Գրիգորի Կոզինցև
Գրիգորի Միխայլովիչ Կոզինցև (մարտի 9 (22), 1905, Կիև, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 11, 1973[1][3][2][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][4][5]), խորհրդային կինոռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1964)։ Բանասիրական գիտությունների դոկտոր։
Գրիգորի Կոզինցև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 9 (22), 1905 |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մայիսի 11, 1973[1][3][2][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][4][5] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, թատերական ռեժիսոր, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Աշխատավայր | «Արտասովոր դերասանի ֆաբրիկա» կինորավեստանոց, Լենֆիլմ, Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Ամուսին | Սոֆիա Մագարիլլ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Երեխաներ | Ալեքսանդր Կոզինցև |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ 1924 թվականից աշխատել է «Սևզապկինո» (այժմ՝ «Լենֆիլմ» կինոստուդիա) կինոֆաբրիկայում։ Խորհրդային կինոարվեստի նվաճումներից է Լ. Տրաուբերգի (համատեղ աշխատել են մինչև 1946 թվականը) հետ նկարահանած «Մաքսիմի պատանեկությունը» (1935), «Մաքսիմի վերադարձը» (1937), «Վիբորգյան կողմ» (1939) եռերգությունը։ Կոզինցևը բեմադրել է Շեքսպիրի «Արքա Լիր» (1941), «Օթելլո» (1943), «Համլետ» (1954) պիեսները։ Էկրանավորել է Շեքսպիրի «Համլետ» (1964, լենինյան մրցանակ՝ 1965) և «Արքա Լիր» (1971, Սերվանտեսի «Դոն Կիխոտ» (1957) գործերը։ Կոզինցևը 1926-1932 թվականներին դասավանդել է Լենինգրադի բեմական արվեստի, 1941 թվականից՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտներում։ Նկարահանել է նաև «Էքսցենտրիկ դերասանի ֆաբրիկան», «Շինել» (1926, ըստ Գոգոլի համանուն վիպակի), «Ս. Վ. Դ.» (1927), «Նոր Բաբելոն» (1929), առաջին հնչունային՝ «Միայնակ» (1931), «Պիրոգով» , (1947), «Բելինսկի» (1951), «Մեր ժամանակակից Շեքսպիրը», «Խոր էկրան», «Ողբերգության տարածությունը» և այլ ֆիլմեր։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1941, 1948)։ Կոզինցևի «Համլետը» 1964 թվականին ճանաչվել է լավագույն կինոնկար, արժանանալով ավելի քան հարյուր մրցանակների, որոնց թվում Բրիտանական կինոինստիտուտի մրցանակին։ Կոզինցևի «Լիր արքա»-ն նույնպես պարգևատրվել է մի շարք մրցանակներով, այդ թվում Թեհրանի առաջին փառատոնի «Գրան պրի»-ով։ Կոզինցևը մահացել է 1973 թվականին, Լենինգրադում։
ՊարգևներԽմբագրել
- Լենինի շքանշան (2)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (27.04.1964)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (2)
- Լենինյան և Պետական մրցանակներ
- Քեմբրիջի ոսկե մեդալ (շեքսպիրագիտության համար)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- Լենինյան մրցանակ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (06.03.1950)
- Ստալինյան մրցանակ (1-ին աստիճանի, 1941)
- Ստալինյան մրցանակ (2-րդ աստիճանի, 1948)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Козинцев Григорий Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://explore.bfi.org.uk/4ce2ba88c3a07
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 http://theshakespearestandard.com/soviet-shakespeare-film-maker-dictator-two-great-plays-bard-multimedia/
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.persee.fr/web/revues/home/prescript/article/rbph_0035-0818_1976_num_54_3_3114
- ↑ Mantle of Dreams Yields a Nightmare // The New York Times / D. Baquet — Manhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 2012. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ Billington M. King Lear // The Guardian — UK: GMG, 2007. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 505)։ |