Ալեքսանդր Գրիգորևիչ Զարխի (ռուս.՝ Александр Григорьевич Зархи, փետրվարի 5 (18), 1908[1][2] կամ փետրվարի 5, 1908(1908-02-05)[3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] - հունվարի 27, 1997(1997-01-27)[5], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային կինոռեժիսոր և կինոդրամատուրգ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969

Ալեքսանդր Զարխի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 5 (18), 1908[1][2] կամ փետրվարի 5, 1908(1908-02-05)[3]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էհունվարի 27, 1997(1997-01-27)[5] (88 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ-Պետերբուրգի պետական կինոյի և հեռուստատեսության համալսարան
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, արձակագիր, հիշատակագիր և ռեժիսոր
ԱշխատավայրԲելառուսֆիլմ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
ԵրեխաներNina Zarkhi?
 Aleksandr Zarkhi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1927 թվականին ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Էկրանային արվեստի տեխնիկումը։ 1929 թվականից մինչև 1950-ական թվականները համատեղ աշխատել է Իոսիֆ Խեյֆիցի հետ և ղեկավարել է Լենինգրադի «Սովկինո» ֆաբրիկայի կոմերիտական 1-ին բեմադրական բրիգադը (այժմ՝ «Լենֆիլմ» կինոստուդիա)։ Խեյֆիցի հետ ստեղծած լավագույն ֆիլմերից են համարվում «Իմ հայրենիքը» (1933), «Եռուն օրեր» (1935), «Բալթիկայի դեպուտատը» (1937 թ., 1941 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի), «Կառավարության անդամը» (1940 թվական), «Նրան կոչում են Սուխե-Բատոր» (1942 թվական), «Մալախով կուրգան» (1944 թվական) գեղարվեստական և «Ճապոնիայի ջախջախումը» փաստագրական կինոնկարները։ 1950 թվականից մինչև 1955 թվականները Զարխին աշխատում է «Բելոռուսֆիլմ» կինոստուդիայում և ստեղծում է «Պավլինկա» (1952) և «Նեստերկա» (1955) ֆիլմերը։ Տեղափոխվելով «Մոսֆիլմ» կինոստուդիա, Զարխին նկարահանել է «Բարձունք» (1957 թվական, որը նույն թվականին Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում արժանանում է գլխավոր մրցանակներից մեկին) կինոնկարը, «Մարդիկ կամրջի վրա» (1960), «Իմ կրտսեր եղբայրը» (1962), էկրանավորել Լև Տոլստոյի «Աննա Կարենինա»-ն (1968 թվական) և այլ ֆիլմեր։

Արժանացել է պետական մրցանակների (1941-1946 թվականներ1973 թվականին Զարխին Կոնստանտին Ֆեդինի վեպի հիման վրա նկարահանում է «Քաղաքներ և տարիներ» կինոժապավենը։ 1977 թվականին նա ստեղծում է «Պատմվածք անհայտ դերասանի մասին» կինոնկարը, 1980 թվականին «26 օր Դոստոևսկու կյանքից» ֆիլմը, որը պատմում է Դոստոևսկու կյանքի այն շրջանը, երբ նա աշխատում էր «Խաղամոլը» վեպի վրա, որը 1981 թվականին Արևմտյան Բեռլինում կայացած 31-րդ փառատոնում արժանացավ «Արծաթյա արջ» մրցանակին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #120688743 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 www.acmi.net.au
  4. 4,0 4,1 4,2 Зархи Александр Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Զարխի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 669