«Սիրել մարդուն» (ռուս.՝ «Любить человека»), Սերգեյ Գերասիմովի գեղարվեստական ֆիլմը հեռավոր Սիբիրում նոր քաղաք (Նորիլսկ) կառուցող երիտասարդ ճարտարապետների, մարդկային բարդ փոխհարաբերությունների մասին։

Սիրել մարդուն
ռուս.՝ Любить человека
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1972
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Գերասիմով
Սցենարի հեղինակՍերգեյ Գերասիմով
ԴերակատարներԱնատոլի Սոլոնիցին, Lyubov Virolaynen?, Տամարա Մակարովա և Ժաննա Բոլոտովա
ՕպերատորՎլադիմիր Ռապոպորտ
ԵրաժշտությունԻլյա Կատաև
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն167 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Սիբիրում նոր քաղաք կառուցող երիտասարդ ճարտարապետների, նրանց անհանգստությունների, հոգսերի, հաղթանակների մասին։ Ճարտարապետ Կալմիկովը այնքան է տարված իր աշխատանքով, որ մինչև 35 տարեկանը դեռ չի սիրահարվել։ Եվ ահա նա հանդիպում է իր սիրուն, և նրանք սկսում են ապրել երկուսով։ Սկսվում են ամենօրյա բացահայտումների ուրախությունը, նոր ու անսահման թանկ մարդու հետ շփման ձևի չիմացությունը, խանդն ու տառապալից կասկածները։ Կալմիկովի ու Մարիայի ուղին դեպի համերաշխություն անցնում է հոգեկան դրամայի միջով (երախայի մահն ու Մարիայի ծանր հիվանդությունը)։

Ֆիլմի հերոսի նախատիպ խմբագրել

Ճարտարապետ Դմիտրի Կամիկովի նախատիպը խորհրդային հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Շիպկովն է, որի հետ ռեժիսորը ծանոթացել է Լենինգրադում։

Կինոժապավենի բազմաթիվ դրվագներ նկարահանվել են ճարտարապետի նախագծերի ֆոնին, իսկ ֆիլմի հերոսը ճարտարապետությանը վերաբերող հարցերի մասին քննարկումներում օգտագործում է Ալեքսանդր Շիպկովի՝ ռեժիսորի հետ նամակագրությունից վերցված բառեր։ Այդ մասին գրել է Սերգեյ Գերասիմովն իր «Կյանք։ Մտահղացում։ Ֆիլմ» (ռուս.՝ «Жизнь. Замысел. Фильм.») հոդվածում[1], որը տպագրվել է 1973 թվականին «Искусство» հրատարակության կողմից առանձին գրքով լույս ընծայված կինոսցենարի հետ միասին[2][3]։

2017 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգի Ճարտարապետների տանն անցկացվել է Ալեքսանդր Շիպկովի նախագծերի ցուցադրություն «Կերպարանափոխում» (ռուս.՝ «Преображение») խորագրով, որ զուգադիպել է VII միջազգային ֆորումի և «Սիրել մարդուն» ֆիլմի թողարկման 45-րդ տարեդարձին։ Ցուցահանդեսում ներկայացվել են հատվածներ ֆիլմից[4]։

Դերերում խմբագրել

  • Անատոլի Սոլոնիցին – Դմիտրի Անդրեևիչ Կալմիկով
  • Լյուբով Վիրոլայնեն – Մարիա Վլադիմիրովնա Կալմիկովա
  • Տամարա ՄակարովաԱլեքսանդրա Վասիլևնա Պետրուշկովա, գլխավոր ճարտարապետ
  • Ժաննա Բոլոտովա – Տանյա Պավլովա, ճարտարապետ
  • Իվան Նեգանով – Իվան Սեմյոնովիչ Սարիչև
  • Միխայիլ Զիմին – Միխայիլ Նիկոլաևիչ Բոգաչյով
  • Յուրի Կուզմենկով – Յուրի Ալեքսանդրովիչ Ստրումիլին
  • Յուրի Վոլկով – Նիկոլայ Նիկոլաևիչ Պալադև
  • Լև Սոկոլով – Լև Ալեքսեևիչ Սոկոլով
  • Նիկոլայ Եգորով – Ալեքսեյ Ալեքսեևիչ Ռոզանով
  • Անատոլի Պանչենկո – Անատոլի Սերգեևիչ
  • Նիկոլայ Երյոմենկո – Կոլյա Ստեցենկո
  • Յուրի Գուսև – Պավլիկ, Տանյայի նախկին փեսացուն
  • Վլադիմիր Դորոշև – վատատես հյուր
  • Վլադիմիր Կաշպուր – Ռոստորգուև, աշխղեկ
  • Վալենտինա Կոլոսովա – Գալինա Նիկոլաևնա Ստրումիլինա
  • Նադեժդա Ռեպինա – ճարտարապետ
  • Անատոլի Ռոմաշին – Արխանգելսկի, Մարիայի նախկին ամուսինը
  • Օլգա Պրոխորովա – Սվետա, երիտասարդ ճարտարապետ
  • Վլադիմիր Լեմպորտ – սիմպոզիումի մասնակից
  • Օլգա Մարկինա – հաճախորդուհի (լուսագրերում նշված չէ)
  • Նիկոլայ Իվանով – Պյոտր Վասիլևիչ, բժիշկ (տիտրերում նշված չէ)
  • Զինաիդա Սորոչինսկայա – էպիզոդ[5]
  • պատմող մուլտֆիլմում – Զինովի Գերդտ

Ֆիլմի նկարահանումներ խմբագրել

Ֆիլմում ցուցադրվում են Դիեգո Ռիվերայի և Խոսե Դավիդ Սիկեյրոսի աշխատանքները, ինչպես նաև ինքը Խոսե Դավիդ Սիկեյրոսը։ Ցուցադրվում են Մեխիկո քաղաքի շենքեր, այդ թվում նաև «Մեքսիկա հյուրանոցը», որը չի օգտագործվել ըստ նշանակության, իսկ հետագայում դարձել է հիմք Մեխիկո քաղաքի Համաշխարհային առևտրի կենտրոնի համար։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Գերասիմով
  • Ռեժիսոր՝ Սերգեյ Գերասիմով
  • Օպերատոր՝ Վլադիմիր Ռապոպորտ
  • Նկարիչներ՝ Պյոտր Գալաջև, Պյոտր Պաշկևիչ, Ֆեոդոր Խիտրուկ
  • Կոմպոզիտոր՝ Իլյա Կատաև
  • Հնչյունային օպերատոր՝ Իգոր Ֆլյանգոլց
  • Ցուցադրվում են ճարտարապետներ Ալեքսանդր Շիպկովի, Ե. Շիպկովայի և Յա. Տրուշինշի նախագծերը
  • Ֆիլմի տնօրեն՝ Արկադի Կուշլյանսկի

Մրցանակներ խմբագրել

  • 1973 – Համամիութենական 6-րդ կինոփառատոնի մրցանակ արդիական ժամանակակից թեմայի մշակման համար (Ալմա Աթա)[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Реж. С. А. Герасимов, к/ф «Любить человека», часть первая
  2. С. Герасимов, Любить человека. Киносценарий. —М., —"Искусство", —1973, 152 с., 3 л. ил., портр. (Б-ка кинодраматургии).
  3. Эпизод фильма «Любить человека», реж. С. А. Герасимов
  4. Архитектурный Петербург. Арктические алмазы Александра Шипкова.
  5. Зинаида Сорочинская. Биография на сайте Алексея Тремасова.
  6. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.82

Արտաքին հղումներ խմբագրել