Վլադիմիր Զույկով

Վլադիմիր Նիկոլաևիչ Զույկով (ռուս

Վլադիմիր Նիկոլաևիչ Զույկով (ռուս.՝ Владимир Николаевич Зуйков, հունվարի 27, 1935(1935-01-27), Մոսկվա, ԽՍՀՄ - փետրվարի 25, 2021(2021-02-25), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռուս բեմադրող նկարիչ և նկարիչ-մուլտիպլիկատոր, գրաֆիկ, նկարազարդող։ ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1989)։

Վլադիմիր Զույկով
Ծննդյան թիվ՝հունվարի 27, 1935(1935-01-27)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝փետրվարի 25, 2021(2021-02-25) (86 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝նկարիչ, մուլտիպլիկատոր և նկարազարդող
Պարգևներ՝
IMDb։ID 0958501

Կենսագրություն

խմբագրել

Վլադիմիր Զույկովը ծնվել է 1935 թվականի հունվարի 27-ին Մոսկվայում։ 1956 թվականին Մոսկվայի Վլադիմիր Պոտյոմկինի անվան քաղաքային մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է որպես ուսուցիչ դպրոցում, զբաղվել է նկարազարդմամբ տարբեր հրատարակություններում, ամսագրերում և թերթերում։

1967 թվականին սկսել է աշխատել «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում որպես բեմադրող նկարիչ։

Աշխատել է նկարված մուլտիպլիկացիայի բնագավառում։ Ֆիլմերի մեծ մասն ստեղծել է ռեժիսորներ Ֆեոդոր Խիտրուկի, Վալերի Ուգարովի, Վլադիմիր Մորոզովի, Նատալյա Գոլովանովայի, Գենադի Սոկոլսկու, Նաթան Լերների և այլոց հետ միասին։ Մասնակցել է ավելի քան 30 անիմացիոն ֆիլմերի ստեղծմանը։

1972 թվականից զբաղվել է գրքերի նկարազարդումներով։ 1996-2005 թվականներին դասավանդել է Անիմացիոն արվեստի մանկական դպրոցում։

2002 թվականից դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում՝ անիմացիոն կինոյի ռեժիսուրայի ամբիոնում։

Երկար տարիներ համագործակցել է հրատարակչությունների հետ, նկարազարդել է մանկական գրքեր, որոնց շարքում եղել են Կիր Բուլիչովի, Աստրիդ Լինդգրենի, Ալան Ալեքսանդր Միլնի, Գրիգորի Օստերի, Օտֆրիդ Պրոյսլեր, Օսկար Ուայլդի, Աննի Շմիդտի ստեղծագործությունները։ Շատ է աշխատել «Знание — сила» և «Химия и жизнь» գիտահանրամատչելի ամսագրերի հետ։

Վլադիմիր Զույկովի աշխատանքները պահվում են թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում և արտասահմանում։

Ընտրյալ ֆիլմագրություն

խմբագրել
Բեմադրող նկարիչ
  1. 1967 – С кем поведешься
  2. 1968 – Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ (ռուս.՝ Фильм, фильм, фильм)
  3. 1968 – Հաջողության զիգզագ (ռուս.՝ Зигзаг удачи, մուլտիպլիկացիա)
  4. 1969 – Վինի Թուխ (ռուս.՝ Винни-Пух)
  5. 1971 – Վինի Թուխը գնում է հյուր (ռուս.՝ Винни-Пух идёт в гости)
  6. 1971 – Фитиль № 112 (կարճամետրաժ) – Болтун-«активист»
  7. 1972 – Վինի Թուխը և հոգսերի օրը (ռուս.՝ Винни-Пух и день забот)
  8. 1972 – Սիրել մարդուն (ռուս.՝ Любить человека, մուլտիպլիկացիա)
  9. 1973 – Կղզի (ռուս.՝ Остров (мультфильм))
  10. 1973 – Վախի հավասարակշռություն (ռուս.՝ Равновесие страха, սցենարիստ)
  11. 1974 – Նվիրում եմ քեզ աստղ (ռուս.՝ Дарю тебе звезду)
  12. 1975 – Միստր Մաք-Քինլիի փախուստը (ռուս.՝ Бегство мистера Мак-Кинли, մուլտիպլիկացիա)
  13. 1976 – Իկարոսն ու իմաստունները (ռուս.՝ Икар и мудрецы)
  14. 1976 – Տարի թռչնակը (ռուս.՝ Птичка Тари)
  15. 1976 – Զարդատութ գաղտնիքով (ռուս.՝ Шкатулка с секретом)
  16. 1977 – Ո՞վ եմ ես (ռուս.՝ Кто я такой?)
  17. 1977 – Մեկնարկ (ռուս.՝ Старт)
  18. 1979 – Недодел и Передел
  19. 1980 – Աղջիկն ու արջը (ռուս.՝ Девочка и медведь)
  20. 1980 – Օ՜, սպո՛րտ, դու խաղաղություն ես (ռուս.՝ О спорт, ты - мир!, վավերագրական-խաղակային)
  21. 1981 – Խալիֆ արագիլը (ռուս.՝ Халиф-аист)
  22. 1982 – Օլիմպիոնիկներ (ռուս.՝ Олимпионики)
  23. 1982 – Պապիկի, տատիկի և հավիկ Րյաբայի մասին (ռուս.՝ Про деда, бабу и курочку Рябу)
  24. 1983 – Առյուծ և ցուլ (ռուս.՝ Лев и Бык)
  25. 1983 – Ռոդամուս Կվերկի տեսիլքը (ռուս.՝ Наваждение Родамуса Кверка)
  26. 1985 – Թագավորական բուտերբրոդ (ռուս.՝ Королевский бутерброд)
  27. 1985 – Հին սանդուղք (ռուս.՝ Старая лестница)
  28. 1986 – սովորական տղա (ռուս.՝ Мальчик как мальчик)
  29. 1988 – Կատուն և ծաղրածուն (ռուս.՝ Кот и клоун)
  30. 1988 – Կատուն, որը կարողանում էր երգել (ռուս.՝ Кот, который умел петь)
  31. 1990 – Հեքիաթ (ռուս.՝ Сказка)
  32. 2011 – Ия Саввина. Гремучая смесь с колокольчиком (վավերագրական)

Մրցանակներ

խմբագրել
  • Կրակովի կարճամետրաժ ֆիլմերի XI միջազգային կինոփառատոնի մրցանակ (Լեհաստան), 1974 թվական, «Կղզի» մուլտֆիլմի համար,
  • Կաննի XXVII կինոփառատոնի մրցանակ (Ֆրանսիա), 1974 թվական, «Կղզի» մուլտֆիլմի համար,
  • Բարսելոնայի գունավոր կինոյի միջազգային կիոնփառատոնի մրցանակ (Իսպանի), 1976 թվական, «Նվիրում եմ քեզ աստղ» մուլտֆիլմի համար,».
  • Լայպցիգի ոչ խաղարկային և անիմացիոն կինոյի XIX միջազգային կինոփառատոնի մրցանակ (ԳԴՀ), 1976 թվական, «Իկարոսն ու իմաստունները» մուլտֆիլմի համար,
  • Անեսիի մուլտֆիլմերի XI միջազգային կինոփառատոնի մրցանակ (Ֆրանսիա), 1977 թվական, «Իկարոսն ու իմաստունները» մուլտֆիլմի համար,
  • Էշպինյուի մուլտֆիլմերի VII միջազգային կինոփառատոնի մրցանակ (Պորտուգալիա), 1983 թվական, «Առյուծ և ցուլ» մուլտֆիլմի համար,
  • Տամպերեի կարճամետրած ֆիլմերի XIV միջազգային փառատոնի պատվոգիր 3-12 րոպե տևողությամբ ֆիլմերի կատեգորիայում (Ֆինլանդիա) «Առյուծ և ցուլ» մուլտֆիլմի համար,
  • «Առյուծ և ցուլ» մուլտֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ «Դասական մուլտիպլիկացիոն ոճին վարպետորեն տիրապետելու համար»,
  • Իկար կինոմրցանակ, 2016 թվական – մրցանակ «Վարպետ» պատվավոր անվանակարգում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • «Энциклопедия отечественной мультипликации», Москва, «Алгоритм-книга», 2006. с.279-280.

Արտաքին հղումներ

խմբագրել