Նոր ժամանակներ (ֆիլմ, 1936)

Նոր ժամանակներ (անգլ.՝ Modern Times), Չառլի Չապլինի համր լիամետրաժ ֆիլմ՝ նկարահանված 1936 թվականին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1936 թվականի փետրվարի 5-ին, ԱՄՆ-ում։ Ֆիլմի գլխավոր հերոսը դարձյալ թափառաշրջիկն է, որը փորձում է ողջ մնալ Մեծ Ճգնաժամի նոր ինդուստրիալ հասարակության մեջ։ Սա վերջին ֆիլմն է, որտեղ հանդես է գալիս թափառաշրջիկի աշխարհահռչակ կերպարը։ Ֆիլմը ճանաչվել էր որպես Չապլինի լավագույն կինոնկարներից մեկը։ Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կատակերգական ֆիլմերի ցանկում 33-րդն է։

Նոր ժամանակներ
անգլ.՝ Modern Times
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա, համր կինո և տրագիկոմեդիա
Թվականփետրվարի 5, 1936[1], փետրվարի 12, 1936[1], փետրվարի 12, 1936[1], փետրվարի 14, 1936[1], փետրվարի 20, 1936[1], փետրվարի 25, 1936[1] և 1936
Լեզուանգլերեն
ՌեժիսորՉարլի Չապլին
ՊրոդյուսերՉարլի Չապլին
Սցենարի հեղինակՉարլի Չապլին
ԴերակատարներՉարլի Չապլին, Փոլեթ Գոդար, Հենրի Բերգման, Չեսթեր Քոնքլին, Թայնի Սենդֆորդ, Ալ Էռնեստ Գարսիա, Edward LeSaint?, Gloria DeHaven?, Հենք Ման, Ջ. Ս. Նաջենթ, Ջոն Ռենդ, Juana Sutton?, Murdock MacQuarrie?, Ռիչարդ Ալեքսանդր, Wilfred Lucas?, Lloyd Ingraham?[2], Ֆրենկ Հեգնի[2], Frank Moran?[2], Սթենլի Բլիսթոուն և Ֆրեդ Մալաթեսթա
ՕպերատորՌոլանդ Թոթերո և Ira H. Morgan?
ԵրաժշտությունՉարլի Չապլին
ՄոնտաժՉարլի Չապլին
Նկարահանման վայրԼոնգ Բիչ
ԿինոընկերությունJim Henson Company Lot?
Տևողություն99 րոպե
Բյուջե1 500 000 $
Շահույթ1 400 000 $
 Modern Times (film) Վիքիպահեստում

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի արտադրումը սկսվել էր 1933 թվականի սեպտեմբերին, իսկ ավարտվել էր 1936 թվականի հունվարի 12-ին։ Առաջին պրեմիերան տեղի էր ունեցել 1936 թվականի փետրվարի 5-ին, Նյու-Յորքում։ Ֆիլմը պետք է հնչունային արվեր, սակայն Չապլինը չէր կարող պատկերացնել իրեն խոսող թափառաշրջիկին։ Վերջինս միայն համր կինոյի հերոս պետք է լիներ։ Վերջ ի վերջո Չապլինը թողեց փորձարկումները ֆիլմը հնչունային անել, բայց վերջում ավարտեց այն, ինչպես համր կինո։

Ֆիլմի վերջում թափառաշրջիկը դուրս է գալիս ռեստորանի բեմ, որպեսզի երգ երգի հանդիսատեսների համար։ Նա չի հիշում երգի խոսքերը և տեքստը ձայնագրում են նրա մանժետների վրա։ Երգելու ժամանակ հերոսը կորցնում է մանժետներն ու ստիպված արտասանում է խառը-խշտիկ բառեր, ֆրանսերենին և իտալերենին նման։ Հանդիսատեսն առաջին անգամ լսում է թափառաշրջիկի ձայնը։

Դերակատարներ խմբագրել

Դերակատար Դեր
Չառլի Չապլին գործարանի աշխատող գործարանի աշխատող
Փոլեթ Գոդար երիտասարդ կին երիտասարդ կին
Հենրի Բերգման սրճարանի տնօրեն սրճարանի տնօրեն
Թայնի Սենդֆորդ Մեծ Բիլլ Մեծ Բիլլ
Չեստեր Քոնկլին մեխանիկ մեխանիկ
Հենկ Մանն կողոպտիչ կողոպտիչ
Սթենլի Բլիսթոուն երիտասարդ կնոջ հայր երիտասարդ կնոջ հայր
Ալ Էրնեստ Գարսիա «Էլեկտրո Սթիլ» կորպորացիայի նախագահ «Էլեկտրո Սթիլ» կորպորացիայի նախագահ
Ռիչարդ Ալեքսանդր կալանավոր կալանավոր
Սեսիլ Ռեյնոլդս Բանտային հոգևորական Բանտային հոգևորական

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • «Կերակրող մեքենան» հորինված էր Չառլի Չապլինի կողմից, դեռ 1916 թվականին, լիամետրաժ ֆիլմի համար, լուսնի վրա ճանապարհորդության մասին։ Այդ ֆիլմը պետք է նկարահանվեր որպես երգիծանք՝ տեխնիկական առաջընթացի հանդեպ, սակայն հետագայում չնկարահանվեց։
  • Բանտ այցելող հոգևորականի դերում, հանդես էր եկել անգլիական վիրաբույժ Սեսիլ Ռեյնոլդսը։
  • Չապլինը մեղադրվել էր գրագողության մեջ, Ռենե Կլերի՝ «Ազատությու՛ն մեզ» ֆիլմից, մասամբ կոնվեյերի տեսարանից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ խմբագրել