Տամարա Ֆեոդորովնա Մակարովա (ռուս.՝ Тама́ра Фёдоровна Мака́рова, հուլիսի 31 (օգոստոսի 13), 1907, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 20, 1997(1997-01-20), հունվարի 18, 1997(1997-01-18)[2] կամ նոյեմբերի 19, 1997(1997-11-19)[3], Մոսկվա, Ռուսաստան[1]), ռուս խորհրդային կինոդերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1950

Տամարա Մակարովա
Ծնվել էհուլիսի 31 (օգոստոսի 13), 1907
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 20, 1997(1997-01-20) (89 տարեկան), հունվարի 18, 1997(1997-01-18)[2] (89 տարեկան) կամ նոյեմբերի 19, 1997(1997-11-19)[3] (90 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ, մանկավարժ, ուսուցչուհի և մուլտիպլիկատոր
ԱշխատավայրՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Ամուսին(ներ)Սերգեյ Գերասիմով
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն

1930 թվականին ավարտել է Լենինգրադի բեմական արվեստի ինստիտուտը։ 1944 թվականից դասավանդել է Համամիութենական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1968 թվականից)։ Տամարան առաջին անգամ նկարահանվել է 1927 թվականին Գրիգորի Կոզինցևի և Լեոնիդ Տրաուբերգի «Ուրիշի բաճկոնը» կինոնկարում։ 1934 թվականից հիմնականում հանդես է եկել Ս. Ա. Գերասիմովի ֆիլմերում։ «Արդյոք սիրում եմ քեզ» (1934) «Յոթ խիզախները» (1936), «Ուսուցիչը» (1939), «Երիտասարդ գվարդիա» (1948), «Անհաղթները» (1942), «Գյուղական բժշկուհին» (1951) Ստեղծել է մեղմ կանացիությամբ, ջերմ հոգով օժտված ռուս, ազգային բնավորություններ։ Լավագույն դերերից են՝ Ալեքսանդր Զարխիի և Իոսիֆ Խեյֆիցի «Կեսօր» (1931), Վսեվոլոդ Պուդովկինի «Դասալիքը» (1933), Ալեքսանդր Պտուշկոյի «Քարե ծաղիկ» (1946), Ալեքսանդր Ստոլպերի «Պատմվածք իսկական մարդու մասին» (1948), Յան Ֆրիդի «Ճշմարտության ճանապարհը» (1956), Տատյանա Լիոզնովայի «Սրտի հիշատակը, (1958) Նատաշա («Կոմսոմոլսկ», 1938), Ագրաֆենա («Ուսուցիչը», 1939), Նինա («Դիմակահանդես», 1941), Պանինա («ժուռնալիստը» (մոսկովյան փառատոնում արժանացել է Մեծ մրցանակի, 1967), Պետրուշկովա («Սիրել մարդուն», 19721980 թվականին նկարահանվել է «Պետրոս Առաջին» ֆիլմում, ըստ Ալեքսեյ Տոլստոյի վեպի առաջին մասի։

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել
  • ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1947
  • Ստալինյան մրցանակ «1941-1945 թթ.
  • Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Լենինի շքանշան
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս
  • «Պատվո նշան» շքանշան
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
  • «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • «Աշխատանքի վետերան» մեդալ

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 172  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տամարա Մակարովա» հոդվածին։