վերցված է 2009 թ․ ապրիլի 23-ին
{{citation}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ Բուկատման, էջ. 41
- ↑ Գրինվալդ, Թեդ (2007 թ․ սեպտեմբերի 26), «Wired-ի հարցազրույցը Ռիդլի Սկոտի հետ (անգլերեն)», Wired ամսագիր, համար 15.10, Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին, Վերցված է 2009 թ․ ապրիլի 23-ին
- ↑ Բարբեր, Լինն (2002 թ․ հունվարի 6), «Սկոտի անկյունը (անգլերեն)», The Observer
- ↑ Hunt, Bill (2007 թ․ դեկտեմբերի 12), Բլեյդ Ռաներ՝ Վերջին կտրվածքը - բոլոր տարբերակները, The Digital Bits, Inc, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 10-ին, Վերցված է 2009 թ․ ապրիլի 23-ին
- ↑ Բլեյդ Ռաներ՝ Վերջին Կտրվածք, The Digital Bits, Inc, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին, Վերցված է 2009 թ․ ապրիլի 23-ին
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեղբի վրայով վազողը» հոդվածին։ |