Ամբրոլաուր (վրաց.՝ ამბროლაური), քաղաք Վրաստանի Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի երկրամասում։ Այդ երկրամասի (կամ մարզի) և Ամբրոլաուրի շրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1966 թվականին։ 2014 թվականին բնակավայրինշնորհվել է ինքնակառավարվող քաղաքի կարգավիճակ[2]։ Գտնվում է Ռիոն գետի ափին, ծովի մակերևույթից մոտավորապես 550 մետր բարձրության վրա։ Զբաղեցնում է 1.6 km2.[3] տարածք։ Բնակչությունը՝ 2001 մարդ (2023)[4]։

Քաղաք
Ամբրոլաուր
վրաց.՝ ამბროლაური
Դրոշ Զինանշան
Flag of Ambrolauri (City).svg Coat of Arms of Ambrolauri.svg

Ambrolauri (Photo A. Muhranoff, 2011).jpg
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՌաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի
Հիմնադրված էXVII դար թ.
Առաջին հիշատակում17 դար
Տվյալ կարգավիճակում1966 թվականից
Մակերես16,85 կմ²
ԲԾՄ550±1 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն2047[1] մարդ (2014)
Ազգային կազմՎրացիներ
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ995 439
Փոստային դասիչ0400
Պաշտոնական կայքambrolauri.ge
##Ամբրոլաուր (Վրաստան)
Red pog.png

Քաղաքում զարգացած է սննդի արդյունաբերությունը, այդ թվում՝ գինու արտադրությունը։ Կա նաև կարի ֆաբրիկա։ Ամբրոլաուրից ոչ հեռու գտնվող Շաորի լճի ափերին ստեղծվել է հանգստի և առողջարանային գոտի, որը շարունակում է զարգանալ[5]։ 2017 թ. հունվարին շահագործման է հանձնվել օդանավակայանը, որը նախատեսված է փոքր (մինչև 20 ուղևոր տեղափոխող) ինքնաթիռների համար և միաժամանակ կարող է սպասարկել շուրջ 50 մարդու[6]։ Ամբրոլաուրն ունի գեղարվեստի հարուստ թանգարան[7], թատրոն...

ՊատմությունԽմբագրել

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքում բնակավայր գոյություն է ունեցել առնվազն վաղ միջնադարյան ժամանակներից։ Ենթադրվում է, որ մերձակայքում գտնվող Նիկործմինդա վանքի արձանագրություններից մեկում հիշատակված Մետեխարա գյուղը եղել է հենց Ամբրոլաուրի տեղում[8]։ Իսկ Ամբրոլաուր տեղանունը վկայված է 17-րդ դարից (այդ շրջանում բնակավայրը եղել է Իմերեթի արքաների նստավայրերից մեկը. մերձակայքում արքայական ամրոցն էր վեր խոյանում)։ 1934-1937 թթ. բնակավայրը կրել է Ենուկիձե անվանումը՝ ի պատիվ խորհրդային կուսակցական գործիչ Ա. Ս. Ենուկիձեի[9]։ Բայց երբ վերջինիս 1937 թվականին որպես տրոցկիստի գնդակահարել են, բնակավայրին վերադարձրել են իր պատմական անվանումը[10]։

Քաղաքը զգալի չափով վնասվել է 1991 թվականի Ռաճա-Ջավյան ուժգին երկրաշարժից[11]։

ԺողովրդագրությունԽմբագրել

Ամբրոլաուրի բնակչության թվաքանակի փոփոխությունները[12].

Տարին Բնակչությունը
1979 2639
1989 2935
2002 2541
2009 2500
2010 2333
2011 2400
2013 2408
2014 2047

Անվանի ամբրոլաուրցիներԽմբագրել

  • Մանուչար Մաչաիձե (ծնվ. 1949) — ֆուտբոլիստ, Թբիլիսիի «Դինամո» թիմի և ԽՍՀՄ հավաքականի կիսապաշտպան
  • Գոչա Մաչաիձե (ծնվ. 1950) — ֆուտբոլիստ, Թբիլիսիի «Դինամո» թիմի և ԽՍՀՄ հավաքականի պաշտպան

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016 
  2. «ქალაქ ამბროლაურის მუნიციპალიტეტი [Municipality of the City of Ambrolauri]»։ მუნიციპალიტეტების რეესტრი [Registry of Municipalities] (Georgian)։ National Agency of Civil Registry։ Վերցված է 2015 թ․ հուլիսի 9 
  3. «თვითმმართველი ქალაქები [Self-governing cities]»։ National Association of Local Self-Governments of Georgia։ Վերցված է 2015 թ․ հուլիսի 9 
  4. https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
  5. «Moscow-based Georgian Businessman to Build a Hotel on the Shaori Lake»։ Caucasus Business Week։ 14 April 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին։ Վերցված է 2015 թ․ հուլիսի 9 
  6. «Georgia welcomes airport in western Racha region»։ Agenda.ge։ 14 January 2017։ Վերցված է 2017 թ․ հունվարի 14 
  7. «Ambrolauri Fine Art Museum»։ Georgian Museums։ Ministry of Culture and Monuments Protection of Georgia, ICOM National Committee in Georgia, Georgian Museums Association, Culturological Research Association։ Վերցված է 2015 թ․ հուլիսի 9 
  8. Gamkrelidze Gela, ed. (2013)։ «ამბროლაური (Ambrolauri)»։ ქართლის ცხოვრების ტოპოარქეოლოგიური ლექსიკონი [A Topoarchaeological dictionary of Kartlis tskhovreba (The history of Georgia)] (Georgian) (1st ed.)։ Tbilisi: Center of Archaeology, National Museum of Georgia։ էջ 30։ ISBN 978-9941-15-896-4 
  9. «Исторические материалы/О переименовании Амбролаурского района в Енукидзинский район и с. Амбролаури в город Енукидзе»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-08-ին։ Վերցված է 2020-08-18 
  10. Хронос/Авель Сафронович Енукидзе
  11. Землетрясения в СССР в 1991 году. Сборник научных трудов
  12. Population Statistics for Countries, Administrative Areas, Cities and Agglomerations – Interactive Maps and Charts