Օ՜, սպո՛րտ, դու խաղաղություն ես

«Օ՜, սպո՛րտ, դու՝ խաղաղություն ես», 1981 թվականի գեղարվեստա-վավերագրական ֆիլմ։ Ռեժիսորներ են Յուրի Օզերովը, Բորիս Ռիչկովը և Ֆյոդր Խիտրուկը։ Նկարահանվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի պատվերով[1]։

Օ՜, սպո՛րտ, դու խաղաղություն ես
ռուս.՝ О спорт, ты — мир!
Երկիր ԽՍՀՄ
Ժանրվավերագրական ֆիլմ
ԹեմաԱմառային օլիմպիական խաղեր 1980
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուրի Օզերով, Բորիս Ռըչկով, Ֆյոդր Խիտրուկ
Սցենարի հեղինակՅուրի Օզերով, Բորիս Ռըչկով, Նիկոլաի Դոբրոնրավով
ՕպերատորՖյոդոր Սավելևիչ Խիտրուկ
ԵրաժշտությունԱլեքսանդրա Պախմուտովա
Պատմվածքի վայրՄոսկվա և Տալլին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն120 րոպե

Բովանդակություն

խմբագրել

Ֆիլմի անվանումը փոխառված է «Սպորտի հետք» բանաստեղծությունից, որի հեղինակն է ժամանակակից Օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեր դե Կուբերտենը։ Ֆիլմը պատմում է 1980 թվականի Մոսկվայում կայացած ամառային օլիմպիական խաղերի մասին՝ մանրամասնելով նրա բացման ու փակման արարողությունը։ Ֆիլմի տեքստը կարդում է Նիկոլայ Օզերովը[2]։

Երաժշտություն

խմբագրել

Ֆիլմում հնչում է Ալեքսանդրա Պախմուտովայի «Օ՜, սպորտ, դու՝ խաղաղություն ես» կինոնկարից, որը 1981 թվականին թողարկվել է «Երջանկության թռչուն» սկավառակի վրա։

  • Առավոտը մեծ քաղաքում
  • Երջանկության թռչուն
  • Դիալոգ
  • Կիզիչ ճանապարհ
  • Ցտեսություն, Մոսկվա
  • Երթ
  • Մենք չենք ապրում առանց ընկեր
  • Հաջողության ակնթարթ
  • Տխրություն
  • Առավոտը մեծ քաղաքում
  • Իմ երազանքի մարզադաշտը

Կարծիքներ

խմբագրել

Ֆիլմն արտահայտում էր պաշտոնական տեսակետ սպորտային տոնի վերաբերյալ և իրենից ներկայացնում էր որոշակի քարոզչություն։ Նրանում վառ արտահայտվում է խորհրդային պատկերացումները սպորտի մասին, ինչպես՝ «խաղաղության բանբերներ և ընկերություն ժողովուրդների միջև», ինչպես նաև «սոցիալիստական դարաշրջանում առողջ և ներդաշնակ զարգացած անձ դաստիարակելու» միջոց[3]։

Մրցանակ

խմբագրել

1982 թվականին ֆիլմի ստեղծողներն արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

2008 թվականին «Սպորտ» հեռուստաալիքում ցուցադրվել է նույնանուն հեռուստասերիալ՝ նվիրված Օլիմպիական խաղերի պատմությանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Красников Г. (10.11.1999). «Остаётся в сердце нежность» (ռուսերեն). Независимая газета. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. Суменов Н., Сулькин О. Юрий Озеров. — Искусство, 1986. — 239 с. стр. 194
  3. Иоффе И. «Эй, спорт, ты — мир?» (ռուսերեն). Лефт.ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել