Վլադիմիր Վլադիմիրի Պոզներ (ռուս.՝ Влади́мир Влади́мирович По́знер, ապրիլի 1, 1934(1934-04-01)[5], Փարիզ[6][7]), խորհրդային և ռուս հեռուստալրագրող, հեռուստահաղորդավար, Ակադեմիական ռուսական հեռուստաընկերության առաջին նախագահ (1994-2008 թթ.)։

Վլադիմիր Պոզներ
Владимир Познер
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1934 (89 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա Ֆրանսիա
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ[1][2]
{{{2}}} Ֆրանսիա[3][2]
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
(1950-1991)
 Ռուսաստան[2]
Մայրենի լեզուֆրանսերեն և անգլերեն
Կրոնաթեիզմ[4]
ԿրթությունCity and Country School?, Սթայվեսանթի անվան ավագ դպրոց և Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանահողային ֆակուլտետ (1958)
Մասնագիտությունլրագրող, հեռուստահաղորդավար, գրող, թարգմանիչ, ռեստորատոր, խմբագիր, ռադիոհաղորդավար և պրոպագանդիստ
ԱշխատավայրԱռաջին ալիք և Radio Moscow?
Ամուսին1) Վալենտինա Չեմբերջի
2) Եկատերինա Օռլովա
3) Նադեժդա Սոլովյովա
ԾնողներՎլադիմիր Ալեքսանդրի Պոզներ, Ժերալդին Լյութեն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌուսական հեռուստաընկերության ակադեմիա
Երեխաներ1-ին ամուսնությունից՝
դուստր. Եկատերինա Չեմբերջի
թոռներ՝ Մարիա, Նիկոլայ, Գոշա
2-րդ ամուսնությունից՝
խորթ որդի. Պյոտր Օռլով
Կայքpozneronline.ru
 Vladimir Posner Վիքիպահեստում
Վլադիմիր Պոզների ձայնը

Կենսագրություն խմբագրել

Ծնողներ, կյանքի սկիզբը խմբագրել

Ծնվել է 1922 թվականին Ռուսաստանից գաղթածների՝ Վլադիմիր Ալեքսանդր Պոզների (1908-1975 թթ.)[8] և ֆրանսուհի Ժերալդին Լյութենի (1910-1985 թթ.)[9] ընտանիքում։ Վլադիմիր է անվանակոչվել՝ ի պատիվ հոր և կնքվել է Փարիզի Աստվածամոր տաճարում՝ կաթոլիկ կարգով[10]։

Ծնողները պաշտոնապես ամուսնացած չեն եղել՝ մինչև Վլադիմիրի հնգամյակը։ Մայրը երեք ամսական որդուն տարել է ԱՄՆ։ Այդ ժամանակ Միացյալ Նահանգներում էին բնակվում նրա մայրն ու քույրը, ինչպես նաև մոտիկ ընկերները։ Շուտով Ժերալդինը սկսեց աշխատել Paramount Pictures կինոընկերության ֆրանսիական մասնաճյուղում որպես մոնտաժող։ 5 տարի անց՝ 1939 թվականին, Վլադիմիր Ալեքսանդրի Պոզները, որը այդ ժամանակ աշխատում էր «Metro-Goldwyn-Mayer» կինոընկերության եվրոպական մասնաճյուղում, տարավ ԱՄՆ-ից կնոջը՝ Ժերալդինին, և որդուն։ Ընտանիքը շուտով վերադարձավ Ֆրանսիա։

Գերմանական զորքերի կողմից Ֆրանսիայի օկուպացիայից հետո՝ 1940 թվականին, նրանք նորից փախան ԱՄՆ։ Արդեն Ամերիկայում՝ 1945 թվականին, ծնվեց Վլադիմիրի եղբայրը՝ Պավել Պոզները։

Հայրը՝ Վլադիմիր Ալեքսանդրի Պոզները, ԽՍՀՄ-ի ջերմեռանդ հայրենասեր էր։ 1943 թվականից սկսած՝ աշխատելով ԱՄՆ-ի ռազմական դեպարտամենտի կինոմատոգրաֆիայի ռուսական բաժնի ղեկավար՝ նա սկսել է համագործակցել խորհրդային հետախուզության հետ առաջին հերթին որպես «ուսանող» և «ուղղություն ցույց տվող»[11]։

Պատերազմից հետո, կապված ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացման հետ, 1948 թվականին Պոզների ընտանիքը ստիպված եղավ հեռանալ ԱՄՆ-ից։ Սկզբում նրանք ցանկանում էին վերադառնալ Ֆրանսիա, սակայն Պոզներ ավագին մերժեցին՝ հաշվի առնելով նրա կապը հետախուզության հետ[12]։ Այդ ժամանակ նրանք տեղափոխվեցին Բեռլին (ԳԴՀ), որտեղ Վլադիմիր Ալեքսանդրովիչը պաշտոն ստացավ «Սովէքսպորտֆիլմում»։ 1950 թվականին Վլադիմիր Պոզները խորհրդային անձնագիր ստացավ[13][14]։

1952 թվականին ընտանիքը տեղափոխվեց Խորհրդային Միություն, Մոսկվա։

Կրթություն խմբագրել

Նյու Յորքում Վլադիմիր Պոզներն ընդունվել և ավարտել է Սիթի ընդ Քանթրի նախնական դպրոցը՝ Քերոլին Փրեթի ղեկավարությամբ, իսկ ավելի ուշ՝ Սթայվիսենթի ավագ դպրոցը։

Բեռլին տեղափոխվելուց հետո՝ 1948 թվականի վերջում (որտեղ Պոզների ընտանիքը ապրել է գրեթե 4 տարի), Վլադիմիր Պոզներին տեղափոխեցին խորհրդային դպրոց։ 1949 թվականի գարնանը ուսումնական տարվա ավարտին պես ԽՍՀՄ-ը որոշեց փակել իր դպրոցները Գերմանիայում, այդ իսկ պատճառով Վլադիմիր Պոզները ընդունվեց երբևէ Ադոլֆ Հիտլերից փախած և Խորհրդային Միությունում ապրած գերմանական կիսագաղթյալների երեխաների համար նախատեսված դպրոցը։ Նա այնտեղ սովորեց երկու տարի՝ ավարտելով ութերորդ և իններորդ դասարանները։ Դպրոցն ավարտողները ավարտական վկայական չէին ստանում. նրանց՝ ԳԴՀ-ի ապագա ղեկավարներին, առանց դրա էլ ուղարկում էին սովորելու Խորհրդային Միության բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Սակայն Պոզները գտնվում էր այլ իրավիճակում. նրան անհրաժեշտ էր վկայականը։ Այդ իսկ պատճառով նրան ընդունեցին մեկ այլ դպրոց ևս՝ ռազմական հաղորդագրությունների դպրոցը։ Այստեղ սովորում էին մեծ մարդիկ՝ խորհրդային սպաներ, սերժանտներ և ավագներ, որոնց պատերազմը խանգարել էր միջնակարգ կրթություն ստանալ։

1952 թվականին Պոզների ընտանիքի՝ ԽՍՀՄ տեղափոխվելուց հետո 1953 թվականին Վլադիմիրը ընդունվեց Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության և հողի ֆակուլտետ՝ «մարդու ֆիզիոլոգիա» մասնագիտացմամբ։ Պոզների խոսքերով՝ չնայած նրան, որ նա մրցույթով էր ընդունվել՝ ընդունելության քննություններին 25 հնարավորից 24 միավոր հավաքելով, նրան մերժել էին՝ կապված իր հրեական ծագման և «կասկածելի» կենսագրության հետ։ Միայն հոր կապերի շնորհիվ էին նրան ընդունել համալսարան։ Ինչպես նշում է Պոզները, շուտով իրեն հեռացրին համալսարանից։

Սամուիլ Մարշակի քարտուղարի աշխատանքը խմբագրել

Համալսարանն ավարտելուց մեկ տարի անց Վլադիմիրը գումար էր վաստակում՝ անգլերենից ռուսերեն գիտական թարգմանություններ կատարելով։

1959 թվականին Պոզները աշխատանքի ընդունվեց բանաստեղծ Սամուիլ Մարշակի մոտ որպես գրական քարտուղար։ Այնտեղ նա աշխատեց գրեթե երկու տարի։ Այդ ժամանակ հրատարակվում էին Պոզների արձակ և չափածո թարգմանությունները։

Պոզները չորս բանաստեղծությունների թարգմանություններ կատարեց և, ստանալով Մարշակի համաձայնությունը, դրանք հանձնեց «Новый мир» ամսագրին՝ ավելացնելով նաև Մարշակի ևս չորս բանաստեղծություն։ Բոլոր թարգմանությունները որակվեցին որպես ոչ հեռանկարային, իսկ Պոզներին խորհուրդ տվեցին այլևս չզբաղվել այդ գործով։ Պոզները չզրկեց իրեն այն հաճույքից, որ տեղեկացնի «Новый мир» ամսագրի աշխատակիցներին, որ այդ թարգամանություններից որոշները ոչ թե ինքն է կատարել, այլ հենց ինքը՝ Մարշակը։ Այս ամենը սկանդալի հանգեցրեց. դրա մասին տեղեկացավ նաև Մարշակը։ Վերջինս պախարակեց Պոզներին, սակայն չթաքցրեց նաև այն, որ իրեն ուրախացրեց ապագա հաղորդավարի արարքը[15]։ «Իհարկե, ես լավ բան չարեցի, բայց դրանից մեծ հաճույք ստացա», — ասում է Պոզները[16]։

Լրագրողի կարիերան խմբագրել

1961 թվականի հոկտեմբերին Պոզները աշխատանքի ընդունվեց «Նովոստի» հրատարակչական գործակալություն։ Խմբագիր էր աշխատում արտասահմանում (հիմնականում ԱՄՆ-ում) տարածված «USSR» («ԽՍՀՄ») ամսագրում, որը ավելի ուշ վերանվանվեց Soviet Life («Խորհրդային կյանք»), իսկ 1967 թվականից սկսած՝ «Спутник» («Արբանյակ») ամսագրում։ 1968 թվականին իր կնոջ՝ Վալենտինա Չեմբերջիի հետ միասին թարգմանել և ԽՍՀՄ-ում հրատարակել է Վուդի Գաթրիի «Գնացքը սլանում է դեպի փառքը» (անգլ.՝ Bound for Glory) գիրքը։

1970 թվականին տեղափոխվել է աշխատելու Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման կոմիտե (հետագայում՝ ԽՍՀՄ Պետհեռուստառադիո)։ Այնտեղ նա աշխատում էր որպես Անգլիա և ԱՄՆ ռադիոհեռարձակման գլխավոր խմբագիր, որտեղ միաժամանակ նաև կուսկոմի քարտուղար էր և մինչև 1985 թվականի վերջը ամեն օր վարում էր անգլերեն ռադիոհաղորդում։ Ամերիկացի ռադիոլսողները նրան կարող էին ունկնդրել Ռեյ Բրիմի (Ray Briem) Լոս Անջելեսի ռադիոկայանի հաղորդումների ժամանակ։

1970-ական թվականների վերջին Պոզները հայտնվեց արևմտյան հեռուստատեսություն։ Նա հաճախակի հյուրընկալվում էր American Broadcasting Company հեռուստաընկերությամբ հեռարձակվող Nightline հաղորդմանը, ինչպես նաև Ֆիլ Դոնահյուի շոուին։ Լավագույն կողմից ներկայացնում էր Խորհրդային միության ղեկավարության որոշումներն ու հայտարարությունները, որ վերաբերում էին այս կամ այն ներքին և միջազգային հարցերին և դրանցից շատերը, որոնք հակասում էին նրանց, նա կարողանում էր արդարացնել։ Նման որոշումներից էին խորհրդային զորքերի՝ Աֆղանստան ուղարկում[17] և հարավկորեական Բոինգի վերացումը։

1991-1997 թվականներին CNBC (ԱՄՆ) հեռուստաալիքով հեռարձակվող «Պոզներ և Դոնահյու» հաղորդման համահաղորդավարն է եղել։

Ներկայումս վարում է «Պոզներ» հաղորդումը Առաջին ալիքով։

Հեռուստակամուրջներ խմբագրել

Խորհրդային հեռուստադիտողի համար առավել հայտնի է դարձել՝ շնորհից ԱՄՆ-ԽՍՀՄ հեռուստակամուրջների։ «Վլադ Լիստև. Կողմնակալ ռեքվիեմ» գրքում ասվում է, որ հեռուստակամուրջները հայտնվեցին Միխայիլ Գորբաչյովի «անձնական օրհնությամբ»[18]։ Այնտեղ ասվում է, որ այդ ժամանակ Պոզների վերաբերյալ տարբեր քննադատություններ էին հնչում, նրան նույնիսկ մեղադրում էին «հակախորհրդայնության» մեջ[19].

1985 թվականի դեկտեմբերի 29-ին Ֆիլ Դոնահյուի հետ միասին Պոզները Լենինգրադ-Սիեթլ հաղորդման համահաղորդավարն էր («A Citizens' Summit», «Հանդիպում շարքային քաղաքացիների վերևներում»), որտեղ քննարկվում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են ԽՍՀՄ-ում հրեաների դրությունը և 1983 թվականին կործանվախ հարավկորեական ինքնաթիռը։

1986 թվականին Լենինգրադ-Բոսթոն («Կանայք խոսում ենք կանանց հետ») հեռուստակամրջի հաղորդավարն է եղել։ 1986 թվականին Պոզները դարձել է ԽՍՀՄ Լրագրողների միության մրցանակի դափնեկիր։

1987 թվականի ապրիլի 8-ին Պոզները ամերիկյան և խորհրդային լրագրողների խմբերի միջև կայացած հեռուստակամրջի հաղորդավարն էր։ Խորհրդային կողմից հեռուտսակամրջին մասնակցում էին Յուրի Շեկոչիխինը, Թենգիզ Սուլխանիշվիլին, Ալեքսանդր Շալնևը[[20]։

Հեռուստակամուրջների հաջողություններից հետո Պոզները պաշտոն ստացավ քաղաքական թղթակցֆի կարգավիճակում և ետղափոխվեց աշխատելու Կենտրոնական հեռուստաընկերություն։ 1980-ական թվականների վերջին նա վարում էր «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Պոզների հետ» (Մոսկվյան հեռուստաալիքով), «Շրջանի քառակուսի», «Վլադիմիր Պոզների Ամերիկա» հաղորդումները։ Թողարկվեց նաև նրա Դենիս Հանթերի «Ավտորիզացված Բիթլզ» (անգլ.՝ The Beatles. An Authorized Biography by Hunter Davies)։ 1989 թվականի լայնածավալ սոցիոլոգիական հարցումների արդյունքում Վլադիմիր Պոզները ճանաչվեց № 1 հեռուստալրագրողը։ Չնայած իր հայտնի լինելուն՝ 1991 թվականին նա լքեց Կենտրոնական հեռուստաընկերությունը։

Ռեստորանային բիզնես խմբագրել

2004 թվականին Վլադիմիր Պոզներն իր եղբոր՝ Պավլի հետ միասին Մոսկվայում բացել է ֆրանսիական ռեստորան, որ կրում է «Ժերալդին»[21] անունը՝ իրենց մոր պատվին։ Ռեստորանը բրասերի (ֆր.՝ brasserie) հաստատությունների թվին պատկանում, որոնք շատ հայտնի են Ֆրանսիայւոմ։ Գտնվում են Օստոժենկայում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Հավաքում է հուշանվեր ավտոմեքենաներ[22]։
  • Հավաքում է բոլոր այն քաղաքների բաժակները, որտեղ եղել է։ Այժմ ունի ավելի քան 300 բաժակ[23]։
  • Շաբաթը 2-3 անգամ մեծ թենիս է խաղում։
  • Զբաղվում է ֆիտնեսով և վազում է (թե՛ տանը, թե՛ սպորտային դահլիճում)։
  • Բեսյբոլ շատ է սիրում։ Ավելին՝ Մոսկվայում սիրողական թիմ է հավաքել, որ կրում է «Մոսկվյան թեյնիկներ» անունը[24]։
  • Հավաքում է տարբեր չափերի հուշանվեր կրիաների[24]։
  • Երկար ժամանակ չի ծխել, հետո սկսել է սիրել սիգար, սակայն որոշ ժամանակ հետո դա էլ է թողել՝ ձայնի լավացման համար։
  • Երեք լեզուների՝ ռուսերենի, անգլերեն և ֆրանսերենի տիրապետում է մայրենի լեզվի պես[25]։
  • Համոզված է, որ կարմիր գինին օգտակար է և չի պատկերացնում ընթրիքը առանց մեկ գավաթ կարմիր գինու (օրինակ, բորդո)։
  Ֆրանսիայում գինու պաշտամունք կա։ Իսկ ճի՞շտ է, որ Դուք տանը գինու հավաքածու ունեք։
— Մեծ հաճույքով խմում եմ։ Սիրում եմ և գիտեմ գինի, վիսկի, կոնյակ, տարբեր օղիներ, գարեջուր… Յուրաքանչյուր ուտելիք ունի իր խմիչքը։ Ես հարբեցող չեմ, բնականաբար։ Երբեմն պարզապես ցանկանում ես թոթափել լարվածությունը, ես այդտեղ ոչ մի անսովոր բան չեմ տեսնում[2]։
 
  • Վլադիմիր Վլադիմիրովիչի ամենասիրելի աղանդերը իր մոր բաղադրատոմսով պատրաստված շոկոլադե մուսն է[26]. հիմնական (երկրորդ) ուտեստներից՝ տապակած հավը և հազարը։ Իր կողմից պատրաստած ամենալավ ուտեստը համարում է «ժիգո դ’անյոն» (ֆր.՝ gigot d’agneau)՝ ոչխարի տապակած ոտքը ֆրանսիական ձևով։ Մանկուց ձուկ չի սիրում[26]։
  • 2007 թվականին Վլադիմիր Պոզները գրազ էր եկել հիանալի ալկոհոլով, որ Վլադիմիր Պուտինը չի փոխի սահմանադրությունը և երրորդ նախագահական ժամկետին չի գնա։
  • Որպես իր հաղորդման հյուր կցանկանար տեսնել Վլադիմիր Պուտինին[27]։

Ընտանիք խմբագրել

  • Առաջին կին (1957 թվականից մինչև 1967 թվական). Վալենտինա Չեմբերջի[28]։
  • Երկրորդ կինը (1969-2005 թթ.). Եկատերինա Օռլովա[32][28] («Պոզների դպրոցի» տնօրեն),
    • Խորթ որդի Պյոտր Օռլով (1961 թ.)
      • Թոռ՝ Գեորգի (1999 թ.)[31]
  • Երրորդ կին (2008 թվականից)՝ Նադեժդա Սոլովյովա[32] (1955 թ.)[33] (թատերական, կինոպրոդյուսեր և հեռուստապրոդյուսեր, «Sav Entertainment» համերգային և պրոմոութերային ընկերության հիմնադիր)[31]։

Գրքեր խմբագրել

 
Վալդիմիր Պոզները «Их Италия» գրքի շնորհանդեսի ժամանակ, 19 մարտի 2013
  • «Запад вблизи» (թարգմանիչներից մեկը, հրատ. Прогресс, 1982),
  • «Parting With Illusions» (Հրաժեշտ պատրանքների հետ) (1990) ISBN 978-0-380-71349-3,
  • «Вспоминая войну (Remembering War): Советско-американский диалог» (Մ., «Новости»,1990, Oxford University Press, 1990): Խ. Քեյսարի համահեղինակությամբ ISBN 978-0-19-505126-1,
  • «Eyewitness: A Personal Account of the Unraveling of the Soviet Union» (Свидетель) (1991) ISBN 978-0-679-41202-1, ISBN 0-679-41202-6,
  • Познер В., Кан Б., Ургант И., Одноэтажная Америка, М. 480, էջեր 480 — 480 էջ, ISBN 978-5-94663-604-9։,
  • «Тур де Франс. Путешествие по Франции с Иваном Ургантом» (Մ., АСТ, Астрель, 2011, 304 էջ) ISBN 978-5-17-071947-1, 978-5-271-32729-2,
  • «Прощание с иллюзиями» (АСТ, 2012, 480 էջ) ISBN 978-5-271-41210-3:
  • «Их Италия» (АСТ, 2013, 358 էջ) ISBN 978-5-17-077169-1
  • «Познер о Познере» (АСТ, 2014, 416 էջ) ISBN978-5-17-084029-8
  • «Противостояние» (АСТ, 2015, 350 էջ) ISBN 978-5-17-089577-9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լիցկևիչ, 2010
  2. 2,0 2,1 2,2 2,3 Վոլսկի, 2011
  3. Գուլենոկ, 2010
  4. «Владимир Познер: «Я считаю себя атеистом, хотя само понятие «атеист» в какой-то степени тоже вера»». pozneronline.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. http://www.goodreads.com/book/show/3040071-eyewitness
  6. 6,0 6,1 http://www.acting-man.com/?p=29044
  7. 7,0 7,1 http://articles.latimes.com/1990-03-25/books/bk-320_1_vladimir-pozner
  8. Վ. Ա Պոզների կարճ կենսագրություն
  9. «Տուր դե Ֆրանս»-2, դիտում с 07:20
  10. «Տուր դե Ֆրանս»-2, դիտում с 15:10
  11. NSA, 1957
  12. Պոզներ, 2008
  13. Կուդիմով, 1987
  14. Ռազակով, 2000
  15. Վանդենկո, 2004
  16. KP.RU
  17. Koppel, 2004
  18. Դոդոլև, 2012, էջ 68
  19. Դոդոլև, 2012, էջ 69
  20. Jones, 1987, էջ A24
  21. Chez Géraldine
  22. «Ավտոմեքենաներ», 2011
  23. Հարցազրույց, 2000
  24. 24,0 24,1 Մաքսիմով, 2009
  25. Սիտնիկ, 2012
  26. 26,0 26,1 Տկաչևա, 2011
  27. Բերեզա, 2013
  28. 28,0 28,1 28,2 28,3 Մելման, 2009
  29. Մինենկովա, 2012
  30. Patow et al.,2008
  31. 31,0 31,1 31,2 Վլադիմիր Պոզներ
  32. 32,0 32,1 Դենիսովա, 2009
  33. Նադեժդա Սոլովյովա, կենսագրություն, ռուս պրոդյուսերներ

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիդեո