Ինյուրկոլեգիա (ռուս.՝ Инюрколлегия, Иностранная юридическая коллегия), միջազգային մասնավոր իրավունքի հարցերով մասնագիտացված իրավաբանական կոնսուլտացիա նախկին Խորհրդային Միությունում։

Ստեղծվել է 1937 թվականին՝ փաստաբանների Մոսկվայի քաղաքային կոլեգիային կից՝ արտասահմանում խորհրդային քաղաքացիների ու կազմակերպությունների քաղաքացիական գործերը վարելու, ԽՍՀՄ-ում օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց քաղաքացիական գործերով ներկայացուցչությունն իրականացնելու, գույքային շահերը պաշտպանելու համար։ Վարել է ժառանգության, կենսաթոշակային, ամուսնալուծության, ալիմենտ բռնագանձելու, ավանդների, ապահովագրական հատուցման, ինչպես նաև ծովային, երկաթուղային, օդային փոխադրումներից, արտաքին առևտրական գործարքներից բխող վնասների հատուցման գործեր։

Խորհրդային Միության կազմալուծումից հետո վերածվել է իրավաբանական կազմակերպության[1]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Modern law firm's website»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է 2007-07-26 


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 347