Պապիկի, տատիկի և հավիկ Րյաբայի մասին

Պապիկի, տատիկի և հավիկ Րյաբայի մասին (ռուս.՝ Про деда, бабу и курочку Рябу), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, 1982 թվականին, «Հավիկ Րյաբան» ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվներով։ Մուլտֆիլմում չի արտասանվում ոչ մի բառ, հնչում է միայն երաժշտություն։

Պապիկի, տատիկի և հավիկ Րյաբայի մասին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱլեքսանդր Դավիդով
ՍցենարիստՌոման Կաչանով
ԵրաժշտությունՆինա Սավիչևա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն8 րոպե
Թվական1982

Սյուժե խմբագրել

Առավոտ է։ Գյուղական խրճիթում երգում է աքաղաղը։ Պապիկը վեր է կենում վառարանի կողքից։ Տատիկը արդեն արթնացել է և խրճիթ է բերում կաթով լիքը դույլերը։

Պապիկը ուզում է ուտել և սպասում է, թե երբ պիտի հավիկը ձու ածի։

Իսկ հավիկը չի ածում։

Տատիկը կերակրում է հավիկին, շոյում նրան և հոգ տանում նրա մասին։

Տատիկը միացնում է ինքնաեռը։ Պապիկը երազում է ձվածեղի մասին։ Պապիկը ցախ է կոտրատում։ Տատիկը լվանում է թավան։ Ծերունիները սպասում են, թե երբ պիտի հավիկը ձու ածի։ Դրանից էր կախված` արդյո՞ք նրանք կնախաճաշեն, թե ոչ։

Ժամանակը անցնում է, իսկ հավիկն այդեպ էլ ձու չի ածում։

Պապիկը զվարճացնում է հավիկին, օրորում է նրան Այդ չտեսնված ուշադրությունից հավիկը ձու է ածում, բայց ձուն սովորական չէր, այլ` ոսկե։

Ծերունիները չեն կարողանում կոտրել ձուն։ Դրա վրա կոտրում են ողջ խոհանոցային պարագաները։ Ամբողջ խրճիթին կործանում էր սպասվում, իսկ ձուն չէր կոտրվում։

Ավերածություններին իր բնից հետևում է մուկը։ Մուկը մոտենում է ոսկե ձվին և կոտրում ձուն։ Իսկ նրա ներսում ոչինչ չկար։

Ուտելիք չկա և չի էլ սպասվում։ Պապիկը լացում է։ Տատիկը լացում է։

Տատիկը հավաքում է ոսկե ձվի փշուրները ավելով և գոգաթիակով։

Հավիկը մխիթարում է պապիկին և տատիկին և նրանց համար ածում է սովորական, այլ ոչ թե ոսկե ձու։

Ծերունիները ուրախ են։ Սեղանին ձու կա, այսինքն` նրանք այդ օրը քաղցած չեն մնա։

Նկարահանող խումբ խմբագրել

Սցենարի հեղինակ Ռոման Կաչանով
Կինոռեժիսոր Ալեքսանդր Դավիդով
Բեմադրող նկարիչներ Տատյանա Զվորիկինա, Վլադիմիր Զույկով
Կոմպոզիտոր Նինա Սավիչևա
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Կինոօպերատոր Սվետլանա Կոշեևա
Մոնտաժող Վ․ Լաէվ
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Յուրի Կուզյուրին, Յուրի Մեշերյակով, Դմիտրի Կուլիկով, Գալինա Զեբրովա, Տատյանա Պոմերանցևա
Նկարիչներ Սվետլանա Դավիդովա, Օլգա Նովոսյոլովա
Օգնականներ Տ․ Դոմբրովսկայա, Լ․ Կուտովսկայա
Խմբագիր Տատյանա Պապորովա
Նկարահանող խմբի տնօրեն Լյուբով Բուտիրինա

Վերաթողարկում խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է «Հավիկ Րյաբան» մուլտֆիլմերի հավաքածուում («Սոյուզմուլտֆիլմ»), DVD ձևաչափ, ներկայացուցիչ` «Սոյուզ»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել