Օտֆրիդ Պրոյսլեր
Օտֆրիդ Պրոյսլեր (գերմ.՝ Otfried Preußler, հոկտեմբերի 20, 1923[1][2][3][…] կամ հոկտեմբերի 23, 1923[4], Լիբերեց, Չեխոսլովակիա[5] - փետրվարի 18, 2013[1][2][3][…], Կիմզեեի Պրին, Ռոզենհայմ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[5]), գերմանացի հանրահայտ հեքիաթասաց և մանկագիր։ Նրա գրքերը թարգմանվել են 55 լեզուներով և վաճառվել են ավելի քան 50 միլիոն օրինակով։ Ամենահայտնի ստեղծագործություններն են «Կրաբատը» և «Հոցենպլոց ավազակը»։
ԿենսագրությունԽմբագրել
Մանկությունը և պատանեկությունըԽմբագրել
Ծնվել է Բոհեմիայի Ռայխենբերգ քաղաքում (այժմ Լիբերեց, Չեխիա), որտեղ նրա նախնիները ապրել են դեռ 15-րդ դարից՝ հիմնականում զբաղվելով ապակեգործությամբ։ Ծնողները ուսուցիչներին էին։ 1942 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո Օտֆրիդը զորակոչվել է Վեհրմախտ (Ֆաշիստական Գերմանիայի զինված ուժեր) և ուղարկվել Արևելյան ճակատ։ 1944 թվականին 21-ամյա լեյտենանտը ռազմագերի է ընկել և հինգ տարի անցկացրել Թաթարական ԻՍՍՀ-ի տարբեր գաղութներում։
Հետպատերազմյան շրջանԽմբագրել
1949 թվականին՝ ազատ արձակվելուց հետո Բավարիայում գտել է տեղահանված ծնողներին, ինչպես նաև հարսնացուին՝ Անելիսին, որի հետ ամուսնացել է նույն տարի։ 1953-1970 թվականներին ուսուցիչ էր, ապա դպրոցի տնօրեն Ռոզենհայմում (Գերմանիա)։ Այդ ընթացքում էլ սկսել է մանկական գրքեր գրել, որոնք հիմնականում հիմնված էին դպրոցականներին իր պատմած պատմությունների վրա։ 1972 թվականին «Կրաբատի» համար արժանացել է մրցանակի (Deutscher Jugendliteraturpreis)։
Կյանքի վերջին տարիներիները նվիրել է ինքնակենսագրական հուշագրությունների։
ՍտեղծագործություններԽմբագրել
- 1956 - «Փոքրիկ ջրոգին» (Der kleine Wassermann)
- 1957 - «Փոքրիկ Բաբա-Յագան» (Die kleine Hexe)
- 1958 - «Մեզ մոտ՝ Շիլդայում» (Bei uns in Schilda)
- 1962 - «Ավազակ Հոցենպլոցը» (Der Räuber Hotzenplotz)
- 1962 - «Միկեշ կատուն» (Kater Mikesch ()
- 1966 - «Փոքրիկ ոգին» (Das kleine Gespenst)
- 1966 - «Ուժեղ Վանյայի արկածները» (Die Abenteuer des starken Wanja)
- 1969 - «Ավազակ Հոցենպլոցի նոր արկածները» (Neues von Räuber Hotzenplotz)
- 1971 - «Կրաբատը» (Krabat)
- 1973 - «Հոցենպլոց 3» (Hotzenplotz 3)
- 1975 - «Ոսկե աղբյուրը» (Der goldene Brunnen)
- 1978 - «Փախուստ Եգիպտոս» (Die Flucht nach Ägypten. Königlich böhmischer Teil)
- 1985 - «Գլխարկով հրեշտակը» (Der Engel mit der Pudelmütze)
- 1987 - «Պարոն Քլինգսորը մի քիչ կախարդել գիտե» (Herr Klingsor konnte ein bisschen zaubern)
- 1988 - «Զարկեց ժամը տասներկուսը» (Zwölfe hat's geschlagen)
- 1993 - «Ռոբեցալի գիրքը» (Mein Rübezahl Buch)
- 1995 - «Վայհենսթետենի զանգը» (Glocke von Weihenstetten)
- 1998 - «Մեկ, երկու, երեք՝ արջի քայլերով» (Eins, zwei, drei im Bärenschritt)
- 2000 - «Բալադների մեծ գիրքը» (Das große Balladenbuch), համահեղինակ՝ Հայնրիխ Պլետիխա
Հայերեն թարգմանությամբԽմբագրել
Ռուսերենի միջոցով հայերեն են թարգմանվել և 1987 թվականին լույս տեսել Պրոյսլերի «Փոքրիկ Բաբա-Յագան», «Փոքրիկ Ջրոգին» հեքիաթները և «Կրաբատ» վիպակը[6]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://web.archive.org/web/20160401212546/http://jeugdliteratuur.org/auteurs/otfried-preussler
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118596438 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Օտֆրիդ Պրոյսլեր, «Փոքրիկ Ջրոգին եւ ուրիշ հեքիաթներ»։ Ռուս. թարգմ.՝ Հ.Դանիելյան. Երևան. Արեւիկ, 1987։